Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է 03/26/2015   11:10  |  ԼՐԱՀՈՍ

«Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է: Ինչպես եղել եմ ժողովրդի կողքին, այնպես էլ շարունակելու եմ մնալ, ամենասուր կերպով բարձրացնելու եմ մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու եմ դրանց լուծումները»,-մասնավորապես ասված է Ազգային ժողովի  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության մեջ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ, հայտարարությունս սկսում եմ նախ շնորհակալություն հայտնելով ճակատագրին, որ ինձ հնարավորություն տվեց տարիներ շարունակ աշխատելու ԲՀԿ-ի թիմում: Շնորհակալ եմ, որ երկրում իրավիճակ փոխելու արդար ու ազնիվ գաղափարով տոգորված ուս ուսի տված իմ թիմակից գործընկերների հետ միասին անցանք աննկարագրելի դժվար ու փշոտ ճանապարհ, որի ընթացքում, սակայն, ամենաբարդ իրավիճակներում զգացել ենք միասնության քաղցրությունը, իսկ հավատը միմյանց նկատմամբ ու մեր արած գործի հանդեպ նույնիսկ հուսահատության պահերին նոր շունչ ու նոր ուժեր է մեզ հաղորդել: Շնորհակալություն եմ հայտնում իմ նախկին ղեկավար` ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին այն հոգևոր արժեքների համար, որոնք և մեզ միաբանող առաջնային հիմքը դարձան ու անկախ ամենից միշտ կմնան յուրաքանչյուրիս մեջ: Շնորհակալ եմ բոլոր մեր ընտրողներին հավատալու, մեզ օժանդակելու ու վստահելու համար: Հարգելիներս, կարևոր է, որ չհուսահատվեք ու իմանաք`ամեն ինչ դեռ առջևում է:
 

Ցավոք, փետրվարյան իրադարձությունները երկրում իրավիճակ փոխեցին: Ցավոք, էլ չկան այն ուժն ու կարողությունը, որոնք հայաստանցիներին ու երկրագնդով մեկ սփռված մեր հայրենակիցներին տալիս էին հույս ու հավատ և ոգևորության առիթ էին:

Սակայն անկախ ամենից, կյանքը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ապրել: Մեր երկրը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի ահագնացող տեմպը, մենաշնորհների առկայությունը, ապօրինությունները, պետական կառավարման անարդյունավետությունը, իշխանությունների անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կենսակերպ ապահովելու անհնարինության նկատմամբ և բազմաթիվ այլ պրոբլեմներ կան ու մնալու են, եթե պայքարը չշարունակվի:

Որպես մարդ, ով մինչև վերջ, նույնիսկ վերջից էլ ավել մնաց պայքարի էպիկենտրոնում, ով մնաց հավատարիմ այն քաղաքական կուրսին, որը որդեգրել և իրականացնում էր ԲՀԿ-ն, որը հիմա էլ ու սրանից հետո նույնպես մնալու է այդ համոզմունքների, քաղաքական կուրսի ու պայքարի մեջ` համարում եմ, որ այս նոր իրավիճակում անհրաժեշտ է այլ մարտավարություն, այլ ձևաչափ և այլ քայլերի իրականացում ոչ թե իրավիճակի հետ համակերպվելու, այլ իրավիճակի վրա ազդեցություն գործադրելու համար: Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է: Ինչպես եղել եմ ժողովրդի կողքին, այնպես էլ շարունակելու եմ մնալ, ամենասուր կերպով բարձրացնելու եմ մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու եմ դրանց լուծումները: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի:

Միևնույն ժամանակ պատիվ կհամարեմ համագործակցել ԲՀԿ-ի իմ հարգելի ընկերների հետ հանուն Հայաստանում առկա պրոբլեմների լուծման և ընդհանուր նպատակների իրականացման: «Բարգավաճ Հայաստան» -ի իմ գործընկերները միշտ աչքի են ընկել բարձր մարդկային հատկանիշներով, հայրենասիրությամբ ու մեր երկիրը բարելավելու ցանկությամբ: Առաջ դեպի ապագա»:

 

 


Հարակից հրապարակումներ`

07:46 26/03/2015  |  ՄամուլՏիգրան Ուրիխանյանը ԲՀԿ–ից դուրս գալու դիմում է գրել. «Հրապարակ»
12:15 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչական դատարանի որոշմամբ՝ Տիգրան Ուրիխանյանը երեք տարի անց ենթարկվել է պատասխանատվության
08:36 17/03/2015  |  ՄամուլՏիգրան Ուրիխանյանը` դատարանում. «Ժողովուրդ»
14:04 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍ«Կազմակերպությունն իրականացնելու է ժողովրդի պատվերը». Տ. Ուրիխանյանը ստեղծում է նոր կազմակերպություն՝ «Քաղաքացիական շտաբ».ԳԱԼԱ
13:37 09/03/2015  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ի նախկին խոսնակն սկսել է ինքնուրույն պատգամավորական գործունեություն իրականացնել
12:15 06/03/2015  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ուրիխանյանը հրաժարական տվեց
08:44 28/02/2015  |  Մամուլ Տիգրան Ուրիխանյան. Ես ինձ այլևս իրավասու չեմ համարում ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել.«Ժողովուրդ»
10:00 21/11/2014  |  ՄամուլՊատգամավորի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել՝ 5 հազար դրամի տուգանքի համար. «Չորրորդ Իշխանություն»
16:18 26/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչո՞ւ է պատգամավորը դիմել ԱԱԾ

Արխիվ

[]