Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Սամվել Ալեքսանյանի հայցը մերժվեց 03/28/2015   11:30  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Դատարանը մերժել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի հայցն ընդդեմ Սերինե Գաբրիելյանի, Հայկ Միրզոյանի` ներողություն խնդրելու և գումար բռնագանձելու պահանջի մասին։
 
Թերթի գլխավոր խմբագիրը հայցադիմումում խնդրում է  հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, լրատվության միջոցով լրիվ հրապարակել դատարանի վճիռը, հայցվորին վճարել փոխհատուցում մեկ լումա։
 
Դատական վեճի առարկան «Henaran.am»-ում  2014-06-05 23։11։49-ին հրապարակված հոդվածն է՝ «Գորիսի մտավորականները մի բուռ չհասած ծիրանի համար, արձագանք» վերտառությամբ։
 
«Օրեր առաջ Henaran.am-ը՝  անդրադառնալով Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, նշել էր, որ պայքարը տեղափոխվել է սոցկայքեր։ Մասնավորապես, իրար հետ հեռակա-առցանց բանավիճել էին մարզային «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցը։
 
Խմբագրությունը ստացել է նամակ Հայկ Միրզոյանից, ով անդրադառնում է մտավորականների անխոնջ կռվին»։ Նամակը ներկայացվել է  ամբողջությամբ և առանց խմբագրման։
 
«Սարսափում եմ վերադարձող քաղաքակիրթ միջնադարից...
 
Ցավ և ափսոսանք եմ զգում դիտարկելով մտավորական աշխարհի երկու ներկայացուցիչների անխոնջ բանակռիվը... «մի բուռ չհասած ծիրանի համար»։ Չեմ կարողանում պատկերացնել, որ բանակռվի նյութը նրանց ցանկություններից և հնարավորություններից դուրս ընտրապայքարն է»,- մասնավորապես նշվում էր նամակում։
 
Հայցվորը գտել է, որ նամակում  տեղ գտած երկու  արտահայտություններ իրենցից  վիրավորանք են ներկայացնում, քանի որ դրանք վերաբերում են հայցվորին և գրավոր խոսքի միջոցով հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու նպատակով արված հրապարակային արտահայտություններ են։ 
 
Պատասխանողը տեղյակ է, որ հայցվորը  լրագրող է, «Սյունյաց երկիր» տասնօրյա թերթի գլխավոր խմբագիր, և  նման վիրավորող արտահայտություններով հոդված հրապարակելով, նպատակ ուներ արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Պատասխանողն, ըստ հայցվորի  գործել է անբարեխիղճ, անպատասխանատու կերպով՝ խախտելով լրագրողական էթիկան։
 
Ըստ հայցադիմումի, հայցվորին վիրավորող արտահայտությունները պատասխանողը ներկայացրել է գրավոր տեսքով և հրապարակայնորեն ԶԼ միջոցով՝ «henaran.am» կայքում, այսինքն՝  «այդ անհիմն վիրավորանքին հաղորդակից է դարձվել և շարունակվում է դարձվել անսահմանափակ քանակությամբ անձինք»։
 
Քանի որ հայցվորն իր դիրքորոշմամբ պատասխանողի կողմից դիմում-բողոքում  տեղեկատվությունը համարում է զրպարտություն, ուստի դատարանը հրապարակված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը արտահայտել է  կոնկրետ «զրպարտության» տիրույթում։
 
Դատարանը հարկ է համարել նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա։ Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել։
 
Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում (արտահայտվելու ազատություն) ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում։ Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա: Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել։
 
Ըստ դատարանի իրավական վերլուծության՝ հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով։
 
Դատարանը հարկ է համարել հիշատակել, որ կարծիք արտահայտելը մեծ պաշտպանություն ունի` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն։ Կարծիք արտահայտելու (կամ «գնահատող դատողություն») դեմ ներպետական դատարանի կայացրած վճիռը կարող է որակվել 10-րդ հոդվածի խախտում, եթե միայն առկա է կարծիքն արտահայտելու որոշակի փաստական հանգամանք և բարի կամքի դրսևորում։ 
 
Երբ քննության են առնվում զրպարտիչ արտահայտություններ,  անհրաժեշտ է ճիշտ տարբերակում կատարել փաստական տվյալների և արտահայտված կարծիքի (կամ «գնահատող դատողություն») միջև։ Պատճառն այն է, որ «փաստերի գոյությունը կարելի է ցույց տալ, մինչդեռ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունն ապացուցման ենթակա չէ»։ Ըստ ՄԻԵԴ դիրքորոշման, «սա անհնարին է դարձնում կարծիքի արտահայտման պաշտպանությունը, եթե պաշտպանության միակ միջոցը ճշմարտությունն է», և «ազնիվ «գնահատողական դատողություն» արտահայտելու պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ դատարանի ոչ բարենպաստ վճիռը կհանգեցնի 10-րդ հոդվածի խախտմանը»։
 
Միաժամանակ դատարանը գտել է, որ սա չի նշանակում, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող կիրառվել մի գործում, որը վերաբերում է կարծիքի, այլ ոչ` փաստական տվյալի։ Նույնիսկ կարծիքի պարագայում պետք է գոյություն ունենա որևէ հաստատված կամ ընդունված փաստական հիմք այդ կարծիքն արտահայտելու համար, որը պետք է արտահայտված լինի բարեխղճորեն։
 
Վճռում նշվում է, որ դատարան չի ներկայացվել, թե որ դրվագով է վիրավորվել պատիվը, որ դրվագով` արժանապատվությունը։
 
Հայցվորի կողմից դատարանին չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ պատասխանողն իրեն զրպարտել է հասարակության լայն շրջանակների առջև, մասնավորապես` տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ, անձանց դրանց հաղորդակից դարձնելով։
 
Հետևաբար, հայցային պահանջի ապացուցման առարկան կազմող իրավաբանական նշանակություն ունեցող փաստերից` «հրապարակայնության» բացակայության պայմաններում հայցվորի պահանջը չի կարող հիմնավոր համարվել: 
 
 

Արխիվ

[]