Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ 11/25/2024   12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

Կնոջ ներկայիս և նախկին ամուսիններն օղի են խմել իրար հետ, ապա որոշել սպանել միմյանց 03/06/2015   21:39  |  Քրեական խրոնիկոն

Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով 8,5 տարվա ազատազրկման դատապարտված անասնապահ Գևորգ Պողոսյանի պաշտպանի բողոքն՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Գևորգ Պողոսյանի պաշտպանը  վերաքննիչ դատարանից պահանջել էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:

Պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջել էր նաև Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամանակով, պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Մասնավորապես, գործով անցնում են 2 ամբաստանյալ, նրանք 2-ն էլ անասնապահներ են, կերուխումից հետո տղամարդիկ վիճաբանել են, վեճի պատճառը  կին է եղել, վերջինս նրանցից մեկի ներկայիս կինն  է, իսկ մյուսի՝ նախկինը:

Նշենք, որ գործով մյուս ամբաստանյալին՝ Սպարտակին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով,  և նա դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2013թ. դեկտեմբերին, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում. 3 անասնապահներ միասին հաց են կերել, խմել  2 շիշ օղի, սակայն ալկոհոլի օգտագործումն անհետևանք  չի մնացել: Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում գործով ամբաստանյալ Սպարտակը տնակի սեղանից վերցրել է դանակ և հարվածել Էդիկի ձախ զստափոսային շրջանին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգն էլ իր հերթին դիտավորությամբ փորձել է ապօրինաբար կյանքից զրկել Սպարտակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում մինչև վերջ չի հասցրել հանցագործությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գևորգն ու Սպարտակը Արուսյակի «ամուսիններն» են, Գևորգը ներկայիս, իսկ Սպարտակը՝ նախկին: Վերջինիս հետ Արուսյակը ամուսնալուծվել է 2010թ. և ամուսնացել է Գևորգի հետ:

Սպարտակը գտնվել է ՌԴ-ում  և, երբ 2011թ.  վերադարձել է Հայաստան, տեղեկացել է, որ նախկին կինը ամուսնացել է Գևորգի հետ, ինչի պատճառով էլ մի քանի անգամ վիճաբանել է նրա հետ:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Գևորգ Պողոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հարցաքննվելիս՝ պահպանելով մինչդատական վարույթի ընթացքում որդեգրած դիրքորոշումը, իրեն դարձյալ մեղավոր չի ճանաչել:

Ըստ Գևորգի ցուցմունքի՝ ինքը Սպարտակի հետ վիճաբանել է նրա նախկին կնոջ` Արուսյակի, հետ ամուսնանալու պատճառով, որի ընթացքում Սպարտակը ասել է, որ իր  նախկին կնոջ հետ ամուսնանալու համար սպանելու է իրեն:

Դեպքի օրը Գևորգը Սպարտակին և գործով տուժող ճանաչված Էդիկին հրավիրել է հաց ուտելու, որի ընթացքում երկու շիշ օղի են օգտագործել: Ալկոհոլ օգտագործած վիճակում Էդիկը և Սպարտակը վիճաբանել են, դուրս եկել բակ, ինքն էլ վիճաբանությունը և քաշքշուկը դադարեցնելու նպատակով մոտեցել է նրանց:

Այդ պահին Էդիկը ցաքատը նետել է իր ուղղությամբ, Գևորգն էլ այն վերցրել է և դրանով երկու անգամ հարվածել է Սպարտակին,  որից հետո լսելով Էդիկի խոսքերը, թե «հերիք է խփես, սպանեցիր», դադարեցրել է հարվածել:

Գևորգն իրեն  մեղավոր է ճանաչել Սպարտակին  2 անգամ հարվածելու դրվագով, սակայն նշել է, որ նրան սպանելու նպատակ չի ունեցել, քանի որ նման դեպքում օգնություն ցույց չէր տա:

Ըստ Սպարտակի նախաքննական ցուցմունքի՝ ինքը  ճանաչել է Գևորգին և Էդիկին, նրանց հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ, սակայն մի քանի անգամ վիճաբանել է Գևորգի հետ՝ նախկին կնոջ հարցով, քանի որ կինը իր հետ ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է Գևորգի հետ: Իսկ դեպքի օրը ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է Էդիկի  հետ, հարվածել ու  քաշքշել են միմյանց,  որից հետո ինքը մուտք է գործել տնակ, սեղանից վերցրել դանակը և, դուրս գալով բակ, դանակով մեկ անգամ հարվածել է Էդիկի որովայնին:

Ըստ Սպարտակի՝ Գևորգը «խանդի հողի վրա»,  ցաքատով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին, դեմքին և կրծքավանդակին:

Տուժող Էդիկն էլ հայտնել է, որ վիճաբանության ընթացքում բռնել է Սպարտակի ձեռքերից և դիմել է Գևորգին, որպեսզի վերջինս դանակը վերցնի նրա ձեռքից:

Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությամբ Գևորգը և Սպարտակը  ճանաչվել են մեղսունակ, նրանք 2-ն էլ  հոգեկան հիվանդությամբ չեն տառապել և չեն տառապում, նրանց մոտ հայտնաբերվում է «սահմանային մտավոր թերզարգացում»:

Հանցավոր արարքը կատարելու պահին Գևորգը գտնվել է հուզական լարվածության, ֆրուստրացիայի, շփոթվածության ու սթրեսի վիճակում, ինչը էապես ազդել է նրա գիտակցության և վարքի վրա: Իսկ Սպարտակը գտնվել է հուզական լարվածության, ֆրուստրացիայի, խանդի և շփոթվածության վիճակում, ինչը էապես ազդել նրա գիտակցության և վարքի վրա:

 

 


Հարակից հրապարակումներ`

19:07 27/02/2015  |  Քրեական խրոնիկոնԽուլիգանությունն ավարտվել է սպանության փորձով
15:52 27/02/2015  |  ԼՐԱՀՈՍ Երևանի սրտում աղջիկն ու տղան՝ գիշերային ծեծկռտուքի հեղինակ.Shamshyan (Տեսանյութ)
12:21 12/02/2015  |  Քրեական խրոնիկոնԳեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ երիտասարդների վիճաբանության և ծեծկռտուքի պատճառ
20:53 10/02/2015  |  Քրեական խրոնիկոնԿենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծանոթը ծեծի է ենթարկել տանտիրուհուն, դանակով հարվածել նրա ձեռքին
19:26 07/02/2015  |  Քրեական խրոնիկոնԱռաջարկել է սպանել գյուղապետի որդուն
19:25 20/01/2015  |  Քրեական խրոնիկոնԱզատամուտցի տղամարդուն թվացել է, թե մեքենան վարել են իր ուղղությամբ. պարզաբանումները մահվան են հանգեցրել
20:47 15/01/2015  |  ԼՐԱՀՈՍԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վնասվել են մեքենան և մեքենայատերը
12:26 12/01/2015  |  Քրեական խրոնիկոնՀամագյուղացիների վեճն ավարտվել է դատաբժշկի ուղեգրով
20:42 10/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎիճաբանության ժամանակ Վեներան քարով հարվածել է Ջուլիետայի գլխին
15:26 05/12/2014  |  Քրեական խրոնիկոնԾեծկռտուք կեսգիշերին՝ ոսկու շուկայի մոտ

Արխիվ

[]