Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Զինծառայողի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն՝ տուժող կողմը մեղադրում է 03/17/2015   20:12  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Զինծառայողի  ինքնասպանության գործով այսօրվա դատական նիստում  շարունակվեց    դատարանին ինքնաբացարկ, իսկ մեղադրողին բացարկ  հայտնելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի որդեգրած տակտիկան:

Որպես դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմք  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրավահաջորդն ու ինքը՝ նրա ներկայացուցիչը, չեն ծանուցվել այսօրվա նիստի մասին, ինչը  գնահատեց որպես առանց տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի գաղտնի նիստ հրավիրելու փորձ: «Այդ դեպքում ինչպե՞ս եք ներկայացել դատական նիստին» հարցին հնչեց պատասխանը՝ «պատահաբար ինտերնետից, Դատալեքսից ենք իմացել»:

Մեղադրողը նկատեց, որ տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի չներկայանալը հիմք է դատական նիստի հետաձգման համար, այդպես էլ վարվել է դատարանը, երբ նախորդ նիստին իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել դատական նիստին:

Դատարանը մերժեց այդ, ինչպես նաև մեղադրողին բացարկ հայտնելու նույն կողմի միջնորդությունը:

Որպես բացարկ հայտնելու հիմք իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ սույն գործով բացահայտ կեղծ, հանցավոր, Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով անցկացված նախաքննություն է անցկացվել: Մասնավորապես, տուժող Մանուչարյանի հագուստների զննման արձանագրության մեջ նշված տաբատը ունի հրազենային վնասվածքի հետք, մինչդեռ դատահետքաբանական փորձաքննությանը  ներկայացված   տուժողի անդրավարտիքը լրիվ այլ է,  ինչն ըստ կողմի, վկայում է այն մասին, որ նախաքննական մարմինը պարտակել է հանցագործությունը՝ նպատակ ունենալով սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն: Ռուբեն Մարտիրոսյանը հավելեց, որ նախաքննության ողջ ընթացքում դատավարական հսկողություն իրականացրել է  դատարանում մեղադրանքը պաշտպանող մեղադրողը, ուստի նա կատարել է պաշտոնեական հանցագործություն, բացարկն էլ  ենթակա է ընդունվելու: Տուժող կողմի ներկայացուցիչը խնդրեց միջնորդությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին ու ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին:

Իրավահաջորդի ներկայացուցիչը ներկայացավ որպես իրավապաշտպան, ինչն իր կոչումն է, սակայն միաժամանակ քննիչին, մեղադրողին որակեց   որպես «հանցագործներ»:

Մեղադրողը  խնդրեց դատարանին կարգի հրավիրել իր հետ նույն կողմում հանդես եկող իրավահաջորդի ներկայացուցչին, որպեսզի վերջինս վիրավորանքներ ու «հանցագործ» որակումներ չհնչեցնի իր հասցեին: Մեղադրողը միաժամանակ նշեց, որ ինքը կաշկանդված չէ իր ներկայիս դիրքորոշմամբ՝ եթե գործի քննության ընթացքում ի հայտ գան նոր հանգամանքներ, արարքի որակումը կփոխվի ու կհարուցվի նոր քրեական գործ: Դատարանն իր հերթին նույնպես նախազգուշացրեց, որպեսզի «փոխադարձ վիրավորանքներ այլևս չկրկնվեն»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարեց, որ մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելը նոր հիմք է դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար՝ անգամ առանց ծանոթանալու մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելու    դատարանի հիմքերին: Սակայն այդ և հետագա հնարավոր նմանատիպ միջնորդությունները տուժող կողմը կներկայացնի արդեն  հաջորդ դատական նիստում:

Նշենք, որ զինծառայողի ինքնասպանության վերաբերյալ գործով տեղի էր ունեցել դատարանի կազմի փոփոխություն՝ գործով նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքով:

Դատավորն ինքնաբացարկ էր հայտնել այն պատճառով, որ գործով ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը դատավոր Լևոն Ավետիսյանի նիստերի քարտուղարի ամուսինն է՝ թեև կոնկրետ այդ գործով այլ նիստերի քարտուղար էր  մասնակցում: 

Ըստ մեղադրանքի, ՀՀ ՊՆ N զորամասի ավագ հետախույզ, կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը տեղ գնալու իր պահանջը չկատարելու կապակցությամբ՝ «սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածայողների շրջանում իր գերակայությունն ամրապնդելու նպատակով մեկ անգամ ապտակել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Լիբիկ Մկրտչյանին, այդ կերպ վիրավորանք է հասցրել վերջինիս՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Բ.Գաբոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մանուչարյանի նկատմամբ, որպես հեղինակություն վայելող զինծառայող առանձնանալու և անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ։

Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից երեկոյան «քուն» հրամանից հետո, զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ երկու ձեռքերով կոկորդից բռնելու, վերջինիս պատին հենելու և կոկորդը սեղմելու, ինչպես նաև դրանից քիչ անց, անկողնում պառկած Մ.Մանուչարյանին ոտքերով հարվածներ հասցնելու պատճառով, նրանց երկուսի հակաօրինական գործողությունների արդյունքում անզգուշությամբ վրա է հասել ծանր հետևանք, այն է՝ վերը նկարագրված պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով: Դրա հետևանքով  վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։

 

 

 

 

 


Հարակից հրապարակումներ`

21:34 24/12/2014  |  Քրեական խրոնիկոն84 նորակոչիկներից 2-ը տեղափոխվել են հոսպիտալ
19:05 12/12/2014  |  Քրեական խրոնիկոնՆախաքննության ընթացքում մեղսունակ ճանաչված կինը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննություն
19:40 11/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Իրա համա՞ր եմ պահել մեծացրել, որ տղիս գլուխը ուտեր». սպանվածի մայր
20:05 24/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը պնդում է՝ չի հասկացել, թե ինչպես է մահացու հարվածներ հասցրել ընկերոջը
13:54 23/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը ցանկանում էր առանձնազրույց ունենալ դատավորի հետ
20:01 17/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇահեն Հարությունյանը չազատազրկվեց. դատարանը մերժեց դատախազին
20:35 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով նախազգուշացվեցին ամբաստանյալից մինչև մեղադրող
19:40 07/10/2014  |  Քրեական խրոնիկոն75-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
19:47 23/09/2014  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Արմեն Վարդապետյանը ինքնաբացարկ է հայտնել. իր, տուժողի և ամբաստանյալի միջև ազգակցական կապ կա
10:25 18/10/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: Ենթասպան պահանջել է իջեցնել տաբատը, որպեսզի ինքը հավաստիանա, որ զինվորը զուգարանում է եղել

Արխիվ

[]