ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապացույցները պտտվում են Պերմյակովի շուրջ, սակայն շատ դժվար է հասկանալ պատճառահետևանքային կապը (Տեսանյութ) 04/02/2015 19:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության քրեական գործի շրջանակում՝ նախաքննության ընթացքում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացություններն արդեն հայտնի են, սակայն կարևորագույն հարցերի պատասխանները դեռևս մնում են անհայտ: Ինչպես տեղեկացնում են «Մեդիա կենտրոնի»-ից, այս մասին այսօր Գյումրու «Ասպարեզ» ակումբում՝ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած մարզային քննարկմանը, նշեցին Ավետիսյանների սպանության քրեական գործում ներգրավված իրավապաշտպանները:
Քանի որ սպանության համար հարուցվել է երկու քրեական գործ (մեկը ռուսական կողմից, մյուսը՝ հայկական), իրավապաշտպանները նախևառաջ անդրադարձան հայկական կողմի հարուցած քրեական գործի նախաքննության ընթացքին:
Քննարկմանը ներկա տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ նախաքննության ընթացքում բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, որոնցից որոշ եզրակացություններ արդեն իրենց և հանրությանը հասանելի են:
«Ամենագլխավոր պատասխանը, որ մենք ստացել ենք փորձագետների եզրակացությունից, կրակոցների հետ կապված խնդիրն է, որով հիմնավորվել է, որ Ավետիսյանների ընտանիքում բոլոր կրակոցները արձակվել են միևնույն զենքից և դա այն զենքն է, որը հենց հայտնաբերվել է Ավետիսյանների տանը», - նշեց Սահակյանը:
Անցկացվել է նաև դատակենսաբանական փորձաքննություն Ավետիսյանների տանը թողնված հագուստի, կոշիկի, ձեռնոցների, պայուսակի, հրազենի վրա առկա հետքերի և ծխուկների մասով և այս առումով նույնպես կան փորձագիտական եզրակացություններ:
«Այն քրտինքը, որ առկա է եղել այդ հագուստի վրա, իր խմբային պատկանելիությամբ համապատասխանում է Պերմյակովի արյան խմբին, սակայն դա վերջնական չենք կարող հաստատել: Քանի դեռ չկա դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, դա վերջնական արձանագրել հնարավոր չէ», - նշեց Սահակյանը՝ հավելելով, որ դատագենետիկական փորձաքննության ավարտից հետո, տրված եզրակացությունը պետք է համադրվի դատաբժշկական փորձագիտական եզրակացության հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեմ հարուցվել էր երկու քրեական գործ ընտանիքի սպանության, ինչպես նաև զենքով դասալիքության մեջ:
Սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ հանրապետությունում, որի շրջանակում անցկացվեցին բողոքի ցույցեր և ակցիաներ՝ գործի վարույթը հայկական արդարադատությանը փոխացելու իրավազորության պահանջով:
Իրավապաշտպանները նշում են, որ մինչ օրս հավաքված ապացույցները պտտվում են Վալերի Պերմյակովի շուրջ, սակայն քրեական գործի պատճառահետևանքային կապը շատ դժվար է իրենց հասկանալ, թե ինչու՞ է այդ անձը, այնուամենայնիվ, կատարել այդ ընտանիքի սպանությունը:
«Ըստ Պերմյակովի ցուցմունքների՝ նա մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու համար, հետո շրջանառվեցին լուրեր, որ մտել է հագուստ վերցնելու համար: Բայց ի վերջո ինչու՞ է սպանել այդ անձանց: Երբ հասնում ենք երեխաների սպանությանը, այստեղ արդեն առավել անտրամաբանական է դառնում գործողությունների շարունակությունը, երբ որ սպանող անձը թողնում է իր հագուստները, կոշիկները ու զենքը Ավետիսյանների տանը ու հեռանում այդտեղից»,-հավելում է Սահակյանը:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշեց, որ այս պահին կատարվում է գործընթաց, որից ոչ մեկը հստակ տեղեկություն չունի, մասնավորապես՝ ինչ հարաբերություններ են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև:
«Ես կուզեի նշել մեր Ոստիկանության անգործության փաստը: Մենք ոչ մեկից ոչ խնդրողի, ոչ էլ պահանջողի դերում չէինք լինի, եթե ՀՀ ոստիկանությունը առաջին օրը գործեր այնպես, ինչպես պետք է գործեր: Իսկ նորմալ գործելու դեպքում, Պերմյակովը պետք է գտնվեր ՀՀ իրավազորության ներքո, համապատասխան քրեակատարողական հիմնարկում», - նշեց Վարոսյանը:
Քննարկմանը ներկա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց, որ անհրաժեշտ է դեռ տեղազնության և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները համադրել իրար:
«Բայց մեզ կան հուզող հարցեր: ՀՀ դատաիրավական մարմինները այդպես էլ քրեական գործ չեն հարուցել Պերմյակովի կողմից սահմանը խախտելու փորձի փաստի հիման վրա: Երբ որ մենք այդ հարցը բարձրացնում ենք Քննչական կոմիտեի առջև, իրենք հստակ պատասխան մեզ չեն տալիս և ասում են, որ ժամանակավրեպ են համարում նման հիմքով քրեական գործի հարուցումը, կամ մեղադրանքում հոդվածի ավելացումը», - ընդգծում է Սաքունցը:
Նա նշում է, որ մինչ օրս գաղտնի է պահվում ՀՀ-ի և ՌԴ-ի քննչական կոմիտեների միջև կնքված համաձայնագիրը և հայտնի չէ, թե ինչ քայլերի իրավասություն ունի հայկական կողմը և ինչ քայլերի իրավասություն՝ ռուսական կողմը:
«Հաջորդ հարցը, որ մեզ մտահոգում է՝ ՀՀ իրավապահ մարմինների բացարձակ անգործությունն է ռուսական ռազմաբազայի և սահմանապահների գործողությունների առնչությամբ: Որովհետեև այս պահին մենք կարող ենք արձանագրել, որ Պերմյակովի՝ ռուսական կողմի հսկողության տակ պահվելը, խոչընդոտել է քննության իրականացմանը»,-հավելում է Սաքունցը:
Իրավապաշտպաններին մտահոգում է նաև այն փաստը, որ սպանության շարժառիթը և կրակոցների ձայնը չլսելու հանգամանքը վկաների կողմից մինչ օրս հայտնի չէ:
Անհասկանալի է նաև, թե դատական գործընթացները որտեղ են տեղի ունենալու, եթե այժմ կա երկու քրեական գործ, որից մեկը հայ իրավապահներն են քննում, մյուսը՝ ռուս:
Քննարկմանը ներկայացվեց նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած կարճամետրաժ ֆիլմի Ավետիսյանների ընտանիքի սպանության և քրեական գործի շրջանակներում ռուսական և հայկական կողմի պարտավորությունների վերաբերյալ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ասում է, որ մինչ օրս ոչ միայն հայտնի չեն ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների միջև կնքված համաձայնագրերը, այլև գաղտնի է պահվում ՀՀ դատախազի նամակը ուղղված ՌԴ դատախազին:
«Ռուսաստանն ինքն իրեն իրավասու է համարում քննություն անցկացնել ՀՀ տարածքում իրականացված հանցագործության փաստի առթիվ, որը նաև հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն, պետք է ՀՀ իրավապահների կողմից քննվեր: Սա նշանակում է, որ Ռուսաստանը՝ Գյումրին, Ավետիսյանների բնակարանը և ռուսական ռազմաբազան համարում է Ռուսաստանի տարածք, ինչը այդպես չէ»,-նշեց Իոաննիսյանը:
Ավետիսյանների ընտանիքի սպանության՝ քրեական գործի վերաբերյալ ֆիլմն առաջին հերթին ունի մեկ նպատակ. հանրությանը ցույց տալ, որ չի կարելի այդ ամբողջ հանցագործության մեղավորությունը գցել միայն Պերմյակովի վրա:
«Եթե անգամ ինքն այդ ընտանիքի գնդակահարությունը արել է, ապա նա չի կարող ամբողջությամբ կրել այդ մեղավորությունը, ռուսական ռազմակայանի ոստիկանությունը, ով գիտեր, որ զինված դասալիք կա ու այդ մասին չի հայտնել ՀՀ ոստիկանությանը, նույնպես պետք է կանգնի դատարանի առջև», - հավելեց Իոաննիսյանը:
Քննարկման վերջում իրավապաշտպանները նշեցին, որ անհրաժեշտ է ունենալ Պերմյակովի՝ ինչպես հայ քննիչներին, այնպես էլ ռուս քննիչներին տված ցուցմունքները:
«Դրանք պետք է համադրել փորձագիտական եզրակացությունների հետ, ինչը թույլ կտա շատ հարցերի պատասխաններ գտնել»,-նշեց Վարոսյանը:
Քննարկման մասնակիցները հավելեցին, որ խնդիրը ոչ միայն իրավական հարթության մեջ է, այլև քաղաքական, և եթե Հայաստանը լիներ ժողովրդավար, իրավական պետություն, ապա արդյունավետ քննություն կանցկացվեր և հուզող հարցեր չէին ծագի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից