ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջորջ Պիրինսկի. Ադրբեջանցի գործընկերները բացակայությունը բացատրում են իրենց առաջարկների և դիտարկումների մերժման փաստով 03/16/2015 22:19 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Զաքարյանի և Ջորջ Պիրինսկու համանախագահությամբ: Հանձնաժողովի անդամները ընդունել են օրակարգի նախագիծը, ապա Բրուսելում անցկացված նիստի արձանագրությունը: Ջորջ Պիրինսկին ափսոսանք է հայտնել ադրբեջանցի գործընկերների բացակայության առթիվ և նշել, որ բացակայությունը նրանք բացատրում են իրենց առաջարկների և դիտարկումների մերժման փաստով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները կրթության ոլորտում: Խոսելով Բոլոնիայի գործընթացի մասին՝ Արմեն Աշոտյանը փաստել է որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում՝ գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում, որոնք ԵՄ անդամ չեն: Նախարարը հանգամանալից խոսել է Հայաստանում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին: Նա նշել է, որ չնայած ուսուցիչների փոխանակության, աշակերտների և ուսանողների շարժունակության խթանման մեծ ցանկությանը՝ Հայաստանն այս ոլորտում գրանցում է ցածր արդյունքներ: Պատճառը ֆինանսական զամբյուղն է, մեծ ճանապարհածախսը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պիտի հասանելի լինի բոլորին, սակայն Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: ԿԳ նախարարը նշել է նաև, որ կրթությունը մարդկային շփումների համար ամենակարևոր հարթակներից մեկն է:
Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերից մեկի մասին խոսել է «Ֆինեք» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարլ Հոլմը, ով նշել է, որ կրթական այս ծրագիրը տևելու է երկու տարի, բյուջեն 1 միլիոն եվրո է, և ծրագրի նպատակն է համատեղելի դարձնել հայկական և եվրոպական կրթական համակարգերը: Պարոն Հոլմը կարևորել է նաև բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրության կարգավորումը, որակավորման համակարգի ստեղծումը և զարգացումը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանը տարիների ընթացքում միացել է եվրոպական այն կոնվենցիաներին, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը: Ըստ նախարարի՝ Հայաստանը, գտնվելով արևելքի և արևմուտքի խաչմերուկում, կրել է օտար մշակույթների ազդեցությունը, և ինքն էլ փոխազդել: Նա նշել է, որ հայկական մշակույթը ստեղծվել և պահպանվել է ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս: Նախարարը խոսել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատմական անշարժ հուշարձանների գրանցման, պահպանման և վերակառուցման մասին:
Այնուհետև Լատվիայի ներկայացուցիչ Տատյանա Ժդանոկան ներկայացրել է «Արևելյան գործընկերության համատեքստում մշակույթի և միջմշակութային երկխոսություն» թեմայով զեկույցի ընդունման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները: Տիկին Ժդանոկան նշել է, որ զեկույցը վերաբերում է Եվրոպայում մշակութային բազմազանությունը պահպանելուն: Նա հանգամանալից ներկայացրել է բոլոր պատվիրակությունների առաջարկները: Ապա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում զեկույցի նախագիծն ընդունվել է: Նիստի ավարտին հաջորդ նիստի զեկույցի համար առաջարկվել է երկու թեմա: Արտակ Զաքարյանն առաջարկել է զեկույցի թեմաները ներկայացնել Եվրանեսթ ԽՎ բյուրոյին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան