Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Գործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում կազմել է 17.1 տոկոս 03/17/2015   12:57  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել  է 362.0 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 29.0 տոկոսը) և իրականացվել է 83 ծախսային ծրագիր: Շարունակվել են մանկատների բեռնաթափման, մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների արդիականացման աշխատանքները: 
 
Արտեմ Ասատրյանը ըստ ենթաոլորտների ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, հաշմանդամների և տարեցների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերը:
 
Մասնավորապես, ընթացիկ տարում ձևավորվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ողջ ենթաօրենսդրական բազան, որի շրջանակում գործում է պետական կարգավորման 13 ակտիվ ծրագիր: Գործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում (ըստ  ԱՎԾ տվյալների կազմել է 17.1 տոկոս: 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 50000 դրամ, իսկ պետական համակարգի 162 հազար աշխատակցի աշխատավարձը բարձրացել է միջինը 47 տոկոսով: 
 
2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է եղել 511346 կենսաթոշակառու և սոցիալական նպաստ ստացող: 2014 թ. հունվարի 1-ից ներդրվել է աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ, որի արդյունքում ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը  պետք է նվազի 32000-ով, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ ավելանա մոտ 15 տոկոսով:
 
2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքով օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրությանը:
 
Գործադրվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը՝ տվյալների բազաները ճշգրտման նպատակով: Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և նախատեսվում է հղիության և ծննդաբերության դեպքում պետական աջակցություն ցուցաբերել նաև չաշխատող շուրջ 30 հազար կնոջ: Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված 134000 ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացել է ամսական միջինը 104130-ը, իսկ եռամսյակային հրատապ օգնություն՝ միջինը 8698 ընտանիք. նպաստի միջին չափը կազմել է 30350 դրամ (01.08.2014 թ. նպաստի բազային մասը բարձրացել է 1000 դրամով): 
 
Վարչապետի հանձնարարությամբ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունքի առաջնահերթություն է  տրվել նաև ՀՀ սահմանամերձ համայնքների ավանդատուներին: Շարունակվել է մեկ պատուհանի սկզբունքով գործող ինտեգրված սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոնի գործունեությունը: Աշխատանք է տարվում ևս 20 այդպիսի կենտրոն տեղակայելու ուղղությամբ: 
 
Ռազմավարական նոր մոտեցումներ են առաջարկվել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների  լուծման ուղղությամբ, բարելավվել է տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը: Մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ներդնել անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման վրա հիմնված նոր մոդել:
 
Ընթացքի մեջ են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող տարեցների համար նախատեսված նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են Քուվեյթի Պետության կողմից ստացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Շարունակվել է  «Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թթ. ռազմավարական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացումը:
 
Մշակվել է «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագիրը», որում ներառված են բնակչության բնական աճի ապահովմանն ուղղված միջոցառումներ: 2014 թ.   հունվարի 1-ից ներդրվել է ծնունդների խրախուսմանն ու բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավմանն ուղղված` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում նպաստի չափը սահմանվել է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ: 
 
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, ՀՀ պետական բյուջեի միջոցների  նպատակային օգտագործման,  շահառուների  բավարարվածության  աստիճանի  գնահատման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով մշակվել են 14 ծրագրի մոնիթորինգային անձնագրերը և ցուցանիշները, կատարվել են ընթացիկ մշտադիտարկումներ, շահառուների կարծիքի ուսումնասիրություններ և թեմատիկ ստուգումներ:
 
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանը կարևորել է 2014 թ. ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը:
 
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով նախարարության 2015 թ. անելիքներին, անհրաժեշտ է համարել ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների լիարժեք գործարկումը, ընտանեկան նպաստների, կենսաթոշակների տրամադրման և երեխաների որդեգրման գործընթացների թափանցիկության ապահովումը և հասցեականության բարձրացումը և հանձնարարել նախարարության ղեկավարությանը հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը: 
 
 
 

Արխիվ

[]