ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ստորաբաժանման պետն ու առաջատար մասնագետը դատապարտվեցին ազատազրկման 04/01/2015 19:13 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի նախկին պետ Սահակ Հարությունյանն ու նույն բաժանմունքի նախկին առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը Արմավիրի մարզի դատարանի դատավճռով դատապարտվել են չորս տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը:
Դատարանն արձանագրել է, որ քրեական գործի դատական քննությամբ գործով տուժող Բ. Բուդաղյանը դատարանին տվել է հակասական, իրարամերժ ցուցմունքներ` գործի իրական հանգամանքների վերաբերյալ։ Դատարանը՝ գնահատելով, համադրելով գործի ապացույցները, տուժող Բ. Բուդաղյանի նախաքննությամբ, դատական քննությամբ տված ցուցմունքները, գտել է, որ արժանահավատ և հիմնավորված պետք է համարել տուժողի` նախաքննությամբ տված սկզբնական ցուցմունքները, ինչպես նաև Ս. Հարությունյանի և Ա. Խաչատրյանի հետ առերես ցուցմունքները: Դրանց համաձայն, համաներումը կիրառելու համար իրենից գումար է պահանջել հատկապես Ս. Հարությունյանն Ա. Խաչատրյանի ներկայությամբ` առաջարկելով հետագա կապը պահել նրա հետ և նրան տալ պահանջված գումարը, ինչը և նա արել է` գումարի չափը սակարկելով Ա. Խաչատրյանի հետ։
Դատարանի գնահատմամբ, ամբաստանյալներ Ս. Հարությունյանի և Ա. Խաչատրյանի թե՛ նախաքննությամբ, և թե՛ դատական քննությամբ հայտնած դիրքորոշումներն անհիմն են, նպատակ են հետապնդում զերծ մնալ քրեական պատասխանատվությունից ու պատժից, իսկ Ա. Խաչատրյանի դեպքում՝ մեղմել պատասխանատվության աստիճանը։ Նրանց պատճառաբանությունները, ըստ դատարանի իրավական վերլուծության, հերքվել են քրեական գործով ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցներով։
Դատարանը՝ քննության առարկա դարձնելով պաշտպանության կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունները` ապացույցների անթույլատրելիության, ապացույցների շարքից հանելու, տուժող Բ. Բուդաղյանի ցուցմունքներն անարժանահավատ դիտելու, գումարի մշակման, դեպքի վայրի զննության, տեսանկարահանման, լազերային սկավառակների արձանագրությունների և մյուս հանգամանքների վերաբերյալ, գտել է, որ դրանք անհիմն են, ենթակա են մերժման, նկատի ունենալով, որ նշված ապացույցները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, օրենսդրության պահանջների համապատասխան և թույլատրելի են։
Այսպիսով, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ, դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Սահակ Հարությունյանն՝ աշխատելով որպես ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ, նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ չափերով խարդախության համար 900.000 ՀՀ դրամի չափով տուգանքի դատապարտված Բաբեն Բուդաղյանից, նրա օգտին գործողություն կատարելու` հայտարարված համաներումը կիրառելու և սահմանված կարգով պատժի կրումից ազատելու օրինական գործընթացն սկսելու համար, շորթմամբ, 2013 թվականի հոկտեմբերի 4-ին նրանից պահանջել և 2013 թվականի հոկտեմբերի 14-ին նշված բաժանմունքի` Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 15-րդ հասցեում գտնվող իրենց նստավայրում ստացել են խոշոր չափերի` 400.000 ՀՀ դրամ կաշառք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ