ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինծառայողի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն՝ տուժող կողմը մեղադրում է 03/17/2015 20:12 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Զինծառայողի ինքնասպանության գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց դատարանին ինքնաբացարկ, իսկ մեղադրողին բացարկ հայտնելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի որդեգրած տակտիկան:
Որպես դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմք տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրավահաջորդն ու ինքը՝ նրա ներկայացուցիչը, չեն ծանուցվել այսօրվա նիստի մասին, ինչը գնահատեց որպես առանց տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի գաղտնի նիստ հրավիրելու փորձ: «Այդ դեպքում ինչպե՞ս եք ներկայացել դատական նիստին» հարցին հնչեց պատասխանը՝ «պատահաբար ինտերնետից, Դատալեքսից ենք իմացել»:
Մեղադրողը նկատեց, որ տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի չներկայանալը հիմք է դատական նիստի հետաձգման համար, այդպես էլ վարվել է դատարանը, երբ նախորդ նիստին իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել դատական նիստին:
Դատարանը մերժեց այդ, ինչպես նաև մեղադրողին բացարկ հայտնելու նույն կողմի միջնորդությունը:
Որպես բացարկ հայտնելու հիմք իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ սույն գործով բացահայտ կեղծ, հանցավոր, Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով անցկացված նախաքննություն է անցկացվել: Մասնավորապես, տուժող Մանուչարյանի հագուստների զննման արձանագրության մեջ նշված տաբատը ունի հրազենային վնասվածքի հետք, մինչդեռ դատահետքաբանական փորձաքննությանը ներկայացված տուժողի անդրավարտիքը լրիվ այլ է, ինչն ըստ կողմի, վկայում է այն մասին, որ նախաքննական մարմինը պարտակել է հանցագործությունը՝ նպատակ ունենալով սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն: Ռուբեն Մարտիրոսյանը հավելեց, որ նախաքննության ողջ ընթացքում դատավարական հսկողություն իրականացրել է դատարանում մեղադրանքը պաշտպանող մեղադրողը, ուստի նա կատարել է պաշտոնեական հանցագործություն, բացարկն էլ ենթակա է ընդունվելու: Տուժող կողմի ներկայացուցիչը խնդրեց միջնորդությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին ու ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին:
Իրավահաջորդի ներկայացուցիչը ներկայացավ որպես իրավապաշտպան, ինչն իր կոչումն է, սակայն միաժամանակ քննիչին, մեղադրողին որակեց որպես «հանցագործներ»:
Մեղադրողը խնդրեց դատարանին կարգի հրավիրել իր հետ նույն կողմում հանդես եկող իրավահաջորդի ներկայացուցչին, որպեսզի վերջինս վիրավորանքներ ու «հանցագործ» որակումներ չհնչեցնի իր հասցեին: Մեղադրողը միաժամանակ նշեց, որ ինքը կաշկանդված չէ իր ներկայիս դիրքորոշմամբ՝ եթե գործի քննության ընթացքում ի հայտ գան նոր հանգամանքներ, արարքի որակումը կփոխվի ու կհարուցվի նոր քրեական գործ: Դատարանն իր հերթին նույնպես նախազգուշացրեց, որպեսզի «փոխադարձ վիրավորանքներ այլևս չկրկնվեն»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարեց, որ մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելը նոր հիմք է դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար՝ անգամ առանց ծանոթանալու մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելու դատարանի հիմքերին: Սակայն այդ և հետագա հնարավոր նմանատիպ միջնորդությունները տուժող կողմը կներկայացնի արդեն հաջորդ դատական նիստում:
Նշենք, որ զինծառայողի ինքնասպանության վերաբերյալ գործով տեղի էր ունեցել դատարանի կազմի փոփոխություն՝ գործով նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքով:
Դատավորն ինքնաբացարկ էր հայտնել այն պատճառով, որ գործով ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը դատավոր Լևոն Ավետիսյանի նիստերի քարտուղարի ամուսինն է՝ թեև կոնկրետ այդ գործով այլ նիստերի քարտուղար էր մասնակցում:
Ըստ մեղադրանքի, ՀՀ ՊՆ N զորամասի ավագ հետախույզ, կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը տեղ գնալու իր պահանջը չկատարելու կապակցությամբ՝ «սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածայողների շրջանում իր գերակայությունն ամրապնդելու նպատակով մեկ անգամ ապտակել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Լիբիկ Մկրտչյանին, այդ կերպ վիրավորանք է հասցրել վերջինիս՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Բ.Գաբոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մանուչարյանի նկատմամբ, որպես հեղինակություն վայելող զինծառայող առանձնանալու և անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ։
Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից երեկոյան «քուն» հրամանից հետո, զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ երկու ձեռքերով կոկորդից բռնելու, վերջինիս պատին հենելու և կոկորդը սեղմելու, ինչպես նաև դրանից քիչ անց, անկողնում պառկած Մ.Մանուչարյանին ոտքերով հարվածներ հասցնելու պատճառով, նրանց երկուսի հակաօրինական գործողությունների արդյունքում անզգուշությամբ վրա է հասել ծանր հետևանք, այն է՝ վերը նկարագրված պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով: Դրա հետևանքով վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից