Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Մեղադրողը բողոքարկել է արդարացման դատավճիռը 03/20/2015   17:37  |  Քրեական խրոնիկոն

 
Ինքնիրավչության գործով արդարացման դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան. բողոքը բերվել է մեղադրող դատախազի կողմից:
 
Դատախազը միջնորդել է բեկանել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի`  25-ամյա Գոհարի վերաբերյալ արդարացման դատավճիռը և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար նշանակել պատիժ` տուգանքի ձևով` 450.000 ՀՀ դրամ գումարի չափով:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանի դատավճռով Գոհարն անպարտ է ճանաչվել և արդարացվել է:
 
Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Գոհարը, ցանկանալով իր ընկեր Համլետից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարները, որոնք վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի փողոցներից մեկի բակում Համլետին պատկանող «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսայի ներկայությամբ վերցրել վերջինիս «Սամսունգ նեքսուս» բջջային հեռախոսը՝ կարծելով, որ այն Հրանտի բջջային հեռախոսն է և հեռացել` Լարիսային  պատճառելով 240.000 ՀՀ դրամ վնաս:
 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 
 
Առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի՝ դատական ակտում նշել է, որ որպեսզի պահպանվի հասարակական հարաբերությունների տարբեր մասնակիցների օրինական շահերի հավասարակշռությունը, պետությունը` օրենքներով կամ այլ նորմատիվ ակտերով, սահմանում է իրավունքների և ազատությունների իրականացման որոշակի կարգ։ Օրենքներով կամ այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգի խախտմամբ սեփական իրավունքների իրականացումը դիտվում է որպես անձի կողմից իշխանության համապատասխան իրավասու մարմինների լիազորությունների յուրացում, ինչը վնաս է հասցնում այդ մարմինների բնականոն գործունեությանը, ինչպես նաև` այլ անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին և օրինական շահերին։
 
Վերոգրյալից հետևում է, որ ինքնիրավչության օբյեկտ են հանդիսանում անձանց կողմից իրենց իրավունքների և ազատությունների իրականացման սահմանված կարգը, ինչպես նաև` անձանց կամ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը։
 
Հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը դրսևորվում է անձի կողմից ինքնակամ /ինքնագլուխ/ կերպով, օրենքով կամ այլ նորմատիվ ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքի իրականացման մեջ։ Ընդ որում, պարտադիր է, որպեսզի այդ անձի գործողությունները էական վնաս պատճառած լինեն այլ անձի կամ կազմակերպության իրավունքներին կամ օրինական շահերին և այդ գործողությունները վիճարկվեն վերջիններիս կողմից։ Հակառակ դեպքում ինքնիրավչության հանցակազմը բացակայում է։
 
Այսինքն, որպես պարտադիր հատկանիշներ հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը ներառում է` ա/ անձի կողմից ինքնագլուխ կերպով, օրենքով կամ այլ նորմատիվ ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքի իրականացման գործողություններ, որոնց օրինականությունը վիճարկվում է տուժած անձի կամ կազմակերպության կողմից, բ/ անձի կողմից տուժած անձի կամ կազմակերպության իրավունքներին կամ օրինական շահերին էական վնաս պատճառելը, գ/ արարքի և էական վնասի միջև պատճառական կապը։
 
«Էական վնաս» հասկացությունը` արժեքավորվող, գնահատողական կատեգորիա է։ Օրենսդիրը չի սահմանել «էական վնաս» հասկացության չափորոշիչներ և դրա առկայությունը որոշվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից` հաշվի առնելով քրեական գործի բոլոր փաստական հանգամանքները։ Էական վնասը գնահատելիս հաշվի է առնվում վնասի չափը կամ վերցված առարկայի արժեքը, տուժողի համար դրա կարևորությունն ու նշանակությունը, արարքի հետևանքով բաց թողնված օգուտը, տուժողի ֆինանսական վիճակը, նրա խախտված իրավունքների բնույթը /գույքային, բնակարանային, աշխատանքային և այլն/, ինչպես նաև դրանց խախտման աստիճանը։ Ընդ որում, միայն ինքնիրավչությամբ վերցված առարկայի արժեքն ինքնին չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ «էական վնաս»-ի հարցը որոշելու համար։
 
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի կողմից կատարած արարքի հետևանքով տուժողի օրինական շահերին պատճառված վնասի էական լինելը նախաքննության մարմնի կողմից որոշվել է հիմք ընդունելով միայն տուժողի ցուցմունքը, որ հեռախոսը գնվել է 240.000 դրամ գումարով։
 
Բացի այդ, դատարանն արձանագրել է նաև, որ տուժողն աշխատում է, ստանում է բարձր աշխատավարձ, ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, ամբաստանյալի կողմից հեռախոսն ինքնագլուխ վերցնելու պահին ունեցել է ևս երկու այլ հեռախոսներ, վերցված հեռախոսը մեծ մասամբ գտնվել է Համլետ Սիմոնյանի մոտ և օգտագործվել է վերջինիս կողմից, քանի որ այն օգտագործելու կարիք տուժողն առանձնապես չի ունեցել, ամբաստանյալի արարքի հետևանքով տուժողին էական վնաս չի պատճառվել, իսկ ոստիկանություն դիմել է, ոչ այդքան հեռախոսը վերադարձնելու, որքան` անձնական կյանքին ամբաստանյալի հետագա միջամտություններից ազատվելու նպատակով։
 
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ ամբաստանյալի գործողությունների հետևանքով տուժողի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս չի պատճառվել։
 
Այսինքն, ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետևաբար` բացակայում է ինքնիրավչության հանցակազմը։
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:38 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարացման դատավճիռների ցուցանիշները վկայում են դրական միտումների առկայության մասին. Դավիթ Ավետիսյան
15:16 17/03/2015  |  Քրեական խրոնիկոնԻրացնելու նպատակով թմրանյութեր ձեռք բերելու գործով կայացվել է արդարացման դատավճիռ
16:14 12/02/2015  |  Արդարացման դատավճիռներԲացակայում է որևէ ապացույց, նույնիսկ՝ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն. Դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
17:05 06/02/2015  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է՝ հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով
16:37 12/01/2015  |  Քրեական խրոնիկոնՏարին սկսում ենք արդարացման դատավճռով
18:25 23/12/2014  |  Քրեական խրոնիկոնԵրիտասարդն արդարացվեց շուրջ երեք տարի կալանքի տակ մնալուց հետո
18:00 22/12/2014  |  Քրեական խրոնիկոնՍպանության փորձի մեղադրանքում 2 ամբաստանյալ արդարացվեց
17:42 11/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով արդարացման դատավճիռը
23:40 20/11/2014  |  Քրեական խրոնիկոն Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության. Վճռաբեկ դատարան
15:57 15/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե այսպես գնա, երևի մի օր դատավարությունն իրոք կդառնա մրցակցային. Հայկ Ալումյան

Արխիվ

[]