Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Ապացույցները պտտվում են Պերմյակովի շուրջ, սակայն շատ դժվար է հասկանալ պատճառահետևանքային կապը (Տեսանյութ) 04/02/2015   19:38  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության քրեական գործի շրջանակում՝ նախաքննության ընթացքում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացություններն արդեն հայտնի են, սակայն կարևորագույն հարցերի պատասխանները դեռևս մնում են անհայտ: Ինչպես տեղեկացնում են «Մեդիա կենտրոնի»-ից, այս մասին այսօր Գյումրու «Ասպարեզ» ակումբում՝ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած մարզային քննարկմանը, նշեցին Ավետիսյանների սպանության քրեական գործում ներգրավված իրավապաշտպանները:

Քանի որ սպանության համար հարուցվել է երկու քրեական գործ (մեկը ռուսական կողմից, մյուսը՝ հայկական), իրավապաշտպանները նախևառաջ անդրադարձան հայկական կողմի հարուցած քրեական գործի նախաքննության ընթացքին:

Քննարկմանը ներկա տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ նախաքննության ընթացքում բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, որոնցից որոշ եզրակացություններ արդեն իրենց և հանրությանը հասանելի են:

«Ամենագլխավոր պատասխանը, որ մենք ստացել ենք փորձագետների եզրակացությունից, կրակոցների հետ կապված խնդիրն է, որով հիմնավորվել է, որ Ավետիսյանների ընտանիքում բոլոր կրակոցները արձակվել են միևնույն զենքից և դա այն զենքն է, որը հենց հայտնաբերվել է Ավետիսյանների տանը», - նշեց Սահակյանը:

Անցկացվել է նաև դատակենսաբանական փորձաքննություն Ավետիսյանների տանը թողնված հագուստի, կոշիկի, ձեռնոցների, պայուսակի, հրազենի վրա առկա հետքերի և ծխուկների մասով և այս առումով նույնպես կան փորձագիտական եզրակացություններ:

«Այն քրտինքը, որ առկա է եղել այդ հագուստի վրա, իր խմբային պատկանելիությամբ համապատասխանում է Պերմյակովի արյան խմբին, սակայն դա վերջնական չենք կարող հաստատել: Քանի դեռ չկա դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, դա վերջնական արձանագրել հնարավոր չէ», - նշեց Սահակյանը՝ հավելելով, որ դատագենետիկական փորձաքննության ավարտից հետո, տրված եզրակացությունը պետք է համադրվի դատաբժշկական փորձագիտական եզրակացության հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեմ հարուցվել էր երկու քրեական գործ ընտանիքի սպանության, ինչպես նաև զենքով դասալիքության մեջ:

Սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ հանրապետությունում, որի շրջանակում անցկացվեցին բողոքի ցույցեր և ակցիաներ՝ գործի վարույթը հայկական արդարադատությանը փոխացելու իրավազորության պահանջով:

Իրավապաշտպանները նշում են, որ մինչ օրս հավաքված ապացույցները պտտվում են Վալերի Պերմյակովի շուրջ, սակայն քրեական գործի պատճառահետևանքային կապը շատ դժվար է իրենց հասկանալ, թե ինչու՞ է այդ անձը, այնուամենայնիվ, կատարել այդ ընտանիքի սպանությունը:

«Ըստ Պերմյակովի ցուցմունքների՝ նա մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու համար, հետո շրջանառվեցին լուրեր, որ մտել է հագուստ վերցնելու համար: Բայց ի վերջո ինչու՞ է սպանել այդ անձանց: Երբ հասնում ենք երեխաների սպանությանը, այստեղ արդեն առավել անտրամաբանական է դառնում գործողությունների շարունակությունը, երբ որ սպանող անձը թողնում է իր հագուստները, կոշիկները ու զենքը Ավետիսյանների տանը ու հեռանում այդտեղից»,-հավելում է Սահակյանը:

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշեց, որ այս պահին կատարվում է գործընթաց, որից ոչ մեկը հստակ տեղեկություն չունի, մասնավորապես՝ ինչ հարաբերություններ են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև:

«Ես կուզեի նշել մեր Ոստիկանության անգործության փաստը: Մենք ոչ մեկից ոչ խնդրողի, ոչ էլ պահանջողի դերում չէինք լինի, եթե ՀՀ ոստիկանությունը առաջին օրը գործեր այնպես, ինչպես պետք է գործեր: Իսկ նորմալ գործելու դեպքում, Պերմյակովը պետք է գտնվեր ՀՀ իրավազորության ներքո, համապատասխան քրեակատարողական հիմնարկում», - նշեց Վարոսյանը:

Քննարկմանը ներկա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց, որ անհրաժեշտ է դեռ տեղազնության և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները համադրել իրար:

«Բայց մեզ կան հուզող հարցեր: ՀՀ դատաիրավական մարմինները այդպես էլ քրեական գործ չեն հարուցել Պերմյակովի կողմից սահմանը խախտելու փորձի փաստի հիման վրա: Երբ որ մենք այդ հարցը բարձրացնում ենք Քննչական կոմիտեի առջև, իրենք հստակ պատասխան մեզ չեն տալիս և ասում են, որ ժամանակավրեպ են համարում նման հիմքով քրեական գործի հարուցումը, կամ մեղադրանքում հոդվածի ավելացումը», - ընդգծում է Սաքունցը:

Նա նշում է, որ մինչ օրս գաղտնի է պահվում ՀՀ-ի և ՌԴ-ի քննչական կոմիտեների միջև կնքված համաձայնագիրը և հայտնի չէ, թե ինչ քայլերի իրավասություն ունի հայկական կողմը և ինչ քայլերի իրավասություն՝ ռուսական կողմը:

«Հաջորդ հարցը, որ մեզ մտահոգում է՝ ՀՀ իրավապահ մարմինների բացարձակ անգործությունն է ռուսական ռազմաբազայի և սահմանապահների գործողությունների առնչությամբ: Որովհետեև այս պահին մենք կարող ենք արձանագրել, որ Պերմյակովի՝ ռուսական կողմի հսկողության տակ պահվելը, խոչընդոտել է քննության իրականացմանը»,-հավելում է  Սաքունցը:

Իրավապաշտպաններին մտահոգում է նաև այն փաստը, որ սպանության շարժառիթը և կրակոցների ձայնը չլսելու հանգամանքը վկաների կողմից մինչ օրս հայտնի չէ:

Անհասկանալի է նաև, թե դատական գործընթացները որտեղ են տեղի ունենալու, եթե այժմ կա երկու քրեական գործ, որից մեկը հայ իրավապահներն են քննում, մյուսը՝ ռուս: 

Քննարկմանը ներկայացվեց նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած կարճամետրաժ ֆիլմի Ավետիսյանների ընտանիքի սպանության և քրեական գործի շրջանակներում ռուսական և հայկական կողմի պարտավորությունների վերաբերյալ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ասում է, որ մինչ օրս ոչ միայն հայտնի չեն ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների միջև կնքված համաձայնագրերը, այլև գաղտնի է պահվում ՀՀ դատախազի նամակը ուղղված ՌԴ դատախազին:


«Ռուսաստանն ինքն իրեն իրավասու է համարում քննություն անցկացնել ՀՀ տարածքում իրականացված հանցագործության փաստի առթիվ, որը նաև հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն, պետք է ՀՀ իրավապահների կողմից քննվեր: Սա նշանակում է, որ Ռուսաստանը՝ Գյումրին, Ավետիսյանների բնակարանը և ռուսական ռազմաբազան համարում է Ռուսաստանի տարածք, ինչը այդպես չէ»,-նշեց Իոաննիսյանը:

Ավետիսյանների ընտանիքի սպանության՝ քրեական գործի վերաբերյալ ֆիլմն առաջին հերթին ունի մեկ նպատակ. հանրությանը ցույց տալ, որ չի կարելի այդ ամբողջ հանցագործության մեղավորությունը գցել միայն Պերմյակովի վրա:

«Եթե անգամ ինքն այդ ընտանիքի գնդակահարությունը արել է, ապա նա չի կարող ամբողջությամբ կրել այդ մեղավորությունը, ռուսական ռազմակայանի ոստիկանությունը, ով գիտեր, որ զինված դասալիք կա ու այդ մասին չի հայտնել ՀՀ ոստիկանությանը, նույնպես պետք է կանգնի դատարանի առջև», - հավելեց Իոաննիսյանը:

Քննարկման վերջում իրավապաշտպանները նշեցին, որ անհրաժեշտ է ունենալ Պերմյակովի՝ ինչպես հայ քննիչներին, այնպես էլ ռուս քննիչներին տված ցուցմունքները:

«Դրանք պետք է համադրել փորձագիտական եզրակացությունների հետ, ինչը թույլ կտա շատ հարցերի պատասխաններ գտնել»,-նշեց Վարոսյանը:

Քննարկման մասնակիցները հավելեցին, որ խնդիրը ոչ միայն իրավական հարթության մեջ է, այլև քաղաքական, և եթե Հայաստանը լիներ ժողովրդավար, իրավական պետություն, ապա արդյունավետ քննություն կանցկացվեր և հուզող հարցեր չէին ծագի:

 

 

 

 


Հարակից հրապարակումներ`

08:22 02/04/2015  |  ՄամուլՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարը պաշտոնանկ կարվի՞. «Ժողովուրդ»
08:15 02/04/2015  |  ՄամուլՔննարկում՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի ընթացքը թեմայով. «Չորրորդ Իշխանություն»
08:19 31/03/2015  |  ՄամուլԻ հայտ եկած փաստերով՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի կառավարման հետ առնչություն ունեցող 18 անձ ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»
20:15 30/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների սպանության գործով պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ
19:04 29/03/2015  |  ԼՐԱՀՈՍՊերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. ՌԴ Պետդումայի պատգամավոր. Արմենպրես
18:42 29/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎալերի Պերմյակովի գործը գտնվում է ՌԴ նախագահի անձնական վերահսկողության ներքո. Արմենպրես
17:21 28/03/2015  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում ընտանիք գնդակահարած ռուսաստանյան զինվորականի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա Հայաստանում
14:42 23/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱյդտեղ քննարկելու բան էլ չկա, ամոթ է անգամ. Քոքոբելյանը՝ Պերմյակովի գործի մասին. News
15:33 20/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիի սպանությունների գործով շատ հարցերի վերջնական ու հարյուրտոկոսանոց պատասխաններ կտա դատագենետիկական փորձաքննությունը. փաստաբաններ
08:02 18/03/2015  |  Մամուլ Պերմյակովին պահում են հատուկ պայմաններու՞մ. «Ժողովուրդ»

Արխիվ

[]