ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինծառայողի ինքնասպանության գործով դատաքննությունը կսկսվի տուժող կողմի հարցաքննությամբ 03/27/2015 16:57 | Քրեական խրոնիկոն
Նոր դատավոր Արթուր Մկրտչյանին վերամակագրվելուց հետո զինծառայողի ինքնասպանության վերաբերյալ գործով այսօր սկսվեց դատաքննությունը:
Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն, ըստ որի՝ ՀՀ ՊՆ N զորամասի ավագ հետախույզ, կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը տեղ գնալու իր պահանջը չկատարելու կապակցությամբ՝ «սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածայողների շրջանում իր գերակայությունն ամրապնդելու նպատակով մեկ անգամ ապտակել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Լիբիկ Մկրտչյանին, այդ կերպ վիրավորանք է հասցրել վերջինիս՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Բ.Գաբոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մանուչարյանի նկատմամբ, որպես հեղինակություն վայելող զինծառայող առանձնանալու և անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ։
Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից երեկոյան «քուն» հրամանից հետո, զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ երկու ձեռքերով կոկորդից բռնելու, վերջինիս պատին հենելու և կոկորդը սեղմելու, ինչպես նաև դրանից քիչ անց, անկողնում պառկած Մ.Մանուչարյանին ոտքերով հարվածներ հասցնելու պատճառով, նրանց երկուսի հակաօրինական գործողությունների արդյունքում անզգուշությամբ վրա է հասել ծանր հետևանք, այն է՝ վերը նկարագրված պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով: Արդյունքում՝ վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։
Բաբկեն Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 –րդ հոդվածի 2-րդ մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ 2 դրվագով և 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որոնք անզգուշությամբ առողջությանը պատճառել են ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ, իսկ Արման Ստեփանյանին՝ 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրանց 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չճանաչեցին:
Դատարանի կողմից սահմանված ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն, նախ կհարցաքննվեն տուժողը՝ զինծառայող Լիբիկ Մկրտչյանը, տուժողի իրավահաջորդը՝ մահացած զինծառայող Մանուչար Մանուչարյանի եղբայրը՝ Օնիկ Մանուչարյանը, ապա կհարցաքննվեն վկաները, կհետազոտվեն քրեական գործում առկա ապացույցները, մյուս փաստաթղթերը, իսկ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին չէր ներկայացել տուժող Լիբիկ Մկրտչյանը, վերջինս դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ թոքերի բորբոքում է ստացել և չի կարող ներկայանալ:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստին՝ տուժողի ներկայությունն ապահովելու նպատակով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով