Թեմաներ
Շաբաթ 11 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/16/2024   21:56 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 11/16/2024   21:47 Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն 11/16/2024   21:30 Երևանում բախվել են մեքենաներ 11/16/2024   21:06 Ինչու չի կատարվում ICSID-ի  բողոքարկման հանձնաժողովի ընդդեմ Հայաստանի որոշումը. գործարարը  հայցեր է ներկայացրել թե՛ ՀՀ, թե՛ ԱՄՆ-ի դաշնային դատարան՝ որոշման կատարման համար 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/16/2024   19:52 Փարիզում ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է՝ հայտնում են ԶԼՄ-ները 11/16/2024   19:45 Անցած երկու տարիներին կառավարությունը որեւէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում 11/16/2024   19:34 Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/16/2024   18:45 Նիկոլ Փաշինյանը բհեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել 11/16/2024   18:36 Բացօթյա սրճարանում հրդեհը բռնկվել է գազի բալոնից. քաղաքացին դեմքի շրջանում այրվածքներ է ստացել. ՓԾ 11/16/2024   18:24 Փարիզում ռեստորանի սեփականատիրոջ որդին պատանդ է վերցրել հաստատության աշխատակիցներին 11/16/2024   18:17 Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովը մահացել է՝ պատշգամբից ընկնելու հետևանքով. ՌԴ ՔԿ-ն քննություն է իրականացնում 11/16/2024   18:02 Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է. Ավինյանը մասնակցել է ծառատունկին 11/16/2024   17:48 Հյուսիսային պողոտայում գործող բացօթյա սրճարանում այրվում են աթոռներ. 1 քաղաքացի այրվածքներով դիմել է բուժօգնության. shamshyan.com 11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/16/2024   17:28 Նորագավիթում երկու պատերազմների մասնակցի սպանության գործով մեղադրյալներից մեկը նախկինում դատապարտվել էր 56 մլն-ի գողության գործով, բայց չէր կալանավորվել, քննիչը չի կարողացել հիմքեր ներկայացնել 11/16/2024   15:59 «Էրեբունի» թանգարանում ֆոնդապահին գլխապատառ տնօրենի ժ.պ. են նշանակել Yerkir.am-ի ահազանգից հետո 11/16/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով 11/16/2024   15:31 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է բազկամարտի ամենամյա մրցաշարը՝ տղաների 6, աղջիկների 2 քաշային կարգերում (տեսանյութ) 11/16/2024   14:47 Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է 1 մլն-ի. թիվը կտրուկ ավելացել է Արցախի բռնի տեղահանումից հետո 11/16/2024   14:42 Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ 11/16/2024   14:34 Վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը 11/16/2024   14:12 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 11/16/2024   14:02 Վիշապը հայկական մշակույթի ամենաառնացքային հասկացություններից է, պաշտպանում է մարդուն.ազգագրագետ 11/16/2024   14:00 Մահացել է Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովը 11/16/2024   13:49 Ինչո՞ւ է այդ զինծառայողը նման բարոյահոգեբանական վիճակում գտնվել, ինչո՞ւ չի վերահսկվել․ Աբրահամյանը՝ կարգապահական վաշտում զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին 11/16/2024   13:43 Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի սպանության գործով դատական նիստը պիտի կայանա երկուշաբթի 11/16/2024   13:41 Փաշինյանին թվում ա, թե դեմքն էդպես են փրկում. Զուրաբյան 11/16/2024   13:30 Մահացել է լեգենդար «Ադամանդե ձեռքը» կատակերգության աստղ Սվետլանա Սվետլիչնայան 11/16/2024   13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com 11/16/2024   13:10 Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա 11/16/2024   12:54 ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին 11/16/2024   12:48 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 11/16/2024   12:40 Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին․ ՌԴ ԱԳՆ 11/16/2024   12:22 «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 59,93 տոկոսը․ Վրաստանի ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների արդյունքները 11/16/2024   12:17 ԱԱԾ սահմանապահ զորքերը ծառայության է հրավիրում զինծառայողների՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում պետական սահմանի պահպանություն իրականացնելու համար 11/16/2024   12:04 ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում զինծառայության անցնելու համար 11/16/2024   11:52 Վրաստանի ԿԸՀ ղեկավարի վրա սև ներկ են լցրել 11/16/2024   11:50 Նոր սափրված Փաշինյանն այսօր էլ Արագածի լուսանկարն է հրապարակել 11/16/2024   11:35 Նիկոլը սկսեց նախընտրականը,կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ․ Վարոսյան 11/16/2024   11:31 Վանաձորում փոքրիկ ձիուկն ընկել է դիտահորը․ փրկարարները նրան դուրս են բերել դիտահորից 11/16/2024   11:29 Կրակոց Երևանում. Ֆրանսիայից վերջերս ժամանած քաղաքացին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com 11/16/2024   11:05 Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը 11/16/2024   10:49 Անպարտելի Մայք Թայսոնը պարտվել է Ջեյք Փոլին 11/16/2024   10:28 Ձորագյուղ անասնագոմ է այրվել 11/16/2024   10:24 Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը. Սուրեն Սարգսյան 11/16/2024   10:13 Պատահար Չկալովկա գյուղի մոտ. կա տուժած 11/16/2024   10:11 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+) 11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/16/2024   13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/16/2024   12:54 ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/16/2024   07:55 Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» 11/15/2024   14:26 Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/15/2024   21:15 Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել 11/15/2024   08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» 11/14/2024   22:46 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/15/2024   22:11 Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև 11/15/2024   11:13 Սափրված Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը. ուղիղ 11/15/2024   14:09 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 11/15/2024   14:17 Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացվեց 11/15/2024   17:50 Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ երկրի ղեկավարին ցուցակ են ներկայացրել պաշտոնների նշանակելու, որոնցից 5-ին դուք եք պաշտոն տվել, այդ թվում Անդրանիկ Քոչարյանին. Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 11/15/2024   13:19 Ինձ համար զարմանալի էր, ԱԺ-ում իմացա, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանը անցնում են, նման խնդիր կա՞. Փաշինյանը դիմեց մարզպետին

Պերմյակովը տաքսիո՞վ, թե՞ երկաթգծով է հասել հայ-թուրքական սահման. նախաքննական մարմինը պատասխանել է Երեմ Սարգսյանին (Լուսանկարներ) 03/07/2015   17:11  |  Քրեական խրոնիկոն

 
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի վերջին միջնորդության վերաբերյալ նախաքննական մարմինը հայտնել է, որ քննչական  գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների մի մասը կատարվել, մյուս մասը կատարվում է:
 
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ արդյունքների մասին տեղեկատվության տրամադրման մասով միջնորդությունը հետաձգվել է՝ արդյունքներին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը կծանոթանա օրենքով սահմանված կարգով և ժամանակ: 
 
Երեմ Սարգսյանը միջնորդել էր  քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման և բացահայտման նպատակով մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարել:
 
Միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել էր՝ Երեմ Սարգսյանի ուսումնասիրությունների ամփոփման արդյունքում:  
 
Փաստաբանն արձանագրել էր, որ մինչ օրս դեռևս պարզաբանված չէ, թե ինչպե՞ս է մեղադրյալ Վ.Պերմյակովը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայից գնացել Ավետիսյանների՝ նույն քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, արդյո՞ք պատահական է ընտրվել հենց այդ տունը, թե՝ ոչ, ինչպե՞ս է Վ.Պերմյակովը նշված տանից գնացել մինչև Բայանդուր, Երազգաորս գյուղեր՝ հայ-թուրքական սահմանի մոտ, որտեղ էլ հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ սահմանապահների կողմից:
 
Ուստի՝ փաստաբանն անձամբ գնացել և մանրակրկտորեն ուսումնասիրել էր դեպքի վայրը և դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն և այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր և Երազգաորս գյուղերի տարածքները, ինչպես նաև՝ բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ Վ.Պերմյակովը հայտնաբերվել էր:
 
Մասնավորապես, ըստ Երեմ Սարգսյանի՝ վերը նշված տարածքների ուսումնասիրություններից ակնհայտ էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան և Ավետիսյանների տունը միմյանցից գտնվում են նվազագույնը 2-3 կմ հեռավորության վրա, իսկ որոշ երթուղիներով՝ նույնիսկ 4-5 կմ հեռավորության վրա: Բացի այդ, բոլոր հնարավոր երթուղիներն էլ բավականին բարդ են, և տարածքին անծանոթ անձի համար գրեթե անհնար կլիներ հատուկ նպատակով ինքնուրույն գնալ հենց այդ տուն:
 
«Այս առումով նաև կասկած են հարուցում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը նշված տուն է մտել՝ ջուր խմելու համար, քանզի նախքան նշված տուն հասնելը՝ այդ ողջ ճանապարահատվածում առկա են բազմաթիվ այլ բնակելի տներ, առավել ևս՝ մթերային կրպակներ»,- փաստում էր Ե.Սարգսյանը:
 
Դեպքի վայրի հարակից տարածքի ուսումնասիրության ընթացքում փաստաբանի հատուկ ուշադրությանն էր արժանացել Ավետիսյանների տան ճիշտ դիմացը երկու այլ տների միջնամասով անցնող նեղ ճանապարհը, որն այնուհետև միանում է ընդհանուր ճանապարհին և որն էլ ուղիղ գծով շարունակելու դեպքում հատվում է երկաթգծի հետ: Իսկ առավել հետաքրքրական էր, որ նշված երկաթգիծն անմիջապես անցնում է Երազգաորս և Բայանդուր գյուղերով:
 
Այսինքն՝ եզրակացնում էր Երեմ Սարգսյանը,  չի բացառվում, որ տարածքին անծանոթ Վ.Պերմյակովը Բայանդուր գյուղ հասնելու համար որպես ուղենիշ վերցրած լինի հենց երկաթգիծը: Ուշադրության է արժանի է նաև այն փաստը, որ երկաթգծով մինչև Բայանդուր գյուղ հեռավորությունը կազմում է մոտ 13 կմ, իսկ մայրուղով՝ մոտ 28 կմ:
 
Փաստաբանը նաև հարկ էր համարել նշել, որ Երազգաորս գյուղում գտնվող հայ-թուրքական սահմանին հարակից՝ սահմանապահների կողմից սահմանը վերահսկելու համար նախատեսված առաջին աշտարակը, որի մոտ էլ, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել և ձերբակալվել էր Վ.Պերմյակովը, երկաթգծից գտնվում է մոտ 1,1 կմ հեռավորության վրա և անզեն աչքով տեսանելի է երկաթգծից: Առավել ուշագրավ է նաև այն փաստը, որ չնայած որ երկաթգծով դեպի Բայանդուր գյուղ՝ դեպքի հայ-թուրքական սահման գնալիս ճանապարհին, առկա են նաև նմանատիպ այլ աշտարակներ, սակայն վերը նշված աշտարակը, որտեղ հայտնաբերվել է Վ.Պերմյակովը, առաջինն է, որը երկաթգծով շարժվելիս տեսանելի է անզեն աչքով:
 
Այս ամենից ելնելով՝ փաստաբանը գտել էր՝ կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել. մասնավորապես՝ որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին և հետևաբար Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչև երկաթգիծ, այնուհետև դեպի աջ թեքվելով՝ երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչև իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի և որևէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով,  հասնել նշված աշտարակի մոտ:
 
Վերը նշվածից ելնելով՝ հավասարապես չբացառելով Ավետիսյանների տունը դիտավորյալ կամ պատահական ընտրված լինելու, ոտքով կամ տրանսպորտային միջոցներով նշված տուն գնալու և այնտեղից հեռանալու վերաբերյալ բոլոր վարկածները, ինչպես նաև՝ սույն քրեական գործի համար էական այլ հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզաբանման նպատակով Երեմ Սարգսյանը  միջնորդել էր.
 
1. Ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե Վ.Պերմյակովը ռազմաբազայի տարածքից մինչև Մյասնիկյան 188-րդ տուն և այնտեղից դեպի Երազգաորս՝ հայ-թուրքական սահմանին հարակից հատված, կոնկրետ ո՞ր երթուղիներով է գնացել, ոտքո՞վ է գնացել, թե՝ որևէ տրանսպորտային միջոցով:
 
-Այդ նպատակով, ի թիվս այլ գործողությունների, նաև օպերատիվ հարցումներ կատարել Գյումրիում և հատկապես ռուսական ռազմաբազայի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող անձանց շրջանում, ինչպես նաև հարցաքննել նրանց:
 
-Առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել ՀՀ-ում Վ.Պերմյակովի հնարավոր հարազատական կամ ընկերական կապերը, ինչպես նաև՝ թե ռազմաբազայի զինծառայողներից՝ շարքային և սպայական անձնակազմից,  ու՞մ հետ է նա առավել մտերիմ եղել, նրանցից ովքե՞ր են այդ օրը որևէ օրինական կամ անօրինական հիմքով գտնվել զորամասից դուրս, ապա նաև՝ ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:
 
2.Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հարցաքննություններրի և այլ  գործողությունների միջոցով պարզել՝ 2015 թվականի հունվարի 12-ին Վ.Պերմյակովից բացի որևէ այլ զինծառայող կամ զինծառոյողներ ինքնակամ լքե՞լ են ռուսական ռազմաբազայի տարածքը, թե՝ ոչ: Եթե այո, ապա պարզել, թե որտե՞ղ են գտնվել այդ ընթացքում և ի՞նչ են արել, ինչպես նաև՝ ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:
 
3. Համապատասխան հարցումներով և քննչական գործողությունների միջոցով պարզել` 2015թ. հունվարի 12-ի գիշերը Գյումրի-Երևան ուղղությամբ գնացք գործե՞լ է, թե` ոչ, եթե՝ այո, ապա ո՞ր ժամին է այն անցել Ավետիսյանների տան հարակից հատվածով և ո՞ր ժամին` Երազգաորս և Բայանդուր գյուղերով /նկատի ունենալով, որ Վ.Պերմյակովը կարող էր նաև գնացքով հասնել հայ-թուրքական սահմանի հարակից հատված/:
 
4. Քանի որ որոշ լուրեր են շրջանառվել այն մասին, որ հիմնականում ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներից մեկը դեպքի օրը ծառայություն է մատուցել նաև Վ.Պերմյակովին, իսկ որոշ լուրերի համաձայն` նաև այդ մասին տեսանյութեր են հրապարակվել «Ցայգ» և «Շանթ» հեռուստաընկերություններով, ուստի՝ ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ այդ լուրերի իսկությունը ստուգելու նպատակով, այդ թվում` վերը նշված հեռաուստաընկերություններից պարզել նմանատիպ տեսանյութերի առկայությունը, իսկ առկայության դեպքում նաև առգրավել դրանք և ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ այդ տեղեկատվության աղբյուրը պարզելու և համապատասխան տաքսու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
 
5. Համապատասխան գործողությունների միջոցով պարզել` ՀՀ-ում զինծառայության ընթացքում Վ.Պերմյակովը որևէ պատճառով, այդ թվում` ծառայության բերումով այլ զինծառայողների հետ վարժանքների նպատակով Գյումրու Մյասնիկյան փողոցում կամ Բայանդուր, Երազգաորս գյուղերում, հատկապես սահմանին հարակից հատվածում, եղե՞լ է, առավել ևս նշված տարածք գնացքով ուղևորվե՞լ է, թե՝ ոչ:  
 
6.Անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միոջոցով պարզել` դեպքի հնարավոր ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում կամ ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն տանող հնարավոր ճանապարհներին գտնվող որևէ բնակելի տուն, խանութ կամ այլ օբյեկտ մուտք գործելու, դրանց դռները կամ պատուհաններն ապօրինի բացելու և վնասելու փորձեր եղե՞լ են, թե՝ ոչ: Նշվածն ստուգել նաև օպերատիվ ճանապարհով, քանի որ չի բացառվում, որ այդպիսի դեպքեր եղած լինեն, սակայն համապատասխան տեղեկատվություն ոստիկանությանը տրամադրված չլինի:
 
 
 


Հեղինակ` «Փաստինֆո»

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]