ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը բացարձակապես փորձ չի անում հավասարություն և արդարություն ապահովել՝ պաշտպանը դժգոհում է 03/11/2015 20:09 | Քրեական խրոնիկոն
Ինֆեկցիոն բաժանմունքում նշանակվել են բուժումներ, սակայն դրանք եղել են անբավարար, ինչի հետևանքով հետագայում ծանրացել է նորակոչիկ հիվանդի վիճակը: Պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով այսօր այս մասին նշվեց դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննության ընթացքում:
«Ո՞ր հիվանդության համար է ոչ բավարար եղել՝ հետպատվաստումային ռեակցիայի՞, թե թոքաբորբի» հարցին ի պատասխան փորձագետը նշեց, որ բուժում չէր կարող նշանակված լինել թոքերի բորբոքման հետ կապված, քանի որ այդ ժամանակ դեռևս հայտնի չի եղել, որ կա թոքերի բորբոքման խնդիր:
Ըստ փորձագետի՝ բուժումը եղել է ընդհանուր, եթե բուժումը լիներ բավարար, արդյունքը միանշանակ կլիներ դրական: Միաժամանակ փորձագետը պնդեց, որ հոսպիտալ ընդունվելիս Նորայր Սահակյանի մոտ թոքաբորբ է եղել: Ըստ Հարությունյանի, անհերքելի փաստ է՝ եթե նորակոչիկին բարեխիղճ ձևով զննեին, ապա անհնար է, որ հոսպիտալ ընդունվելու պահին նրա մոտ նորմայից շեղումներ չհայտնաբերեին:
Նորակոչիկին հոսպիտալում նշանակվել է պենիցիլին: Ընդ որում, ըստ հարցաքննվող փորձագետի՝ Նորայր Սահակյանին պենիցիլինը «հենց այնպես է նշանակվել», դոզան եղել է շատ ցածր և հետևաբար՝ ոչ արդյունավետ: Դեղը պետք է նշանակվեր ավելի բարձ դոզայով:
Անպատասխան մնաց հարցն այն մասին, թե հետպատվաստումային ռեակցիայի համար ևս պենիցիլինն անբավարա՞ր է եղել կամ սխա՞լ է եղել նշանակումը, փորձագետը կրկնվեց՝ թոքաբորբի համար բավարար չէ:
«ՊՆ հավաքակայանում նորակոչիկին ներարկված պատվաստումները կարո՞ղ էին, արդյոք, նրա առողջական վիճակի վատթարացման և նրա մոտ ախտորոշված հիվանդությունների պատճառ հանդիսանալ, թե՞ ոչ» ամբաստանյալ, բժիշկ Մհեր Դավիդյանցի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին փորձագետը պատասխանեց, որ եղել են հիվանդություններ, որոնք Նորայր Սահակյանն ունեցել է մինչև պատվաստում կատարելը, որոնցով նա տառապել է կենդանության օրոք, սակայն դրանք, որևիցե պատճառահետևանքային կապ պատվաստման հետ չեն ունեցել:
Պաշտպանը հայտարարեց, որ հանձնաժողովային փորձաքննությունը չի պատասխանել քննիչի այն հարցին, որ արդյո՞ք պատվաստումը կարող էր «ֆիբրոբլաստիկ էնդոկարդիտի, հետադարձ գորտնուկավոր էնդոկարդիտի» պատճառ հանդիսանալ: Փորձագետն իր հերթին արձագանքեց՝ «պաշտպանի ասածն անհեթեթություն է», քանի որ ըստ փորձագետների եզրակացության՝ Նորայր Սահակյանը կենդանության օրոք տառապել է ֆիբրոբլաստիկ էնդոկարդիտի, հետադարձ գորտնուկավոր էնդոկարդիտի, սրտամկանի հիպերտրոֆիա հիվանդություններով, սակայն նշված հիվանդությունները մահվան հետ անմիջական պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվել:
Նշենք, որ արդեն երկրորդ դատական նիստն է անցնում թեժ մթնոլորտում, այսօր խախտվեցին նաև էթիկայի կանոնները՝ ընդհուպ մինչև նախագահող դատավորը կասկածի տակ դրեց փաստաբան Երեմ Սարգսյանի ընկալելու ունակությունները, ապա հավելեց, որ «դժվար ընկալելը վիրավորական չէ»:
Նշենք նաև, որ ամբաստանյալ Մհեր Դավիդյանցի պաշտպան Երեմ Սարգսյանի մի շարք հարցեր հանվեցին նախագահող դատավորի կողմից, դրան ի պատասխան պաշտպանը առարկեց նախագահողի անօրինական գործողությունների դեմ և հայտարարեց, որ դատարանը բացարձակապես փորձ չի անում հավասարություն և արդարություն ապահովել: Ըստ պաշտպանի՝ դատարանը թույլ չի տալիս հակափաստարկներ ներկայացնել և որևէ կերպ չի փորձում օբյեկտիվ իրականությունը բացահայտել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը