Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ

Ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները 03/17/2015   14:59  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Մասնավորապես, զեկույցով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՏԿ և ԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: 
 
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հատկացվել է, ընդհանուր առմամբ, 6 մլրդ դրամ, որն ուղղվել է հիմնականում դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը և ավելի հրատապ լուծում պահանջող միջոցառումների իրականացմանը: ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման երկրորդ՝ 2015-2018 թվականների քառամյա ծրագրերը: 
 
2014թ. ՀՀ  համայնքների  բյուջեների փաստացի մուտքերը  նախատեսված  115.34 մլրդ դրամի դիմաց կազմել են 113.98 մլրդ, (կատարողականը` 98,8%): 2013 թվականի համեմատ եկամուտների հավաքագրման  ցուցանիշն  աճել է  7.9 տոկոսով կամ 8.34 մլրդ դրամով: Նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից փոխհատուցվել են նվազագույն աշխատավարձի շեմի և էլեկտրաէնեգիայի սակագների բարձրացմամբ պայմանավորված համայնքների լրացուցիչ ծախսերը: Դրանց փոխհատուցումը նախատաեսված է նաև 2015 թվականին: Բացի այդ, ՀՀ կառավարությունը  փոխհատուցել է ՀՀ համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը:
 
Զեկուցվել է, որ 2014 թ. շարունակվել է համայնքների խոշորացման գործընթացը, մասնավորապես, 2014 թվականի ընթացքում մշակվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծային փաթեթը, որը քննարկվել է նաև Եվրոպայի Խորհրդի փորձագետների հետ: 
 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ մարզերում վարչական հսկողություն է իրականացվել 232 համայնքում: Նախարարության կողմից հսկողություն է սահմանվել արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված աշխատանքների նկատմամբ:
 
Արտակարգ իրավիճակների բնագավառում պլանավորվել, կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ ուսումնավարժություններ և վարժանքներ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները նախորդ տարվա ընթացքում իրականացրել են 16 հազար 319 ելք, իսկ հրդեհների մարման նպատակով՝ 6 հազար 202 ելք: Հիմնական հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել 2 հազար 961 օբյեկտ:
 
Աշխատանքներ են տարվել ՀՀ մարզերի սահմանամերձ համայնքներում հրշեջ հենակետերի ստեղծման, ինչպես նաև կապի և ազդարարման համակարգերի արդիականացման, անխափան կապի կազմակերպման ուղղությամբ: Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Բացվել են Լոռու մարզային փրկարարական վարչության և ԼՂՀ կառավարության առընթեր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնները: Ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնվել է հանրապետությունում տեղակայված հակակարկտային կայանները մեկ կենտրոնից կառավարման միասնական համակարգը:
 
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն` սողանքային աղետի կառավարման վերաբերյալ և օգոստոսից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը: Շարունակվել են ՀՀ տարածքում հայ-ռուսական համատեղ հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող  աշխատանքները:
 
Երկրաշարժերի Ազգային կատալոգը համալրվել է 526 երկրաշարժերի տվյալներով: Իրականացվել են 221 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի, ինչպես նաև սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատման աշխատանքներ:
 
2014 թվականի ընթացքում` «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 1 մլն 349 հազար 602 զանգ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածքում գրանցվել է 11 հազար 768 արտակարգ դեպք:
 
 Միգրացիոն բնագավառում հաշվետու ժամանակահատվածում նախտեսված է եղել երկու գերակա ծրագիր, որոնք կատարվել են: Մասնավորապես, ընդունվել է միգրացիայի ոլորտում գործողությունների ազգային ծրագիրը՝ բաղկացած 78 միջոցառումներից, մշակվել են օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ ՀՀ-ից ապաստան խնդրելու գործընթացում կիրառվող նոր ստանդարտներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միգրացիոն հոսքերին, ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 
 
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահություն է  հայտնել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումը կտա իր դրական արդյունքը: Վարչապետը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների դերը երկրի կառավարման գործընթացում, ՏԻՄ-երի հզորացումն ու կայացումը: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ 2015 թվականին ևս ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է նաև իր ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներին՝  նրանց խնդիրներին լուծումներ տալու նպատակով:   
 
 
 

Արխիվ

[]