Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթները առաջարկում են չաշխատող լուծումներ . Հերմինե Նաղդալյան 03/25/2015   19:23  |  ԼՐԱՀՈՍ

 
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե ֆակտո»-ի կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագծին: 
 
Ի՞նչ առաջարկներ, դիտողություններ ու լրացումներ կարող են լինել ՀՀ առաջին նախագահի ուղերձին և թե ինչո՞ւ է, իր գնահատականով, Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից տեղափոխվել ազգային դաշտ հարցին ԱԺ փոխխոսնակը պատասխանել է.
 
-Ես այդքան կտրուկ չէի ձևակերպի, որ առաջին նախագահը քաղաքականից տեղափոխվել է ազգային դաշտ, քանզի ազգային դաշտի խնդիրներն էլ քաղաքական խնդիրներ են: Քաղաքագիտական վերլուծություններում (թե ՀԱԿ-ի, և թե ԲՀԿ-ի մասով) ֆիասկոյի մատնվելուց հետո նա սպասում է, թե քաղաքական զարգացումները, ի վերջո, ինչ պատկեր են ունենալու և որտե՞ղ ու ինչպե՞ս պիտի ՀԱԿ-ը դիրքավորվի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ապահովելու իր ներկայությունը նոր Ազգային ժողովում, իսկ մինչ այդ իր անձնական ներկայությունն է ապահովում քաղաքական դաշտում ազգային խնդիրների քննարկումով՝ ոչ ավելին:
 
-Դա նշանակո՞ւմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկները հերթապահ ու ընթացիկ են:
 
-Դա նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր նախագահության օրերից բանաձևած քաղաքականությունը: Նրա հեղինակած ուղերձի 1-7 կետերը վերաբերում են պատմությանը և, իհարկե, կարող են թե լրացվել, թե փոփոխվել, եթե խնդիր դրվի Հայկական հարցի պատմությունը սեղմ ներկայացնել: Ամբողջ խնդիրն այն է, թե ո՞րն է ուղերձի նպատակը: Եթե անցյալը գնահատելը, ներկա ու ապագա անելիքները սահմանելը, ապա ուղերձը վիճելի է դառնում 8-13-րդ կետերով: 
 
- «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի և Համահայկական հռչակագրի հակադրո՞ւմը նկատի ունեք:
 
-Ոչ միայն, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպիտի դառնա ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքար, նախ պիտի բացատրի, թե ինչ է հասկանում ցեղասպանության ճանաչման տակ։ Ո՞րն է պահանջատիրության իր սահմանած բովանդակությունը: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային խնդիր է, որ հենց ինքն է սահմանում ուղերձի 6-րդ կետով: Հողային պահանջը բոլորովին այլ խնդիր է, որ, այո, այս պահին և դեռ երկար մենք չենք կարող բարձրացնել, նյութական փոխհատուցումը երրորդ կողմն է, որի իրավունքը ունեն վերապրածների ու զոհվածների ժառանգները:
 
ՈՒղերձը՝ ուղերձ իր առանձնահատկություններով, բայց տարընթերցումների տեղ չպիտի մնա: Ես նաև չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին օրակարգ է թելադրում՝ սա այն հարցն է, որ իսկապես Հայաստանն ու սփյուռքը միասնական են: Համաձայն եմ, որ սփյուռքահայերը կարող են իրենց բնակության երկրի իշխանությունից պահանջել ցեղասպանության ճանաչում, բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրները հաշվի են առնում և իրենց գերակայությունները, և Թուրքիայի դիմադրությունը: Հայերի պահանջներն այս պարագայում էական, բայց վճռորոշ չեն: Հայկական սփյուռքը շատ տարողունակ ու տարածական է, չեն կարող նույն ակնկալիքները լինել քրիստոնեական Արևմուտքից ու մուսուլմանական Արևելքից:
 
Ցեղասպանությունը ճանաչելու պահանջը միայն Հայաստանի պահանջը չէ, հայկական սփուռքի պահանջն է, ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը արժևորող միջազգային հանրության պահանջն է, որ Թուրքիան կատարելու է: Եթե ոչ այսօր, տասը կամ գուցե քսան տարի հետո, բայց կատարելու է, որովհետև Թուրքիայում էլ աստիճանաբար սեփական պատմության իմացության անհրաժեշտությունը գերակայելու է: Հայաստանը հիսուն տարի պահանջ չի դրել, բայց Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները անդամակցության չեն հասել: Հայաստանը չի կարող և չի էլ պատրաստվում ԵՄ-ին թելադրել Թուրքիայի անդամակցության որևէ պայման: Այո, ԵՄ անդամ Թուրքիան Հայաստանի համար շատ ավելի կանխատեսելի ու նախընտրելի հարևան է, բայց այդ հարցերը Հայկական հարցի հետ կապել-չկապելը ԵՄ խնդիրն է: Վստահ եղեք, որ Թուրքիայի առաջ ԵՄ դռները չբացելու պատճառները շատ ավելի խորքային են, քան Հայոց ցեղասպանության ճանաչել-չճանաչելը, որքան էլ դա մեզ համար ցավոտ հնչի:
 
-Ճի՞շտ է հայ-թուրքական հարաբերությունները քննարկել ԼՂՀ հարցի տեսանկյունից:
 
-Ճիշտ է՝ Թուրքիայի տեսակետից: Իրականում դա արհեստական կապ է, Թուրքիայի համար շատ հարմար դիրք է՝ իր ուղեծրում պահելու համար Ադրբեջանին՝ մի կողմից, մյուս կողմից՝ մինչև ԼՂՀ հարցը լուծելը օրակարգում ցեղասպանության հարցն ունենալով՝ անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը: ԼՂ հարցի լուծման փուլային տարբերակը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է 13-րդ կետում, կարծում եմ, բոլորովին այլ ուղերձի դրույթ է, որ պետք չէ շաղկապել ցեղասպանության խնդրի հետ: Ավելի արդյունավետ ու տրամաբանական կլիներ, որ վերջին կետը այլ ուղերձի բովանդակություն լիներ՝ ուղերձ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ: 
 
-Դուք անհրաժե՞շտ եք համարում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը շփման գծում
 
-Ասում եմ, չէ՞, դա բոլորովին այլ քաղաքական օրակարգի հարց է , որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի հետ կապ պիտի չունենա: Միջազգային խաղաղապահների տեղակայումը կարող է դառնալ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիք միայն որոշակի պայմանների առկայությամբ, դրա շրջանակը պիտի որոշի ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ պարտադիր Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ:
 
-Լևոն Տեր-Պետրոսյանը այդքանը չգիտի՞, ինչո՞ւ է համատեղում ցեղասպանության ճանաչումը, հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂ հարցի լուծումը նույն փաստաթղթում:
 
-Սա ուղերձի նախագիծ է՝ անձնական տեսակետի կարգավիճակով, նույնն է, թե հարցնեք՝ ինչո՞ւ է մարդը մտածում: Մարդը մտածում է և եզրակացությունների մեջ կարող է թե ճիշտ, թե սխալ դրույթների հանգել: ՈՒղերձի հեղինակը իր տեսակետով համալիր լուծումներ է տալիս, իրականության մեջ այդ լուծումները չեն աշխատել ու չեն աշխատում: Այս պարագայում առաջին նախագահը անտեղի ու անօգուտ է օգտագործում իր անձնական արխիվը և փորձը, նրա առաջարկած դրույթները ընդամենը արձանագրում են պատմություն, իրավիճակ և առաջարկում են չաշխատող լուծումներ: 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

09:37 17/03/2015  |  ՄամուլՉնայած երկրի ճգնաժամին՝ Հերմինե Նաղդալյանը հարստանում է. «Ժողովուրդ»
14:11 12/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ դիվանագիտությունը որակապես նոր մակարդակի վրա են. Հերմինե Նաղդալյան
15:12 10/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյանը Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի հետ
15:17 09/02/2015  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ. Հերմինե Նաղդալյանը՝ Ալիևի ելույթի մասին
09:01 04/10/2014  |  ՄամուլԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը կփոխվի՞. «Հայկական Ժամանակ»
00:32 26/06/2014  |  ԼՐԱՀՈՍԼրագրողն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի. Լրագրողի դիմումը կքննարկվի Էթիկայի հանձնաժողովում
14:23 16/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահը հուսով է, որ հայ լրագրողներն էլ Մոսկվայում «կասեն այն ամենը, ինչ մտածում են»
20:58 14/05/2014  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյան. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացումը շտկում է արհեստական իրավիճակը շուկայում
13:10 08/05/2014  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ պատվավոր անդամը՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար
13:15 24/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ Էթիկայի հանձնաժողովը մերժեց ընդդեմ Հերմինե Նաղդալյանի ԹԻՀԿ-ի դիմումի քննությունը

Արխիվ

[]