Թեմաներ
Շաբաթ 11 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/15/2024   23:44 Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր 11/15/2024   23:27 Հրդեհ ՝ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում 11/15/2024   23:11 Մեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել ռուսական Տու-142-ի պատճառով 11/15/2024   22:57 Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու էդուարդ Իսաբեկյան փողոցը 11/15/2024   22:42 ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ․ ԶԼՄ-ներ 11/15/2024   22:25 Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա 11/15/2024   22:11 Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև 11/15/2024   22:01 Ընդդիմադիր դաշտի լրագրողները մեծ բարդություններ են ունենում իշխանությունների ու պետական մարմինների գործունեությունը լուսաբանելիս. Մելիքյան 11/15/2024   21:49 ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա 11/15/2024   21:44 Այրվել է ավտոմեքենա 11/15/2024   21:28 Բաքուն և Երևանը ձգձգում են պայմանագրի ստորագրումը․ մեկը՝ նոր զիջումների, մյուսը՝ պաշտոնավարման համար․ Մետաքսե Հակոբյան (Տեսանյութ) 11/15/2024   21:23 Հայտնի է դարձել Աբխազիայի նախագահի՝ հրաժարական տալու համաձայնության մասին 11/15/2024   21:19 Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին 11/15/2024   21:15 Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել 11/15/2024   21:08 Նոր Զելանդիայի խորհրդարանում Հակայով խափանել են աշխատանքները 11/15/2024   20:55 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/15/2024   20:31 Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/15/2024   20:02 Քանյե Ուեսթին դատի են տվել հանդիպման ժամանակ սեքսի համար 11/15/2024   19:50 Միջադեպ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է 11/15/2024   19:37 Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/15/2024   19:14 ՀԾԿՀ-ն ղեկավարելու է մի մարդ, որը ՀՀ-ն համարում է ՌԴ գաղութ, սա անհանգստացնող է. Աննա Գրիգորյան (տեսանյութ) 11/15/2024   19:03 Կրեմլում հաստատել են Շոլցի հետ Պուտինի զրույցը 11/15/2024   18:50 Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը 11/15/2024   18:44 ԱՄՆ-ն հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածներից Իրանում հույժ գաղտնի միջուկային կենտրոն է ոչնչացվել 11/15/2024   18:38 Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/15/2024   18:22 Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործը դատարանում ձգձգվում է, իսկ նախաքննական մարմինը որոշել է հետապնդումներ չհարուցել ավտոշարասյան ղեկավարի և նրա տեղակալի նկատմամբ 11/15/2024   18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը 11/15/2024   18:08 Քաղաքապետարանը ներկայացրել է հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 11/15/2024   18:02 ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրությունից առաջ ՔՊ-ի կողմից առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը, սոցիալական ցանցերում որպես ետնանկար հրապարակել է Փաշինյանի նկարը 11/15/2024   17:50 Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ երկրի ղեկավարին ցուցակ են ներկայացրել պաշտոնների նշանակելու, որոնցից 5-ին դուք եք պաշտոն տվել, այդ թվում Անդրանիկ Քոչարյանին. Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 11/15/2024   17:47 Ո՞վ է ձեզ ուզեցել սպանել, ինչի եք փորձում վախ սերմանելով ժողովրդի մեջ՝ հանրային միջոցները ձեզ ծառայեցնել. Մինասյան 11/15/2024   17:45 Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ 11/15/2024   17:39 Միջազգային կառույցները ոչ միայն անտեսեցին ցեղասպանությունը, այլև՝ ցեղասպանություն կատարած երկրում մասնակցում են COP29-ին, երբ բռնապետը չի պատժվում, ապա մի օր էլ նա թակելու է ձեր դուռը․ իրավապաշտպան 11/15/2024   17:38 Բժիշկը գնահատել է ծնողից երեխային շաքարային դիաբետի փոխանցման ռիսկը 11/15/2024   17:37 Էդվարդ Ասրյանը մասնակցել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով աշխատաժողովին 11/15/2024   17:31 Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է․ արցախցի 11/15/2024   17:29 Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով 11/15/2024   17:20 Թերևս, ավելի լավ է հեծանիվ քշի․․․ 11/15/2024   17:17 Վոլգոգրադի օդանավակայանում անհայտ պատճառներով տարհանել են մարդկանց 11/15/2024   17:15 Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս 11/15/2024   17:08 Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է 11/15/2024   17:03 Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն 11/15/2024   16:53 Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է 11/15/2024   16:34 «Մի՛ անտեսեք Ցեղասպանությունը». հայտնի բնապահպան Գրետա Թունբերգը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է իրականացնում. ուղիղ 11/15/2024   16:25 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ 11/15/2024   16:12 Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց 11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+)
11/14/2024   11:20 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում․ ՔԿ-ն՝ դեպքի մասին 11/14/2024   18:26 Անսպասելի անակնկալ Փաշինյանի կողմից. 6 տարի անց առաջին անգամ սափրվել է (տեսանյութ) 11/14/2024   16:20 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը. MediaHub 11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+) 11/14/2024   20:43 Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 11/14/2024   18:40 Շուտով ադրբեջանցիները կակտիվանան Նախիջևանի ուղղությամբ, փորձեր կարվեն նոր բարձրունքներ վերցնել, որպեսզի հարմար առիթով ճեղքում ապահովեն. Հայկ Նահապետյան 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/14/2024   10:20 Ինչպես Նազենի Հովհանիսյան ունի իրեն սիրող մարդիկ, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ. Աննա Հակոբյանի ակնարկը 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/14/2024   21:44 Լարված իրավիճակ՝Հանրապետական մարզադաշտում 11/14/2024   13:32 Արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյան 11/14/2024   18:04 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով 11/14/2024   12:11 Առնվազն յոթ հայ կին խոշտանգվել են ադրբեջանցիների կողմից, անգամ՝ գլխատվել․ իրավապաշտպան 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/14/2024   16:08 Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում արտակարգ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին. Հիվանդը հարազատի ներկայությամբ է խմել վարակազերծիչ նյութը՝ ջրի փոխարեն 11/14/2024   18:10 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին 11/14/2024   21:00 Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետ 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/15/2024   08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» 11/15/2024   11:13 Սափրված Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը. ուղիղ

Բուդաղյանների գանգատը ՄԻԵԴ փաստաբանն անձամբ է հանձնել 03/28/2015   15:42  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ զինված միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի   գանգատը նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանը մարտի 18-ին անձամբ է մուտք արել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 
Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  Հայկ Ալումյանը,  հավելելով՝ «անհամբեր կսպասենք այնտեղ զարգացումներին»: 
 
Մեր այն հարցին, թե որքա՞ն կտևի մինչև գանգատին «հերթը հասնի», Հայկ Ալումյանը կարծիք հայտնեց, որ Եվրոդատարանի ընթացակարգերը բավականին արագանում են, և դա ընդհանուր տենդենց է: ՄԻԵԴ-ը լավագույնս բեռնաթափելու ու դատարանի աշխատանքը արագացնելու նպատակով ընդունված թիվ 14 արձանագրության արդյունքներն արդեն երևում են, գտնում է Հայկ Ալումյանը, ուստի՝ Եվրոդատարանում այլևս շատ երկարատև քննվող գործեր չեն լինի: 
 
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ վերջին  երեք տարիներին Հայաստանի գործերը պարզապես չէին քննվում, համարյա վճիռ չկա Հայաստանի գործերով: «Զանազան տեխնիկական հնարքների արդյունքում կարողացել էին այնպես անել, որ Հայաստանի հետ կապված գործերը չէին քննվում, բայց հիմա դրա վերջն էլ  է եկել, այդ տեխնիկական հնարքներն այնտեղ բոլորի համար պարզ են դարձել, և ես կարծում եմ, որ Հայաստանի վերաբերյալ գործերը կսկսեն քննվել, նույնիսկ ավելի արագ, քան սովորական պայմաններում կքննվեին:
 
Արդեն Հայաստանի գործերը խոշորացույցի տակ են հայտնվել այնտեղ», - ասաց Հ.Ալումյանը՝  հույս հայտնելով, որ նաև Բուդաղյանների գործով մոտ ժամանակներս  Ստրասբուրգից  ինչ-որ նորություններ կլինեն: 
 
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Է.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացված գանգատում ՄԻԵԴ-ից խնդրում է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 10-րդ հոդվածների խախտումները:
 
Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 1-ին կետով ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան», այն է՝ օրինական ուժի մեջ մտած  դատավճռով:
 
Մինչդեռ Ավետիք Բուդաղյանի դեպքում, ըստ Է.Բուդաղյանի ու նրա ներկայացուցչի,  խախտվել են այդ երկու կետերն էլ. Ավետիք Բուդաղյանը առանց դատարանի որոշման, միայն քննիչի որոշմամբ ճանաչվել է հանցավոր և նրա նկատմամբ որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել՝ մահվան հիմքով: 
 
Իսկ մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումներով պետությունը չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը, այսինքն՝ խախտվել է    Կոնվենցիայի 2-րդ  հոդվածը՝ Կյանքի իրավունքը: 
 
Ըստ Հայկ Ալումյանի՝ խախտվել է նաև Կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ Արտահայտվելու ազատություն, այն ներառում է նաև տեղեկություններ ստանալու իրավունքը: 
 
Փաստաբանը դիմել էր ՀՀ նախագահի, կառավարության աշխատակազմերին ու արդարադատության նախարարին՝ ստուգելու մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ, մասնավորապես, երկրի ղեկավարը, վարչապետն ու արդարադատության նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին:
 
Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա, ըստ Հ.Ալումյանի,  դատարանը չի կարող անաչառ ու անկաշկանդ լինել Սուրիկ Խաչատրյանին առնչվող գործով: Հարցումների վերաբերյալ  հիշյալ մարմինները հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ  տեղեկություններն առնչվում են անձնական կյանքի ոլորտին: 
 
 

 


Հարակից հրապարակումներ`

12:47 11/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍյունիքի մարզպետի տան մոտ միջադեպի գործի հետ կապված գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
15:28 19/02/2015  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի միջադեպի գործով շարունակելու ենք պայքարը «քողարկված մեխանիզմների դեմ». Հայկ Ալումյան
09:20 31/01/2015  |  ՄամուլՏիգրան Խաչատրյանը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ. «Հայկական Ժամանակ»
17:39 20/01/2015  |  Քրեական խրոնիկոնԲուդաղյանների բողոքների գործով դատարանը ինքնաբացարկ չընդունեց
17:36 27/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչն ու դատախազը պնդեցին, որ Սյունիքի գործով հիմնավոր ու օրինական որոշումներ են կայացրել
19:53 26/11/2014  |  Քրեական խրոնիկոնԶարզանդ Նիկողոսյանը հարգալից է վերաբերվում սեփական անձին եւ ինքն իր մասին խոսում հոգնակի թվով
20:49 25/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍյունիքի մարզպետարանը պարզաբանում է, Հայկ Ալումյանը՝ փաստարկում
20:41 21/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲուդաղյան եղբայրներին ագրեսոր դարձնելու դատախազության սցենարը կտապալվի՝ ակնկալում է Հայկ Ալումյանը
23:12 03/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ես էլ չեմ համարում, որ Արտակ Բուդաղյանը հանցագործություն է կատարել, և մենք դա կապացուցենք». Հայկ Ալումյան
12:34 03/11/2014  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի մարզի չձնահեռացված ճանապարհները խոչընդոտում են արդարադատությանը

Արխիվ

[]