Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Հայաստանի արտգործնախարարը Երուսաղեմում ներկա գտնվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին 03/06/2015   10:22  |  ԼՐԱՀՈՍ

 
Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը կրում էր «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագիրը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Երուսաղեմի հեղինակավոր համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։
 
Ելույթ ունենալով համերգից առաջ` Էդվարդ Նալբանդյանն ասաց.
 
«Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Երուսաղեմում` մշտապես առանձնահատուկ զգացում ունենալով սուրբ քաղաքում գտնվելու կապակցությամբ: Այսօրվա խորհուրդն ունի իր առանձնահատկությունը: Այսօր Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է իր համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր արել են հնարավորինը` այս նախաձեռնության հաջողության համար։
 
Քիչ ազգեր ունեն նույնքան ընդհանրություններ, որքան հայերը և հրեաները: Մի քանի դար պետականության բացակայության և զրկանքներից հետո, անցնելով ցեղասպանության արհավիրքների միջով, սփռված ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ 20-րդ դարում վերականգնեցինք պետականությունը:
 
Ես կցանկանայի կրկին մեջբերել Հայոց ցեղասպանության հրեա ականատեսներից մեկի խոսքերը. «Ես սարսուռով մտածում եմ` ով է լինելու հաջորդը: Երբ ես քայլում եմ Երուսաղեմ տանող օրհնված և սուրբ հողով, ես հարցնում եմ ինքս ինձ` արդյոք հիմա 1915 թվականն է, թե մենք գտնվում ենք Տիտոսի կամ Նաբուքոդոնոսորի ժամանակներում: Արդյոք ես, հրեա լինելով, մոռացել եմ, որ հրեա եմ: Նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք ես իրավունք ունեմ սգալու միայն իմ ժողովրդի ողբերգության համար, և արդյոք Երեմիա մարգարեն արյան արցունքներ չի թափել նաև հայերի համար» :
 
Շատերն են համարում, որ հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին աշխարհամարտի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցանքները ստանային միանշանակ միջազգային դատապարտում, և պատասխանատուները արժանի պատիժ կրեին: 1939 թվականի Ադոլֆ Հիտլերի խոսքերը` «Ով է այսօր խոսում հայերի կոտորածների մասին» հստակ հիշեցում են, որ իրագործված ցեղասպանությունների անպատիժ մնալը և ժխտումը նրանց կրկնության համար պարարտ հող են ստեղծում:
 
Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը ապագայում դրանց կրկնությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Հիշելու իրավունքը, հիշողության միջոցով անցյալի ողբերգությունները ճանաչելը կարևոր են նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
 
Այս առումով Հայաստանի և Իսրայելի ժողովուրդները քաջատեղյակ են և կիսում են անցյալում կրած միմյանց ցավը: Հոլոքոստի վերաբերյալ իրազեկվածության առումով հայերն առաջիններից մեկն են աշխարհում: ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն` Հայաստանը տարածաշրջանում միակ երկրին է, որտեղ դպրոցական ծրագրերը Հոլոքոստի վերաբերյալ ուղղակի անդրադարձ են պարունակում: Նրանք, ովքեր այցելել են Յադ Վաշեմ, հավանաբար կարդացել են հայերի անունները, ովքեր հրեաների են փրկել Հոլոքոստի ընթացքում և ստացել են «Առաքինիների» վեհ տիտղոսը: Շոայի հիշատակի հիմնադրամի վերջին հարցումը ցույց տվեց, որ Իսրայելում հրեաների 88%-ը ընդունում է Հայոց ցեղասպանությունը:
 
Սիրելի բարեկամներ,
 
Այսօր առավոտյան պատիվ ունեցա հանդիպելու Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Մեր քննարկման հիմնական թեմաներից էր հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
 
Այս առումով կցանկանայի շնորհակալություն հայտնել Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին, ականավոր պրոֆեսորներ Իսրայել Չարնիին, Յաիր Աուրոնին և շատ այլ հրեա գիտնականների, որոնց աշխատանքները` նվիրված հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանություններին, բարձր են գնահատվում ողջ աշխարհում:
 
Մեր ժողովուրդների միջև կա ևս մի կարևոր ընդհանրություն. չնայած մեր ժողովուրդներին բնաջնջելու փորձերին` մենք վերածնվեցինք: Դժվար կլինի նրանց համար, ովքեր կփորձեն հաշվել տաղանդավոր արվեստագետներին, երաժիշտներին, գիտնականներին, հաջողակ գործարարներին, ովքեր էական ներդրում են ունեցել իրենց ոլորտների զարգացման մեջ 20-րդ և 21-րդ դարերում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առանցքային ուղերձներից մեկն, ըստ էության, վերածնունդն է:
 
Այն փաստը, որ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբն իր համերգային ծրագրերի մեջ ներառում է 20-րդ և 21-րդ դարերի հայ և հրեա կոմպոզիտորների գործերը, այդ վերածննդի պարզ վկայությունն է»:
 
 

Հարակից հրապարակումներ`

20:09 04/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ Սիրիայի Ժողովրդական ժողովում
18:10 03/03/2015  |  ԼՐԱՀՈՍՑեղասպանության ճանաչում. Եվրոպական իշխող քաղաքական ուժի աջակցությունը շատ կարևոր էր. Panorama
18:01 03/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Շարմազանով. ԵԺԿ-ի բանաձևում հստակ ամրագրված է համահայկական հռչակագրի ոգին
14:05 03/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵԺԿ-ն կոչ է արել Թուրքիային՝ սթափ գնահատել սեփական պատմությունը և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
08:13 03/03/2015  |  ՄամուլՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի ժամանի. «Ժողովուրդ»
18:03 02/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Կանադայում
14:21 28/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեռլինի Խորհրդարանում
16:58 13/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հալեպում
11:19 03/02/2015  |  ԼՐԱՀՈՍԵրևանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին
16:55 02/02/2015  |  ԼՐԱՀՈՍՇավարշ Քոչարյան. Անկարան հերթական անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու իր անկարողությունը

Արխիվ

[]