Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Պրահայում 03/13/2015   18:05  |  ԼՐԱՀՈՍ

 
Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովի, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի, Չեխիայում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Չեխիայի Ազգային թանգարանի հովանու ներքո Չեխիայի Ազգային թանգարանի երաժշտության թանգարանի շենքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերին» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: 
 
Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը մարդու իրավունքների պաշտպանության դասական օրինակ է: Կցանկանայի ընդգծել, որ այն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում` Թուրքիայի դեմ, այլ անցկացվում է հանուն պատմական արդարության և ցեղասպանությունների միջագային ճանաչման և դատապարտման»:
 
ԱԺ փոխնախագահը հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային և հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալներ:
 
Այնուհետև Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը դատապարտող ելույթներով հանդես եկան Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Յան Բարտոշեկը և միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան:
 
Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 22-ը:
 
Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում մասնակցեց «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որը Չեխիայում ՀՀ դեսպանության և «Չարիքի հնէաբանությունը» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի հովանու ներքո կազմակերպել էին «Իրավագիտության ուսանողների եվրոպական ընկերակցության Պրահայի մասնաճյուղը» (ELSA PRAHA) և հայազգի տնտեսագետ Էլեն Ահարոնյանը:
 
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ իրավաբանական ֆակուլտետի փոխդեկան,պրոֆեսոր Միլան Դամոհորսկին։ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ ելույթ-դասախոսությամբ, որում նա անդրադարձավ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի 600 հայազգի մտավորականների ձերբակալությանն ու սպանդին,խոսեց Օսմանյան Թուրքիայի երիտթուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործության ու դրա հետևանքների մասին: «Կոտորածն ու էթնիկ զտումները միտված էին հայերի բնաջնջմանը,ինչպես նաև հայկական հազարամյա ժառանգության ոչնչացմանը», - շեշտեց պարոն Շարմազանովը:
 
Անդրադառնալով Ցեղասպանությունը ճանչացած երկրների և միջազգային կազմակերպությունների որոշումներին` ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծեց,որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է բոլոր այն երկրների շահերից,որոնք իրենց համարում են ժողովրդավար ու մարդու իրավունքների ջատագով։ Եվ եթե այն ճանաչվեր ու դատապարտվեր, ապա նոր ոճրագործություններ չէին կրկնվի։
 
Այնուհետև զեկույցով հանդես եկավ գերմանաբնակ հայազգի հանրահայտ ցեղասպանագետ, Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը, որը ներկայացրեց տարբեր ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի համեմատականները` գալով այն եզրակացության, որ դրանք չափազանց նման են իրենց բնույթով. երկու ցեղասպանություններն էլ ուենին նույն ռասայական ուղղվածությունը և ազգայնական պետության հայեցակարգը։
 
Ելույթով հանդես եկավ նաև Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը, ով իր զեկույցում մանրամասն անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտներին։
 
Մարտի 11-ին Պրահայի Գյոթեի ինստիտուտում Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Երեկ և այսօր. արդարությունը միշտ անհրաժեշտ է» խորագրով քննարկում, որը կազմակերպել էր «Gariwo - Garden of the Righteous» իրավապաշտպան կազմակերպությունը` ի դեմս չեխ-իտալացի հրապարակախոս Անդրեաս Պիերալլիի:
 
Ներկաների առջև «Ցեղասպանությանների կանխարգելման մեխանիզմները, ժխտողականությունն ու դրա հետևանքները» խորագրով ելույթով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով խոսեց Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանության մասին, թվարկեց այն երկրները, որոնք, անտեսելով աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը, ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը` շնորհակալություն հայտնելով նաև Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, ով մեկ տարի առաջ ՀՀ Նախագահի Պրահա կատարած պետական այցի ժամանակ հայտարարեց, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այնուհետև դեսպանն անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներին, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությանը:
 
Չեխ հայագետ Միլադա Կիլիանովան իր ելույթում ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժամանակագրությունն ու մանրամասները` նշելով, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել սեփական պատմության դաժան իրողությունները և դատապարտել նախնիների ոճրագործությունները։
 
Գիտաժողովի կազմակերպիչ Անդրեաս Պիերալլին ձեռնարկի մասնակիցներին ներկայացրեց փաստագրական նյութեր այն հումանիստների մասին, որոնք մեծ օգնություն են ցուցաբերել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականներին:
 
Իրենց ելույթներում արտաքին գործերի նախկին նախարարներ Ցիրիլ Սվոբոդան և Կարել Շվարցենբերգը դատապարտեցին Օսմանյան կայսրության ոճրագործությունները և կոչ արեցին թուրքերին առերեսվել սեփական պատմության հետ: Շվարցենբերգը նաև նշեց, որ հայերի ողբերգության բազմաթիվ վկայություններ եղել են նաև նախկին Չեխոսլովակիայում:  
 
 

Հարակից հրապարակումներ`

18:02 13/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես Ալմելոյում
17:58 13/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել 100 LIVES («100 կյանք») նախաձեռնությունը
16:00 13/03/2015  |  ԼՐԱՀՈՍԻտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսը` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
14:35 13/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին
13:15 12/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷստոնիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
14:41 10/03/2015  |  ԼՐԱՀՈՍՊրահայում պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը
14:26 07/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Հռոմում
10:22 06/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը Երուսաղեմում ներկա գտնվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին
20:09 04/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ Սիրիայի Ժողովրդական ժողովում
18:10 03/03/2015  |  ԼՐԱՀՈՍՑեղասպանության ճանաչում. Եվրոպական իշխող քաղաքական ուժի աջակցությունը շատ կարևոր էր. Panorama

Արխիվ

[]