Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Գյումրիի սպանությունների գործով շատ հարցերի վերջնական ու հարյուրտոկոսանոց պատասխաններ կտա դատագենետիկական փորձաքննությունը. փաստաբաններ 03/20/2015   15:33  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո առաջին ժամերին Հայաստանի իրավապահ մարմինների անգործության շնորհիվ առկա է մի իրավիճակ, որ ռուսական և հայկական կողմերը երկու առանձին գործեր են քննում: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:
 
Ուստի՝ հայրենի իրավապահների այն հայտարարությունը, թե իրենք «գերազանց, հիանալի օպերացիա» են իրականացրել, փաստաբանի մոտ տարակուսանք է առաջացնում՝  ի՞նչ գերազանց օպերացիա, եթե  ռուսական կողմն է հայ-թուրքական սահմանի մոտ Վալերի Պերմյակովին  ձերբակալել ու տարել ռուսական ռազմաբազայի տարածք, դա միայն նշանակում է, որ «մենք ոչինչ չենք արել»: 
 
Արդյունքում ստացվել է իրավիճակ, որ ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական, իսկ որոշակի մասը, մասնավորապես, ըստ գործի տվյալների, Ավետիսյանների տանը զգեստափոխվելուց հետո Պերմյակովի հագին եղած հագուստն ու երեք հեռախոսները՝ ռուսական վարույթն  իրականացնող մարմնի մոտ: Ստացվում է, որ գործով մեղադրյալը ցուցմունք է տալիս հյուրի կարգավիճակով: Նման պարագայում, գտնում է Լուսինե Սահակյանը, անգամ երկու կողմի  մեծագույն ցանկության դեպքում,  հնարավոր չի լինի ապահովել քննության բազմակողմանիությունը: 
 
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ  Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանը ներկայացրեցին  արդեն ավարտված փորձաքննությունների եզրակացությունները՝ ընդհանուր գծերով: Լուսինե Սահակյանը, մասնավորապես, շեշտեց, որ իրենք գիտակցում են, որ գործի քննությունը գտնվում է   հանրության ուշադրության կենտրոնում և անհրաժեշտություն կա  պարբերաբար որոշակի տվյալներ ներկայացնել հասարակությանը, սակայն որոշակի տվյալներ հրապարակել չեն կարող՝  գործի քննությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով: 
 
Իրավահաջորդների ներկայացուցիչները քննություն իրականացնող մարմնի հրավերով ներկա են գտնվել մի շարք փորձաքննությունների կատարմանը, ներկայումս էլ շարունակում են ներկա գտնվել այլ փորձաքննությունների կատարմանը: 
 
Դատաձգաբական փորձաքննությամբ հաստատվել է, որ բոլոր 28 պարկուճներն արձակվել են Պերմյակովին ամրակցված ինքնաձիգից: Մասնավորապես, Երվանդ Վարոսյանը պարզաբանեց, որ ցանկացած ակոսավոր հրազենից, մասնավորապես՝ ինքնաձիգից արձակված պարկուճներն ու գնդակները անկրկնելի են, գնդակների նախշերով ու պարկուճի հարվածից առաջացած հետքով կարելի է հստակ նույնականացնել, որ կոնկրետ այդ զենքից են դրանք արձակված: Համեմատության համար փաստաբանը նշեց, որ այդպես է նաև մարդու մատնահետքերի դեպքում՝ դրանք երբեք չեն կրկնվում: Փորձաքննությամբ, այսպիսով, հաստատվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բոլոր 28  պարկուճները նույն՝ Պերմյակովին ամրակցված ինքնաձիգից են արձակվել:
 
Արդյոք օգտագործվե՞լ է խլացուցիչ հարցին, ըստ փաստաբանների, կպատասխանի դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը, որը դեռևս չի ստացվել:  
Դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, դեպքի վայրում մեղադրյալի ազգանունով հայտնաբերված զինվորական հագուստի ու կոշիկների վրա  հայտնաբերված քրտինքն ու Պերմյակովից վերցված քրտինքի նմուշը արյան նույն խմբին են պատկանում:
 
Երեմ Սարգսյանը նշեց, որ զինվորական գլխարկի վրա հայտնաբերված չորս մազերը, ըստ դատակենսաբանակեան փորձաքննության եզրակացության, կազմաբանական հատկանիշներով նման են Պերմյակովի մազերին: 
 
Հարցերին վերջնական ու հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ պատասխան  կարող է տալ միայն դատագենետիկական փորձաքննությունը, մասնավորապես, որ քրտինքի նմուշները պատկանում են կոնկրետ անձի, ինչպես նաև ճշգրիտ կպարզվի, թե «ում են պատկանում»  դեպքի վայրում հայտնաբերված ծխուկները: Ըստ Երեմ Սարգսյանի,  դեպքի վայրում հայտնաբերված ծխուկներից 3-ի վրա թքի առկայություն է հայտնաբերվել. «Այդ թուքը թողնված է այնպիսի խմբի արյուն ունեցող անձի կողմից, ինչպիսին է Պերմյակովը»,- ասաց փաստաբանը: Դատագենետիկական փորձաքննությունը կպարզի նաև, հագուստների վրա այլ անձի քրտինքի հետքեր կա՞ն, թե՞ ոչ:
 
Նշվեց, որ դատագենետիկական փորձաքննությունը նշանակված է, մոտ ժամանակներս եզրակացությունը կստացվի: 
 
Սվին-դանակի վրա հայտնաբերված արյան հետքերն, ըստ փորձաքննության եզրակացության, փոքրիկ Սերյոժայի արյան խմբին են պատկանում: Նշվեց, որ ընտանիքի բոլոր անդամների արյունը՝ բացառությամբ փոքրիկի Սերյոժայի  պապիկի, նույն արյան խմբին են պատկանել,  դատաբժշկական փորձաքննությունը կեզրակացնի, թե կոնկրետ ովքեր, բացի փոքրիկ Սերյոժայից,  ունեն սվին-դանակի վնասվածքներ:
 
Փաստաբանները կարևորեցին, որ տուժողների իրավահաջորդներին ճանաչման ներկայացվեն Պերմյակովից վերցված երեք հեռախոսները, ինչպես նաև ձերբակալվելու պահին Պերմյակովի հագին եղած հագուստը: 
 
Այն հարցին, թե ինչո՞ւ տեղազննությունը չի անցկացվել Պերմյակովի մասնակցությամբ, Լուսինե Սահակյանը նշեց, որ անպայման չէ, որ նա բերվի դեպքի վայր, քննության ընթացքում է առաջանում  նման անհրաժեշտություն, սակայն քանի որ տուժող կողմը չի տիրապետում գործի բոլոր նյութերին, ուստի չեն կարող խոսել անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին՝ դեպքի վայրի զննության արձանագրությունն այն փաստաթղթերի թվում է, որոնց տուժող կողմն այդ պահին չի կարող ծանոթանալ: Փաստաբանը միաժամանակ նկատեց, որ որոշ դեպքերում անձի դեպքի վայր ներկայացնելը կարող է անգամ վնասել գործին, ավելի նպատակահարմար է մանրամասն ցուցմունք ստանալ մեղադրյալից, ապա համադրել գործի քննությամբ պարզված այլ հանգամանքների ու ապացույցների հետ: 
 
Պերմյակովի ու նրա հետ մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների մոտ  ալկոհոլի առկայությունը դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ Երեմ Սարգսյանը հերքված չի համարում, քանի որ ալկոհոլի հետքերն օրգանիզմից արագ են անհետանում:  
 
Երվանդ Վարոսյանը գոհունակություն հայտնեց, որ նախաքննական մարմինը տուժող կողմի հետ համագործակցության եզրեր է գտել, մասնավորապես, հրավիրում է ներկայ գտնվել փորձաքննությունների կատարմանը, սակայն քննչական մարմնին վստահելու, ինչպես նաև կատարված քննության որակի մասին հնարավոր կլինի գնահատականներ տալ միայն գործի բոլոր նյութերին ծանոթանալուց հետո:    
 

 


Հարակից հրապարակումներ`

20:34 16/03/2015  |  Քրեական խրոնիկոնԴատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը վարկածները որոշակիորեն հստակեցնելու հնարավորություն կտա. Երեմ Սարգսյան
18:58 16/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների տանը հայտնաբերված պարկուճներն ու գնդակներն արձակվել են Պերմյակովի ինքնաձիգից
15:18 14/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների սպանության գործով փաստաբանները գլխավոր դատախազի հետ քննարկել են երկու քրեական գործերի ճակատագրին վերաբերող հարցեր
14:27 13/03/2015  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ներկա են գտնվել դատակենսաբանական փորձաքննությանը
14:05 13/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍտացել ենք ծագած որոշակի հարցերի պատասխաններ. Երվանդ Վարոսյան
17:23 10/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիի սպանդի գործով իրավահաջորդներն ու ներկայացուցիչները ներկա են գտնվել համալիր փորձաքննությանը
18:13 04/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիում դաժան սպանության գործում կներգրավվեն փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը՝ որպես տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչներ
21:50 02/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄեղսունակին անմեղսունակ դարձնելու վտանգավոր սինդրոմը
23:34 25/02/2015  |  ԼՐԱՀՈՍԻրավահաջորդներն իրենց շահերը ներկայացնելու պատրաստակամ բոլոր փաստաբաններին առաջարկում են կապ հաստատել
19:05 25/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիի սպանդի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները կմասնակցեն փորձաքննություններին

Արխիվ

[]