Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   11:19 ՔՊ-ն չի մասնակցում Երևանու ավագանու արտահերթ նիստին. ներկա էր ավագանու 26 անդամ 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   10:56 Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է ստվերի չափերը. ասուլիսը՝ ուղիղ 01/21/2025   10:44 Ընդամենը պարզ ասեք՝ ժողովուրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են, թե չէ սիրուն բառակույտեր եք ասում. Ղազարյան 01/21/2025   10:41 Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի ու գովել թանկացում ենթադրող նոր տոմսային համակարգը 01/21/2025   10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com 01/21/2025   10:27 Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ 01/21/2025   10:21 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 01/21/2025   10:18 Կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ 01/21/2025   10:15 Ուշադրություն՝ 36 ժամով ջուր չի լինի 01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին

«Երրորդմասցի Լյովիկի» սպանությունը նախապես ու մանրակրկիտ մշակված հանցագործություն է 03/05/2015   12:36  |  Քրեական խրոնիկոն

 
Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՀ-ում հետին պլան են մղվել քաղաքական խմորումների, ընդդիմության շարքերում պառակտումների շուրջ թեժ քննարկումները: Հայ հասարակությունը երեկվանից ի վեր քննարկման նոր՝ ավելի բովանդակալից թեմա ունի. ի՞նչ խմորումներ են ընթանում հայաստանյան գողական աշխարհում և ինչ զարգացումների պետք է դեռ սպասենք:
 
Երեկ կեսօրին, «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հիշեցնենք, սպանվել էր քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Լյովիկը» (Լևոն Ղազարյանը) և նրա մտերիմներ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Նազարյանց):
 
Քրեական այս հերթական հաշվեհարդարն առանձնանում է իր հանդգնությամբ, եթե չասենք՝ լկտիությամբ: Երեք մարդու սպանությունը տեղի է ունենում հենց ՔԿՀ մուտքի դիմաց, տեսախցիկների ներկայությամբ, օրը ցերեկով:
 
Այն, որ այդ տարածքը տեսահսկվում է և տեղի ունեցածն ամբողջությամբ արձանագրվում է, սպանության կազմակերպիչներն ու իրականացնողներն ուղղակի չէին կարող չիմանալ:
 
Ուրեմն՝ նրանց նպատակն էլ հենց դա է եղել, թերևս հարկ է եղել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ կամ հասկացնել: Իսկ այն, որ սպանությունը նախապես ու մարնրակրկիտ մշակված է եղել, փաստում է նաև այն, որ դիմակավորված մարդասպանները նախապես են իմացել, որ Լյովիկն իր շքախմբով այդ օրը, այդ ժամին այցելելու է ՔԿՀ-ում գտնվող կալանավորներից մեկին: Թե ու՞մ, առայժմ ստույգ հայտնի չէ, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ մեկին, ով վերջերս է կալանավորվել՝ սպանության մեղադրանքով: 
 
Բացի այդ, խումբը հանցանքի վայր է եկել շատ լավ պատրաստված ու, թերևս, քաջ իմանալով, որ հակառակորդը ևս անզեն չէ: 
 
Դեպքի վայրում երեկ գտնված զինատեսակները՝ ինքնաձիգ և ատրճանակ, վկայում են, որ մարդասպաններն իրենց թիրախին տեղում ոչնչացնելու նպատակ են ունեցել, քանզի ինքնաձիգից կրակելու պարագայում թիրախը չի էլ հասցնի պատասխան կրակոց արձակել:
 
Ինչ վերաբերում է մյուս զինատեսակին՝ ատրճանակին, ապա դրանք էլ ենթադրաբար եղել են Լյովիկի մարդկանց մոտ, ովքեր փորձել են պաշտպանվել, բայց չեն հասցրել:
 
Ի դեպ, սա ևս մի տխուր իրողություն է բացահայտում. մարդիկ մեր երկրում ոչ միայն մինչև ատամները զինված, անարգել շրջում են փողոցներում ու կրակում իրար վրա, այլև դրանով գալիս են ՔԿՀ ու նույնիսկ ներս մտնում հատուկ ռեժիմի հիմնարկի տարածք՝ տվյալ դեպքում՝ առնվազն ավտոկայանատեղի:
 
Ի դեպ, հետաքրքրական մի հանգամանք ևս. երեկ դեպքի վայրում աշխատող քննիչները հայտարարում էին, որ ՔԿՀ-ի տարածքը հսկող տեսախցիկների նկարահանումներն առգրավված են: Ենթադրվում էր, որ դրանց միջոցով, եթե ոչ դիմակավորված անձանց, ապա գոնե նրանց ավտոմեքենան հնարավոր կլինի հայտնաբերել: Բայց պարզվում է՝ ոչ:
 
Մեր տեղեկություններով՝ պարզվել է, որ հանցագործների ավտոմեքենան գողացված է, պետհամարանիշն էլ՝ կեղծված: Եվ սա ևս ավելորդ անգամ ապացուցում է, որ հանցանքը պլանավորվել է նախապես և իրագործվել ամենայն մանրամասնություններով: Ի դեպ, վերջերս մեծ աղմուկ հանած մեկ այն ցինիկ հանցագործություն՝ ԲՀԿ--ական Արտակ Խաչատրյանի առեւանգումը եւս, ըստ տեղեկությունների, իրականացվել էր կեղծ համարանիշեր կրող ավտոմեքենայով։
 
Ի դեպ, դեպքի վայրում բացի մեծ թվով զենք-զինամթերքից, երեկ նաև մեծ քանակությամբ փողի պատառիկներ էին թափված տարածքով մեկ: Ինչը վկայում է, որ սպանվածների մոտ նաև մեծ գումար է եղել, որը կրակոցների արդյունքում պատառոտվել ու շաղ է եկել տարածքում: Նախատեսված էր այդ գումարը ՔԿՀ-ում իրենց սպասող կալանավորին հանձնելու՞, թե՞ մեկ այլ նպատակի համար, դեռևս անհայտ է մնում: 
 
Չնայած բազմաթիվ շրջանառվող վարկածներին ու ենթադրություններին, դեռևս անհայտ է մնում նաև, թե ու՞մ էր հարկավոր վերացնել «Երրորդմասցի Լյովիկին» ու ինչու նման հանդուգն ու հրապարակային եղանակով:
 
Ինչ վերաբերում է սպանվածին, որքան էլ որ փորձենք հետևել «կամ լավը, կամ ոչինչ» ընդունված կանոնին, ստիպված ենք փաստել, որ 43-ամյա քրեական հեղինակության անվան հետ կապված գողական «ռազբորկաները» ևս քիչ չեն եղել:
 
Դրանցից առաջին աղմկահարույցներից մեկը թերևս 2005 «ՏԷՑ-ի կրուգ»-ում տեղի ունեցած փոխհրաձգությունն էր: Դրա հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը, վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: «Ռազբորկայի» պատճառը, ըստ մամուլի, թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր:
 
Անցյալ տարի մարտին էլ Լյովիկի անունը դարձյալ շրջանառվեց, այս անգամ՝ Օշականցի Գևորիկին ծեծի ենթարկելու պատմության մեջ: Նա Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Քանաքեռցի Արթուրի հետ ծեծի էր ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին, այն բանի համար, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գևորիկին: Նա էլ հայհոյել էր զանգողին:
 
Բացի այդ, «Երրորդմասցի Լյովիկը» նաև «օրենքով գող»  Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, ինչի շնորհիվ էլ վայելում էր հայաստանյան քրեական աշխարհի որոշ հատվածի հովանավորչությունը: 
 
Նրա հորեղբայրը, հիշեցնենք, Նյու Յորքի Դաշնային դատարանի որոշմամբ, ատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ դրամաշորթության համար:
 
Ամեն դեպքում, ովքեր էլ որ լինեն կանգնած այս մութ պատմության հետևում, մի բան պարզ է. այս պատմությունն այսքանով չի ավարտվի:
 
Առջևում անխուսափելիորեն սպասվում են «նոր ռազբորկաներ»: Դժվար է հավատալ, որ Պզոն թույլ կտա, որ իր եղբորորդու սպանությունն անպատասխան մնա, ով էլ որ լինի կանգնած դրա հետևում:
 
 

Հարակից հրապարակումներ`

18:34 04/03/2015  |  Քրեական խրոնիկոնԴեպքի վայրից հեռացած հանցագործներն այնտեղ են թողել սպանության գործիքները
17:44 04/03/2015  |  Քրեական խրոնիկոնՆուբարաշենում փոխհրաձգության վայրի բոլոր տեսախցիկներն առգրավվել են. կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ (Տեսանյութ)
17:40 04/03/2015  |  ԼՐԱՀՈՍՆուբարաշենում սպանված Երրորդմասցի Լյովիկը տարաձայնություններ ուներ Օշականցի Գևորիկի հետ
17:27 04/03/2015  |  Քրեական խրոնիկոնՀայտնի է Նուբարաշենում հնչած կրակոցների արդյունքում սպանվածների ինքնությունը
16:20 04/03/2015  |  Քրեական խրոնիկոնՈ՞վ է կանգնած «Երրորդմասցի Լյովիկի» սպանության հետևում՝ քրեական հեղինակությու՞նը, թե՞ ...
15:49 04/03/2015  |  Քրեական խրոնիկոն«Նուրաբաշեն»-ում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել են «Երրորդմասցի Լյովիկն» ու նրա մարդիկ
15:20 04/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔիչ առաջ կրակոցների հետևանքով երեք մարդ է մահացել

Արխիվ

[]