ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ 04/03/2015 20:13 | Քրեական խրոնիկոն
Վերաքննիչ դատարանը բավարարել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով՝ դատախազի կողմից բերված քաղհայցի վերաբերյալ բողոքը, ըստ որի ամբաստանյալ Վ.Խաչիկյանից հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի 29.000.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից պետությանը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանի, ամբաստանյալ Վիգեն Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանի, ամբաստանյալ Սամվել Էլբակյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի, ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի, ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, գործով կողմ չհանդիսացող Լ.Ասատրյանի ներկայացուցիչ Ժորա Վարոսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են:
Մեղադրող Կարեն Հովհաննիսյանի և ամբաստանյալ Արթուր Սուքիասյանի պաշտպան Վաղինակ Աթոյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի:
Ամբաստանյալներ Վազգեն Խաչիկյանի, Արթուր Սուքիասյանի, Աշոտ Աբրահամյանի Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գևորգյանի, Վահագն Խաչատրյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 08-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Իսկ ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի, Արմեն Խաչատրյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Սամվել Էլբակյանի, Համլետ Մարտիրոսյանի Հրանուշ Դանիելյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է և փոփոխվել:
Վերաքննիչ դատարանը վերաորակել է ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացմանն օժանդակելը) մեղսագրված արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:
Ամբաստանյալներ Սարգիս Սարգսյանի, Սամվել Էլբակյանի, Համլետ Մարտիրոսյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելը, առաջին ատյանի դատարանի կողմից մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում, նրանց նկատմամբ նշանակված պատիժը պետք է կիրառվի՝ վերացվել է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Ամբաստանյալ Հրանուշ Դանիելյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:
Ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` 4,5 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագրավման դատապարտելու մասով առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը թողնվել է կրելու` վերացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի մասը:
Քաղաքացիական պատասխանողներ` Վազգեն Խաչիկյանից, Աշոտ Աբրահամյանից, Վահագն Խաչատրյանից, Հովհաննես Գրիգորյանից և Վիգեն Գևորգյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 39.542.218 ՀՀ դրամի փոխարեն համապարտությամբ կբռնագանձվի 97.620.886 ՀՀ դրամ գումար,
Վազգեն Խաչիկյանից, Աշոտ Աբրահամյանից, Վահագն Խաչատրյանից, Հովհաննես Գրիգորյանից, Վիգեն Գևորգյանից, ինչպես նաև Արթուր Սուքիասյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 85.767.431 ՀՀ դրամի փոխարեն համապարտությամբ կբռնագանձվի 27.532.736 ՀՀ դրամ գումար` այդ մասով բավարարվել է պաշտպան Վաղինակ Աթոյանի վերաքննիչ բողոքը:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով բավարարված քաղաքացիական հայցի մնացած մասերը թողնվել են նույնը: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
Արթուր Սուքիասյանի պաշտպան Վաղինակ Աթոյանը միջնորդում էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Արթուր Սուքիասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և 2-րդ կետերով և դատապարտվել պայմանական ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` մեկ տարվա փորձաշրջանով՝ առանց գույքի բռնագրավման: Պաշտպանը միջնորդում էր նաև քաղաքացիական հայցի մասով, պետությանը պատճառված վնասը ամբաստանյալներից համապարտ պատասխանատվության կիրառմամբ բռնագանձելու պահանջը վերացնել և այն իրականացնել յուրաքանչյուր ամբաստանյալի կողմից յուրացված գործով հաստատված բաժնեմասերի չափով` կոնկրետ Արթուր Սուքիասյանի մասով 44.091.831ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով, որը կազմում է 4.469.183 ՀՀ դրամ: Համապարտությաան միջոցներ կիրառել որպես պետությանը պատճառված վնասի հատուցում ամբաստանյալ Արթուր Սուքիասյանի կողմից իր բաժնեմասից ավել վճարված 12.689.900 ՀՀ դրամ գումարը հետ վերադարձնելու ուղղությամբ: Սույն դատավճռով Արթուր Սուքիասյանից և մյուսներից 85.767.431ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասին որոշման մեջ գումարի չափը փոփոխել և այն համապատասխանեցնել խմբի կողմից յուրացված գումարի և դրա սահմաններում ամբաստանյալների` այդ թվում իր պաշտպանյալի կողմից կատարված վճարումների հաշվառմամբ ստացված գումարի չափին:
Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդում էր բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` 261.115.652 ՀՀ դրամի չափը չգերազանցող անձնական գույքի բռնագրավմամբ ՝ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատժի մասով: Պաշտպանը միջնորդում էր ամբաստանյալի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը և նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ, ապա նաև Աշոտ Աբրահամյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները /պատժից ազատելը ծանր հիվանդության պատճառով/` նրան ազատելով պատժի կրումից:
Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը միջնորդում էր բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Վազգեն Խաչիկյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամկետով` 290.115.652 ՀՀ դրամի չափը չգերազանցող անձնական գույքի բռնագրավմամբ, և արդարացնել վերջինիս: Միաժամանակ պաշտպանը մեղադրանքը հաստատված համարելու պարագայում միջնորդում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված պատիժը փոխարինել ավելի մեղմ պատժով` կիրառելով մեղմացուցիչ հանգամանքները, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վազգեն Խաչիկյանին արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով:
Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդում էր բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Հովհաննես Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` 261.115.652 ՀՀ դրամի չափը չգերազանցող անձնական գույքի բռնագրավմամբ, և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Այդ խնդրանքը մերժելու դեպքում պաշտպանը միջնորդում է դատավճիռը նշանակված պատժաչափի մասով փոփոխել և կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ նրան ազատել պատժի կրումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից