Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը

Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է. Արամ Ա կաթողիկոս. «Արմենպրես» 03/19/2015   12:54  |  ԼՐԱՀՈՍ

 
Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցը սովորական տարեթիվ չէ և ոգեկոչման արարողություններին զուգահեռ պետք է հստակ լինի, թե որն է հայ ժողովրդի նպատակը, որն է թիրախն ու ինչի վրա պետք է շեշտը դնել: Այս մասին ընդգծում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Վեհափառը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարելիցին և դրանից հետո հայ ժողովրդի անելիքների իր տեսլականը, կարևորում Հայոց ցեղասպանութայն հարցի բարձրացումը իրավական հիմքի վրա:
 
-Վեհափառ Տեր, այս տարի հայ ժողովուրդը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցը: Ո՞րն է Ձեր պատգամը հայ ժողովրդին և միջազգային հանրությանը:
 
-Երբ շուրջ երեք տարի առաջ սկսեցինք պատրաստվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին, մենք կարևորությամբ շեշտեցինք հետևյալը. որպես մեր գործընթացի մեկնակետ, ինչպես նաև նպատակակետ` առաջին հերթին հայտարարեցինք, որ 2015-ը սովորական տարելից չէ, որ պետք է նշենք և իր խորքով, բնույթով ու նպատակով բոլորովին պետք է տարբերվի: Սովորական ձեռնարկներից բացի, պետք է հստակ դառնա մեր նպատակը` որտեղ պետք է շեշտը դնել` որն է լինելու մեր թիրախը: Ռազմավարական և մարտավարական մեր մոտեցումները պետք է հստակորեն ճշտենք: Նույնը պետք չէ կրկնել: Ներկա պայմանների լույսի ներքո վերատեսության պետք է ենթարկենք մեր մոտեցումները: 100-րդ տարելիցը չպետք է նկատել գագաթնակետ Հայ դատի գծով հարյուր տարի կատարած աշխատանքի համար: Այն միայն գագաթ է և հետևաբար ավելի բարձր գագաթներ նվաճելու հանձնառությունը պետք է մղիչ ուժ դառնա Հայ դատի աշխատանքներում: Հիշյալ մոտեցման լույսի տակ երեք բառերի մեջ փորձեցինք խտացնել մեր անելիքները` հիշել, հիշեցնել և պահանջել: Հակիրճ կերպով բացատրեմ, թե ինչ է դա նշանակում:
 
Ա. Հավաքական հիշողությունը ժողովրդի կյանքում կենսական նշանակություն ունի: Պատմությունը սոսկ դեպքերի ու դեմքերի մասին տեղեկությունների ամբողջություն չէ ամփոփված գրքի մեջ, այլ շարունակվող և կենդանի իրականություն: Սերնդեսերունդ փոխանցված հիշողությունն է, որ անցյալը անցած չպետք է դարձնենք, այն պետք է վերածել կենդանի ու գոյութենական ներկայության: Հավաքական հիշողությունն է, որ սերնդեսերունդ ինքնությունը կկազմավորի և նրանց պատկանելության արմատները կզորացնի: Հավաքական հիշողությունն է, որ սերունդներին դեպի ապագան կառաջնորդե` նրանց մեջ վառ պահելով իրենց ազգային գերագույն իդեալներն ու ձգտումները: Միթե այսպես չեղավ հարյուր տարի մեր հավաքական հիշողությունը` ցեղասպանությանը հաջորդող սերունդների կյանքի մեջ:
 
Բ. Անհրաժեշտ է անցյալի մեր հիշողությունը վերածել նաև հիշեցման` ուղղված մեր շրջապատին: Համաշխարհայնացած ներկա աշխարհը, որտեղ գոյություն չունեն ցանկապատեր, մեզ կպարտադրի, որ զանազան ձևերով հիշեցնենք մեր շրջապատին, որ հայ ժողովրդի դեմ իրականացվել է ցեղասպանություն և այդ ոճիրը շարունակում է անպատիժ մնալ: Անցնող հարյուր տարիների ընթացքում այս ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարվել: Քարոզչական, հրատարակչական, հարաբերական, քաղաքական, կրոնական  և այլ ոլորտներում եկեղեցին, կուսակցությունները, Հայ դատի մարմինները, վերջին երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը կարևոր աշխատանք կատարեցին: Այս աշխատանքները վերանորոգված թափով պետք է շարունակվեն, սակայն տարբեր մոտեցումներով, մեթոդներով ու շեշտադրումներով, որովհետև աշխարհը հիմնովին փոխվել է:
 
Գ. Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է: Մենք ոչ միայն մեր ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը պետք է հիշենք, հիշեցնենք աշխարհին, այլ պետք է արդարություն պահանջենք: Պահանջատիրական ոգով և մոտեցումով պետք է մշակենք մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության հետ աղերս ունեցող ծրագիրներն ու ճշտենք քայլերը: Մեր մարդկային իրավունքները տակավին կմնան բռնաբարված: Մեկուկես միլիոն հայի արյուն է թափված: Մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու անհատական կալվածները ցեղասպան թուրքի կողմից բռնագրավված են: Այս կացության դիմաց մենք չենք կարող միայն ողբալ, գրել ու խոսել: Պետք է մեր իրավունքները պահանջենք: Մեր պահանջատիրությունը պետք է լինի տրամաբանված, ծրագրված և պատմաիրավական տվյալներով ամուր, հեռու մնա ամեն տեսակի զգացական, պարագայական և ժամանակավրեպ մոտեցումներով:
 
-Վեհափառ տեր, ի՞նչ դաս պետք է քաղենք Հայոց ցեղասպանությունից և 100-րդտարելիցից հետո, որոնք պետք է լինեն հայ ժողովրդի քայլերը:
 
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին խոսելով` մենք հաճախ կհիշեցնենք մեր ժողովրդին, որ անհրաժեշտ է նայել հարյուրամյակից այն կողմ: Այս խոսքով, մեր ծրագիրները պետք է այնպես կատարվեն, որ մեզ առաջնորդեն 100-րդ տարելիցի շրջագծից այն կողմ: Նեղ օղակների մեջ պարփակված գործելը մեզ հեռու կպահի հաջողության առաջնորդող ճամփաներից: Ինչպես արդեն նշեցի 100-րդ տարելիցը գագաթնակետ չէ Հայ դատի աշխատանքներում, այն միայն հանգրվան է, հանգրվան, որը մեզ կմղի անցյալը նայելու, կատարված աշխատանքը վերլուծելու, արժևորելու և գնահատելու և ապա ապագայատեսիլ մոտեցում ծրագրելու 100-րդ տարելիցին այն կողմ:
 
Հետևաբար, ինչ պետք է անել 100-րդ տարելիցին հետո: Ամենից առաջ հայ ժողովրդի պայքարը կստիպի մեզ միասնական ոգով և համահայկական մոտեցմամբ ու ծրագրով կատարենք այս աշխատանքը: Միայն առիթից առիթ քովեքով չգանք ու պարագայաբար մեր միասնականությունը չարտահայտենք: Դժբախտաբար նման մոտեցում ունեցանք անցնող հարյուր տարվա ընթացքում: Մեր միասնականությունը պետք է մեր կյանքում մնայուն ներկայություն ունենա և այն պետք է դառնա պահանջատիրական պայքարի մղիչ ուժը: Անհրաժեշտ է այս ուղղությամբ համահայկական մտածողություն մշակել: Մեր միասնականությունը կդառնա զգացական և ժամանակավոր, երբ այն համահայկական մտածողության վրա խարսխված չէ: Մեր ժողովուրդին ներկայացնող կառույցների ներկայացուցիչները, բնականաբար, Հայաստան պետության գլխավորությամբ, պետք է միասնաբար մտածեն, թե ինչպես կարելի է կազմակերպել մեր ժողովրդի արդար իրավունքների ձեռքբերման աշխատանքը 100-րդ տարելիցից հետո:
 
Համահայկական հռչակագիրը համահայկական մտածողության և աշխատանքի առաջին և մեծապես կարևոր քայլն է: Հռչակագրին պետք է հաջորդեն գործնական քայլեր ու ճշտվի քննարկումների ու ծրագրերի հստակ գործընթաց:  Այս առումով զանազան առիթերով հիշեցրել ենք, մեր պահանջի գծով հստակեցում կատարելուն առընթեր, անհրաժեշտ է նաև աշխատանքի բաժանում կատարել: Բնականաբար Հայաստանն իր անելիքը պետք է ունենա, սփյուռքն` իր: Կատարելիքները պետք է իրար ամբողջացնեն և ներդաշնակ լինեն` ունենալով նույն ուղղվածության նպատակակետը:
 
Վերջապես, ինչ վերաբերում է պահանջատիրության խորքին ու բնույթին, կարծում ենք, որ ժամանակն է, որ մեր աշխատանքներում կիզակետը դառնա իրավական ոլորտը: Բնականաբար, հիշելու և հիշեցնելու մեր աշխատանքները պետք է  շարունակվեն, սակայն մեծապես անհրաժեշտ է, որ մեր դատը մուտք գործի իրավական դաշտ: Տասնամյակներ առաջ Հայ դատի մասն խոսելիս ասում էինք` այժմեականություն, քաղաքականացում և միջազգայնացում: Այս ուղղությամբ գնահատելի աշխատանք է կատարված:
 
Այս գործընթացը շարունակելով հանդերձ անհրաժեշտ է ծրագրված կերպով և հանգրվանային մոտեցումներով մուտք գործել իրավական դաշտ: Սակայն պետք է լինել իրատես, այս բնագավառն այնքան էլ վարդագույն պատկերով չի ներկայանում: Միջազգային օրենքի տվյալներն այնքան էլ մեր դատին ի նպաստ չեն: Աշխարհաքաղաքական պայմանները նույնպես: Այս դառը իրականությանը հակառակ, չպետք է ունենալ պարտվողական ոգի և կրավորական մոտեցում, այլ քաջություն իրավական ոլորտում գործնական քայլերի դիմելու համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առնելիք իրավական քայլն այս նպատակը կհետապնդի:
 
Ինչպես գիտեք, շուրջ երեք տարի մենք լծված ենք հատուկ աշխատանքի: Իրավական թղթածրար ենք պատրաստում` պահանջելու Սիսի մեր պատմական կաթողիկոսարանը: Այս քայլին պետք է հաջորդեն մեր ազգապատկան ու անհատական կալվածների պահանջը: Սակայն սա դյուրին գործ չէ: Այն հետևողական ու լուրջ աշխատանք կպահանջի նաև նյութական լայն հնարավորություն: Հետևաբար, 100-րդ տարելիցից հետո այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ գործնական քայլերի դիմենք: Անհրաժեշտ է մեր արխիվները քննել, ուսումնասիրել, կազմել մեր կորուստները և ուսումնասիրել այդ հարցի առնչությամբ միջազգային օրենքները: Այս ողղությամբ վերջին տարիներին գնահատելի աշխատանք է կատարվել: Անհրաժեշտ է այդ աշխատանքները համահայկական ճիգով ավելի լայն հիմքի վրա դնել և աշխատանքի գործընթացը ճշտել: Այս ուղղությամբ Հայաստանի պետության դերը խիստ կարևոր է: Այն առաջնորդողի դեր պետք է ստանձնի, քանի որ հայ ժողովրդի դատի իրավատերը Հայաստանի պետությունն է:
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
 
 

Հարակից հրապարակումներ`

11:49 19/03/2015  |  ԼՐԱՀՈՍ100 000 դրամ՝ Ցեղասպանությունը վերապրածներին
08:49 19/03/2015  |  Մամուլ Ինչո՞ւ է ՌԴ նախագահի՝ Երևան գալու մասին վաղ հայտարարվել. «Հրապարակ»
13:44 18/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱ. Սաղաթելյան. Պետք է հնարավորություն տանք թուրք հասարակությանը՝ առերեսվել սեփական պատմության հետ. Panorama
10:43 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀատուկ նիստ Սիրիայի Ժողովրդական ժողովում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
07:56 18/03/2015  |  ՄամուլՑեղասպանությունը վերապրած 33 քաղաքացիների թոշակը կբարձրացվի 75000 դրամով. «Հայկական ժամանակ»
17:01 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում
12:35 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՎիլնյուսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
08:16 17/03/2015  |  ՄամուլՀայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ. «Հրապարակ»
21:25 14/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեյրութում
14:59 14/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Շարմազանով. Ցեղասպանության ժխտումը նույնքան վատ է, որքան իրագործումը

Արխիվ

[]