ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովը մերժել է Ադրբեջանի առաջարկը 03/16/2015 20:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրակարգի նախագծի հաստատումից հետո նիստը նախագահողը՝ Վրաստանի ներկայացուցիչ Գիգլա Ագուլաշվիլին, տեղեկացրել է պատգամավորներին, որ հանձնաժողովի` 2014 թ. նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացած նիստի արձանագրության վերաբերյալ խորհրդարանականները մինչ դրա վերջնական հաստատումը կարող են առաջարկներ ներկայացնել մինչեւ մարտի 18-ը: Այս մասին տեղեկացնում էին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բացման խոսքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության ուղղություններին, նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի կարեւորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկը, եւ մեր երկիրը մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ներկա մակարդակի պահպանումն ու շարունակականությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:
Պարոն Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ ներկայում փորձագետների մակարդակով քննարկումներ են իրականացվում ՀՀ-ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ձեւաչափի եւ իրավական շրջանակների համագործակցության խորացման հնարավորությունների ու դիրքորոշումների հստակեցման ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաեւ ավիացիայի ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ: Նշվել է, որ հայկական կողմն առաջիկայում ակնկալում է ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցությունների մեկնարկ:
Պարոն Ճշմարիտյանը կարեւորել է ԵՄ-ի կողմից բյուջետային եւ տեխնիկական աջակցության տրամադրումը Հայաստանին, քանի որ աջակցության ծրագրերի միջոցով իրականացվող բարեփոխումները վկայում են, որ այդ գործիքներն արդյունավետ կիրառվում են տնտեսության համար առանցքային ոլորտներում: Նախարարը նշել է, որ Հայաստանն առաջարկում է եվրոպացի գործընկերներին գործարարության լիբերալ եւ գրավիչ պայմաններ, նորաստեղծ ազատ տնտեսական գոտիներ, բիզնեսին աջակցելու նպատակով կիրառվող զանազան տնտեսական գործիքներ, որակյալ, կրթված, տնտեսապես շահավետ աշխատուժ:
Կարեն Ճշմարիտյանի գնահատմամբ՝ նման ձեւաչափով հանդիպումները լուրջ ներդրում ունեն փոխվստահության հաստատման եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում:
«Երբ ընտրել նշանակում է կորցնել. Արեւելյան գործընկերներ, ԵՄ եւ Եվրասիական տնտեսական միություն» ուսումնասիրությունը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի քաղաքական բաժնի ներկայացուցիչ Պասկալ դը Միկոն: Նա համեմատել է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ԵՏՄ-ի պայմանագրի հետ, վեր հանել դրանց առավելություններն ու բացասական կողմերը եւ վերջում ներկայացրել եզրակացություններ: Ուսումնասիրությունում ներկայացված է Արեւելյան գործընկերության երկրների մասով տնտեսական վերլուծություն, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նկարագիրը, տնտեսական եւ առեւտրային տվյալներ: Պարոն Միկոն անդրադարձել է հետխորհրդային տարածաշրջանում առեւտրային համաձայնագրերի կնքման փուլերին, երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերին, անդամակցության հեռանկարներին:
Զեկույցի շրջանակներում իր տեսակետն է հայտնել Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Լյուկ Դեվինը, ով խոսել է Ուկրաինայի ճգնաժամից, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ընձեռած հնարավորություններից, Ռուսաստանի եւ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններից եւ այլ խնդիրներից: Նրա խոսքովª բոլորի շահերից է բխում տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ուստի անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, կենտրոնանալ տնտեսական անելիքների վրա եւ նվազեցնել քաղաքական լարվածությունը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձել է ԵՏՄ-ին եւ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հեռանկարներին: Նա Հայաստանի համար անդամակցության հարցում կարեւորել է հստակ ռազմավարության մշակումը: Պարոն Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ արտաքին առեւտրի զարգացման միտումները, ներմուծման ծավալները:
Մտքերի փոխանակության ընթացքում նիստի մասնակիցները խոսել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել են իրենց դիրքորոշումները:
«Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ. համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» զեկույցի նախագիծը, դրա հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ Աժ պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւ կարեւորել նախագծի ու առաջարկվող փոփոխությունների ընդունումը:
Նշենք, որ համազեկուցողներ, ԵԽ ներկայացուցիչ Ալբերտո Չիրիոյի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի զեկույցի նախագծի վերաբերյալ խորհրդարանականները փոփոխության 18 առաջարկ էին ներկայացրել: Քվեարկության ժամանակ Մհեր Շահգելդյանը նշել է, որ հայկական կողմը դեմ է Ադրբեջանի պատվիրակության այն առաջարկին, որը վերաբերում է Արեւելյան գործընկերության անդամ երկրներում ձգձգված հակամարտություններին եւ օկուպացված տարածքներին: Պարոն Շահգելդյանը նշել է, որ այն անընդունելի է հայկական կողմի համար, քանի որ կան ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում զեկույցի տրամաբանությանը: Ըստ նրա՝ տարածքների օկուպացիայի վերաբերյալ մոտեցումները նպատակահարմար չէ օգտագործել նման զեկույցում: Պատգամավորները մերժել են Ադրբեջանի առաջարկը: Քվեարկության արդյունքում հանձնաժողովն ընդունել է զեկույցի նախագիծը եւ մյուս 17 առաջարկները:
Այնուհետեւ հանձնաժողովն անցել է օրակարգային հաջորդ հարցի քննարկմանը, որը վերաբերել է 2015-2016 թթ. հանձնաժողովի գործառույթների ծրագրմանը: Նշվել է, որ հանձնաժողովի հաջորդ զեկույցը վերաբերելու է ԵՄ ֆինանսավորմանը եւ Արեւելյան գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից