ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողով Հաագայում 03/09/2015 19:02 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 6-ից 7-ը Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Նիդերլանդների «ՆԻՈԴ» պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի և «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի կողմից:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, խորհրդաժողովը մեկնարկեց մարտի 5-ին Հաագայի «Մարդկության տուն» թանգարանում կայացած քննարկումով, որի ժամանակ ցուցադրվեց «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: Հիմնական ելույթով հանդես եկավ դոկտոր Ռոնալդ Սյունին, իսկ իր դիտարկումներով` դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը:
Մարտի 6-7-ի խորհրդաժողովի ընթացքում ելույթ ունեցան հայտնի գիտնականներ ու ուսումնասիրողներ, ովքեր տարբեր դիտակետերից քննարկեցին Հայոց ցեղասպանության հետևանքներն ու այն դասերը, որոնք պետք է քաղել ցեղասպանությունների կանխարգելման նպատակով: Իրավունքի և քաղաքականության հարցերին անդրադարձավ բանախոս, հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային դատարանների կողմից ցեղասպանությունների հարցի հետ կապված հարցերը ներկայացրեց Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ասոցացված դեկան Սյուզն Կարամանյանը, Ճանաչման ու փոխհատուցումների ուսումնասիրությամբ հանդես եկան Նոլվեն Գիբերտն ու Սուն Կիմը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից, Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց հանդեպ սեռական բռնությունների անպատժելիության ու դրա հետևանքների հարցերը դիտարկեց Նայվա Նաբթին` Արիզոնայի համալսարանից, դատական համակարգերի ձախողման հարցերը քննարկեց Հարավսլավիայի միջազգային տրիբունալի իրավաբան, «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի նախագահ Ալեքսիս Դեմիրճյանը:
Հայոց ցեղասպանության մշակութային դրսևորումներին, թուրքական մամուլում և թուրք հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության արծարծման պատմությանն ու ներկա վիճակին, քաղաքական ու հանրային շրջանակներում իրական պատկերին ու միտումներին անդրադարձան Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Էնթընի Հոլսլախը, «Ակոս» օրաթերթի խմբագիր Ֆերդա Բալանսարը, Ստամբուլի Բիլգի համալսարանից Էսրա Էլմասը և Այդա Էրբալը` Նյու Յորքի համալսարանից: Ֆիլմարտադրության մեջ Հայոց ցեղասպանության արտացոլումները քննարկեցին Հարավային մեթոդիստների համալսարանից դոկտոր Լիզա Սիրագանյանը և դոկտոր Մարի-Օդ Բարոնյանը` Ամստերդամի համալսարանից:
Մարտի 7-ին դիտավորությունների և ժխտման խնդիրների քննարկումով հանդես եկան Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Հանիբալ Թրեվիսը, Մասաչուսետսի Լոուվելի համալսարանի պրոֆեսոր Լևոն Չորբաջյանը և Դոկտոր Սեյհան Բայրակտարը` Ցյուրիխի համալսարանից: Հայոց ցեղասպանության դերը 20-րդ դարի ռազմականացման հարցում քննարկեց դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը` Ուտրեխտի համալսարանից: Հայոց ցեղասպանության համատեքստում ժողովրդագրական ու վիճակագրական ուսումնասիրությունների խնդիրներին անդրադարձավ դոկտոր Յակուբ Բիյակը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից: Ցեղասպանության ուսուցման մեթոդոլոգիան ներկայացրեց Ջոյս Սահյունին` Քվեբեկի «Դյուրոքեր» քոլեջից, իսկ հայ գրականության մեջ արծարծումները քննարկեց դոկտոր Բարլո Տեր-Մկրտիչյանը` Ֆրեզնոյի պետական համալսարանից: Մշակութային ժառանգության ու ժխտողականության հարցերը դիտարկեցին դոկտոր Նանոր Կեբրանյանը` Կոլումբիայի համալսարանից և դոկտոր Յուջին Սենսենիգ-Դաբուսը` Նոտր Դամի համալսարանից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ