ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովը մերժել է Հայաստանի համար անընդունելի առաջարկները 03/16/2015 22:07 | ԼՐԱՀՈՍ
Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Դոլիձեն, նախ հաստատել են օրակարգի նախագիծը եւ 2014թ.-ի նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որից հետո բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ իրականացվող համապարփակ եւ բազմակողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը եւ այլն: «Այս փոխգործակցության մեջ մեծապես կարեւորվում է խորհրդարանական ներգրավվածությունը»,-ասել է նախարարը:
Ըստ նրա՝ ինչպես արձանագրված է վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ: Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը եւ ոլորտային համագործակցության զարգացմանը: Նշվել է, որ ներկայում եզրափակիչ փուլում են գտնվում Եվրամիության գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում:
Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում: Նախարարն ընդգծել է, որ համագործակցության առաջնահերթություններից է հանդիսանում շարժունակության խթանումը: Խրախուսելով մարդկային շփումները Եվրամիության անդամ երկրների հետ` առավել նախադրյալներ կստեղծվեն գործընկերային հարաբերությունների խորացման համար:
Նախարարը հիշեցրել է, որ 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել Եվրամիության հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը: Հայաստանի կառավարության որոշմամբ 2013թ.-ից Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված արտոնագրային ռեժիմի ազատականացմանը: «Խորհրդարանական եւ միջկառավարական հարթություններին զուհագեռ Եվրոպական միության հետ մեր օրակարգն իրականցնելիս մեծապես արժեւորում ենք քաղաքացիական հասարակության դերը, ինչի ապացույցն է նաեւ նրանց մեծաթիվ մասնակցությունը Երեւանում անցկացվող այս Վեհաժողովի նիստին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնման վրա: Հայաստանին եւ Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջեւ, այլեւ՝ Ուկրաինայում ապրող բազմահազարանոց հայ համայնքի առկայությունը: Ըստ նախարարի՝ հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու եւ կայուն զարգացում ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, եւ հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձեւ կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձեւաչափերի շրջանակներում եւ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ կարեւոր է սատարել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահների օգտագործած ձեւակերպումներին հակասող հայտարարությունները կարող են որպես կողմնապահություն դիտարկվել եւ վնասել խաղաղության գործընթացին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին եւ անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար:
«Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար»,- ասել է նախարարը: Նշվել է, որ Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաեւ մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ եւ հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին 10 տարում 30 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական ակտիվիստները, մտավորականները եւ լրագրողները, ովքեր խաղաղության եւ հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ» եւ հայտնվում ճաղերի հետեւում: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել եւ մնում է համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է? Դեռեւս 1987թ. Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ 2000, 2002, 2005 թվականներին վերահաստատել Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը` դրանով իսկ իր մեծ ներդրումն ունեցել այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:
«Մենք մեծապես գնահատում ենք նաեւ, որ Եվրոպական խորհրդարանն իր տարբեր բանաձեւերում կոչ է արել Թուրքիային բացել սահմանը հարեւան Հայաստանի հետ եւ հաստատել բնականոն դիվանագիտական հարաբերություններ: Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց ովքեր նպաստել են այս ձեւակերպումների ընդունմանը: Մեր բոլորի համատեղ ջանքերի միջոցով է միայն հնարավոր էական ներդրում ունենալ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում»,-ասել է նախարարը: Ըստ զեկուցողի՝ խորհրդարանների առջեւ կարեւոր առաքելություն է դրված` կապեր հաստատել հասարակությունների միջեւ, խթանել միջպետական հարաբերությունների զարգացումը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի երեւանյան նիստի աշխատանքներն իրենց կարեւոր ներդրումը կունենան այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:
Այնուհետեւ Երեւանում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսել է 2014-2020 թթ. ԵՄ աջակցությամբ Արեւելյան գործընկերության անդամ երկրների կողմից հասարակական փոփոխությունների եւ քաղաքական բարեփոխումների ոլորտում իրականացվող հնարավոր հեռանկարների վերաբերյալ: Ռիչարդ Կիրակոսյանը խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերություններից, կարեւորել ՀՀ քաղաքական դաշտում բազմակարծության ապահովումը եւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը, անդրադարձել ՀՀ սահմանադրական բարեփոխումներին: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ շատ ջանքեր չի պահանջվում Հայաստանում լուրջ բարեփոխումներ եւ փոփոխություններ իրականացնելու համար: Զեկուցողը հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ խմբի ղեկավար Ջոն Ռայթը խոսել են ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքական գործիքի աջակցությունից օգտվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ ծրագրի միջոցով փորձ է արվել մեծացնել քաղաքացիական հասարակության կառույցների նկատմամբ հասարակության կողմից վստահության ցածր մակարդակը: Ծրագրի նպատակն է մոտեցնել Հայաստանը Եվրամիությանը, զարգացնել ժողովրդավարական կառավարումը եւ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը ԵՄՀայաստան հարաբերությունների վերաբերյալ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից եւ ծրագրի հիմնական ուղղություններն են՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոնիթորինգի եւ հանրային վերահսկողության կարողությունների հզորացումը, երկրորդ՝ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն բարեփոխումների, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրերի եւ նոր ընդունվելիք հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկումը, երրորդ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ կառավարության միջեւ կայուն երկխոսության խթանումը՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման նպատակով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փորձագետ Կարլ Ուլբրեխտը խոսել է ծրագրի աջակցությամբ անկախ հակակոռուպցիոն գործակալության ստեղծումից: Նա հույս է հայտնել, որ քաղաքացիական հասարակության գործընկերների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ համագործակցության եւ երկխոսության միջոցով հնարավոր կլինի իրականացնել կառավարության քաղաքականության փոփոխություն:
Այնուհետեւ հանձնաժողովի անդամները քննարկել եւ կարծիքներ են փոխանակել «Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով 2014-2020 թթ. ԵՄ եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր պետությունների միջեւ համագործակցության ամրապնդման մասին» զեկույցի նախագծի փոփոխություների վերաբերյալ:
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը քվարկությունից առաջ հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել է մի շարք խնդիրների վրա: Նա նշել է, որ հայկական պատվիրակությունը մանրամասն ուսումնասիրել է զեկույցի նախագիծը եւ կարեւորում է դրա ընդունումը: Արտակ Զաքարյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի պատվիրակության կողմից ներկայացված 12-րդ, 33-րդ եւ Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդարանի գործընկերների կողմից համատեղ ներկայացված 43-րդ առաջարկությունների վրա, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Քվեարկությունների արդյունքում չեն ընդունվել վերոնշյալ 3 առաջարկությունները:
Նիստը վարող հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Դոլիձեն տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2015 թ.-ի աշնանը Բրյուսելում:
Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ավարտել է իր աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան