ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղսունակին անմեղսունակ դարձնելու վտանգավոր սինդրոմը 03/02/2015 21:50 | ԼՐԱՀՈՍ
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործի քննության նկատմամբ հայ հասարակությունը չափազանց զգայուն է, հատկապես, երբ ակնարկվում է այդ հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին պատժից այս կամ այն պատրվակով ազատելու մասին:
Դրա փոխարեն, սակայն, շատ ավելի լուրջ ու պաշտոնական աղբյուրների տեղեկություններն ըստ արժանվույն չեն ընկալվում նույն այդ հասարակության կողմից: Օրինակ, փետրվարի 27-ին ռուսական 161.ru կայքը, մեջբերելով ՌԴ հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինի հայտարարությունը, գրել էր, որ մոտ ապագայում դատարանն, ի թիվս այլ աղմկահարույց գործերի, լսելու է նաև ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը և ավելացրել, որ Պերմյակովն այժմ գտնվում է Գյումրիում՝ ռուսական ռազմակայանի հոսպիտալում, որտեղ ենթարկվում է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության: Այսինքն` ռուսական կողմն այսպիսով բացառում է իր զինվորի անմեղսունակ լինելու հնարավորությունը, այլապես նման վճռականությամբ չէր հայտարարի, որ գործը դատարան է գնալու: Չէ՞, որ անմեղսունակի նկատմամբ հարուցված քրեական գործը դատարան հասնել ուղղակի չի կարող:
Դատավորի այս հայտարարությունը, թերևս, անուղղակիորեն փաստում է, որ ռուսական կողմը հակված չէ Պերմյակովին «գժի թղթով» ազատելու տարբերակին: Եթե անգամ մի կողմ դնենք այն հարցը, թե որ դատարանում է քննվելու գործը` ՀՀ-ում գտնվող ռուսական զորամասի տարածքում, թե ՌԴ-ի որևէ մարզում ու քաղաքում, միևնույն է դատավորի հայտարարությունն արդեն իսկ նշանակում է, որ այն դատարան հասնելու է: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Պերմյակովին անմեղսունակ ճանաչելու միտում ՌԴ-ում չկա: Հատկապես այն պարագայում, երբ այս հայտարարությունն արվում է պաշտոնատար անձի, տվյալ դեպքում` դատավորի շուրթերով:
Ի դեպ, միամիտ է նաև այն տեսակետը, թե Պերմյակովին կարող են մեղսունակ ճանաչել սպանության մասով, իսկ, ասենք, զորամասն իրնքնակամ լքելու մասով` ոչ: Մարդը կիսով չափ մեղսունակ պարզապես չի կարող լինել:
Ավելին, այսօր նաև հայաստանյան մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, այն մասին, որ Վալերի Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ: Тert.am կայքի` նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրների հայտնած տեղեկություններով, ավարտվել է Պերմյակովի նկատմամբ ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննությունը, որի եզրակացությամբ նա ճանաչվել է մեղսունակ:
Ինչ վերաբերում է ավելի վաղ այն հրապարակումներին, թե Պերմյակովին զորակոչած հինգ տասնյակ անձանց նկատմամբ պատասխանատվության տարբեր միջոցներ են կիրառվել, սա ևս դեռ չի նշանակում, որ Պերմյակովն անմեղսունակ է: Գուցե առողջական որոշակի խնդիրներ ունեցել է, բայց դա դեռ բավական չէ, որ մարդն անմեղսունակ ճանաչվի:
Ինչևէ, գործն անկասկած ողբերգական է, ու թերևս սրանով էլ հենց բացատրվում է հասարակության զգացմունքայնությունն այս հարցում: Բայց նույնիսկ այս պարագայում մեղսունակին անմեղսունակ դարձնելու կարիք չկա, անգամ կասկածների մակարդակով: Սա կարող է շատ վտանգավոր հասարակական կարծիք ձևավորել` բոլոր հնարավոր ամենաբացասական հետևանքներով:
Կատարված ոճրագործության մեխանիզմը վկայում է, որ գործ ունենք սառնասրտորեն կատարված հանցագործության հետ։ Եւ նրան անգամ լրատվական դաշտում հոգեկան հիվանդ ներկայացնելու հրապարակումներն ուղղակի վտանգավոր են։ Որքան էլ մարդկային բանականությանը դժվար լինի ընկալել 6 ամսական երեխային սվինով բազմաթիվ հարվածներ հասցնելու կամ երկու տարեկան երեխային սառնասրտորեն հրազենով սպանելու վարկածը, բայց սա փաստ է, եւ Պերմյակով կոչվածին որպես հոգեկան հիվանդ ներկայացնելու փորձերը պետք է պարզապես դատապարտվեն եւ անընդունելի համարվեն հենց ԶԼՄ-ների կողմից։ Գուցե կան անձինք կամ քաղաքական ուժեր, որոնք հակված են կատարվածը ներկայացնել որպես հոգեկան հիվանդի վարքագիծ, բայց սա հաստատ չի բխում իրականությունից։
Նելլի Դանիելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից