Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Նարինե Նիկողոսյան. Եթե միայն իմանայի, թե ինչ է արժենալու ինձ և իմ երեխայի համար իմ միամտությունը 03/02/2015   21:25  |  ԼՐԱՀՈՍ

Վաղը՝ մարտի 3-ին, ժամը 11:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ մորից նորածին երեխային, առանց վերջինիս համաձայնության, ապօրինի բաժանելու դեպքի առնչությամբ:

Այս մասին տեղեկացնում են «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունից: 

Վերջինս նաև ներկայացնում է արդեն մեկ տարուց ավելի իր երեխային կորցրած կնոջ՝  Նարինե Նիկողոսյանի կողմից գրված բաց նամակը, որում ասված է.

«Հիշում եմ այդ օրը, այդ չարաբաստիկ օրը, երբ բաժանեցին ինձ իմ երեխայից. 2013թ-ն էր՝ հունիսի 15-ը, երեխայիս ծնվելուց 3 օր հետո: Եթե միայն իմանայի, թե ինչ է արժենալու ինձ և իմ երեխայի համար իմ միամտությունը, վստահությունը մի մարդու, ում պետք չէր վստահել:

Ամեն առավոտ արթնանում եմ և տեսնում եմ երեխայիս անկողինը դատարկ․․․

Հայրս մահացել է, երբ դպրոցական էի, ընտանիքիս անդամներից ամենից շատ հորս հետ էի կապված: Հորս մահից հետո ամուսնացա և հեռացա հայրական տնից: Ամուսնուս հետ երկար տարիներ չէինք կարողանում երեխա ունենալ, երեխա ունենալը ինձ համար երազանք էր դարձել… Մեր ամուսնությունից 5 տարի հետո ամուսինս մահացավ: Դրանից հետո ինձ համար շատ դժվար ժամանակներ սկսվեցին, խնդիրներս շատացան: Մայրանալու, երեխա ունենալու երազանքս ևս փշրվեց:

Որոշ ժամանակ ապրում էի ծնողիս տանը, սակայն գիտեի, որ չեմ կարող մշտական բնակվել այնտեղ: Սկսեցի աշխատանք փնտրել և որոշ ժամանակ հետո գտա ինձ համար շատ հարմար աշխատանք, աշխատում էի հյուրանոցում, ոչ տան վարձ պիտի տայի, ոչ ուտելիքի գումար:  Հենց այդ աշխատանքի վայրում էլ ծանոթացա մի տղամարդու հետ, ում հետ մտերմացանք, և քանի որ զգացմունք էլ կար, հարաբերություններ սկսվեցին: Ամիսներ անց իմացա, որ հղի եմ:

Ինձ համար դա մի հրաշք էր, որովհետև գիտեի, թե չեմ կարող երեխա ունենալ: Շատ անսպասելի էր, այդքան տարիներ շարունակ երազում էի երեխա ունենալու մասին, սակայն հասկացա, որ հղի եմ մի մարդուց, ով ընտանիք ունի, ու չգիտեի ինչ անել:

Գնացի ինձ ծանոթ բժշկի մոտ, վերջինիս դիմել էինք ամուսնուս հետ երեխա չունենալու խնդրով, և քանի որ նրա հետ մոտ էի, կիսվեցի, ասացի, որ չգիտեմ ոնց պետք է անեմ: Բժիշկն ինձ քաջալերեց, ասաց, որ միայն ես չեմ, ինձ նման մայրեր շատ կան ու ասաց, որ կարող եմ երեխային ունենալ, որովհետև վաղուց եմ ուզել երեխա ունենալ: Նաև առաջարկեց, մեկ այլ տարբերակ՝ ասաց, որ կան մարդիկ, որ կարող են ուղղակի երեխային վերցնեն և հոգ տանեն նրա մասին: Բնականաբար, ես հրաժարվեցի այդ տարբերակից:

Խորհուրդ տվեց խոսել հոր հետ: Ես այդպես էլ արեցի, չնայած կանխազգում էի, թե ինչ կասի. նա ասաց, որ ես աբորտ անեմ․․․ Այդ ժամանակ ամբողջ աշխարը կարծես շուռ եկավ գլխիս, ամեն ինչ ներկվեց սև ու սպիտակ գույներով: Սարսափելի էր այն միտքը, երբ մտածում էի, որ պետք է հեռացնեմ երեխայիս, չէի կարողանում համակերպվել այդ մտքի հետ և որոշեցի չանել  աբորտ:

Իմանալով որոշմանս մասին՝ բժիշկն ինձ խորհուրդ տվեց, որ հորը չասեմ որոշմանս մասին, ասեմ, որ երեխային հեռացրել եմ, որովհետև այդպես ապահով կլինի թե՛ ինձ, թե՛ երեխայիս համար: Այդպես էլ արեցի…

Երբ ես կապերս խզել էի երեխայի հոր հետ, չկար ուրիշ այլ մարդ, բացի բժշկից, ում ես կդիմեի և ում կվստահեի: Նա ինձ համար մոտիկ մարդ էր դարձել, ես ոչ մեկի հետ չէի կիսվում նրանից բացի, ո՛չ քույրիկիս, ո՛չ մորս, ով խուլ ու համր է, իսկ այլ հարազատներ էլ չունեի: Գիտեի, որ մի լավ ընկեր ունեի, որը բժիշկն էր: Ես անվերապահորեն վստահում էի նրան, նա իմ հետ կապված ամեն ինչ գիտեր: Այդ ընթացքում ընտանիքիցս ոչ մի աջակցություն չեմ ստացել:

Երբ հղիությանս վերջին ամիսներն էր, և ես էլ չեի կարող աշխատել, ստիպված էի թողնել աշխատանքս:  Քանի որ ուրիշ այլ տեղ չունեի գնալու, գնացի ծնողիս տուն:

Հղիությունս արդեն տեսանելի էր, քուրիկս խալաթ էր տալիս, ասում էր, քցի վրադ, որ  ոչ ոք չտեսնի: Հարևանները գալիս էին մեր տուն, բարձ էին բերում դնում կողքերս, որ չնկատեին, որ հղի եմ: Երկար ժամանակ ես նստած էի լինում: Չէի կարող հանգիստ դուրս գալ ման գալու, անհանգստանում էին, որ հանկարծ հարևանները չտեսնեն: Ինձ համար այդ ամենը շատ ճնշող էր, նորմալ չէի սնվում, շատ էի նեղվում: Մենակ էի գնում կոնսուլտացիայի, գլուխս պտտվում էր, բայց ոչ մեկ չկար կողքս, հարազատներից ոչ մեկ ինձ հետ չէր գալիս: Չէի դիմանում, երբեմն ինձ թվում էր, որ գոյություն չունեմ, միակ բանը, որ ստիպում էր ինձ սթափվել ու ուժ գտնել իմ մեջ՝ փոքրիկն էր իմ ներսում:

Զգում էի, որ իմ այս վիճակը նաև անրադառնումա երեխայիս վրա: Այս ամենի մասին տեղյակ էր նաև բժիշկը: Նա ինձ առաջարկեց ժամանակավոր բնակություն հաստատել իր ծանոթներից մեկի տանը: Ես էլ այլընտրանք չունեի, մտածեցի, որ խղճում են ինձ և ինձ օգնության ձեռք են մեկնում: Մտածում էի, որ երեխայիս ունենալուց հետո, կաշխատեմ և դուրս կգամ նրանց լավության տակից: Ինչ իմանայի, որ հենց այդ բարերար մարդը, այն մարդն է, որ գողանալու է երեխայիս:

Անծանոթ վայր, մենակ, վախ շատ կար, բայց քանի որ ես վստահում էի բժշկին և հասկանում էի, որ իմ երեխայի համար այսպես ավելի լավ կլինի, մնացած մտահոգություններն ինձ չէին վախեցնում, ես միայն մտածում էի երեխայիս մասին:

Հիվանդանոցում, դուրս գրվելու օրը երեխան գիրկս, ես ստորագրեցի թղթերը, չիմանալով, որ այդ թղթերի մեջ կար նաև երեխայի հայրության ճանաչման թուղթը, որը ստորագրելով, ես փաստորեն իմ իսկ ձեռքով ճանաչեցի այդ օտար մարդուն, որպես երեխայիս հայր:

Ինձ բժիշկն ասում էր, որ հիվանդանոցում այդ մարդուն ներյակայացնեմ, որպես իմ ամուսին: Ասում էր, կողքից լավ չի նայվի, որ ամուսին չունես, լավ կլինի, որ ինքը որպես ամուսին լինի, ու բացի այդ քեզ մոտ մարդ չկա եկող, որ սնունդ բերի, գոնե ինքը քեզ սնունդ կբերի, ու դրանից հետո ոչ մեկ ոչ մի բան չի էլ իմանալու:

Երեխայի դուրս գրման օրը նա եկել էր, որ ինձ տուն ուղեկցի, նրա հետ էր նաև իր բարեկամուհին: Երբ պետք է նստեինք տաքսի, որ տուն գնայինք, այդ կինը երեխային վերցրեց իր գիրկը, ասում էր մի քիչ թող մնա երեխան մոտս, մեկ ա՝ քոնն ա, ամբողջ օրը էնքան ես գրկելու: Տաքսին շարժվեց, մի տեսակ լարվածություն մեջս մտավ: Հետո ճանապարհին ասեցին, որ բժիշկը բան ունի ինձ ասելու, հենց այսօր պետք է գնանք իր մոտ: Ասում էի՝ ինչ կլինի թող մնա, զանգեք, իրեն ասեք հետո կխոսանք, ես լավ չեմ զգում ինձ, երեխան հետս է: Չլսեցին ինձ և միևնույն է մեքենան այդ ուղությամբ էր գնում, մեքենան ինձ ուղիղ տարավ Միքայելյան հիվանդանոց, այնտեղ ինձ ասեցին իջի մեքենայից, սկզբից չհամաձայնվեցի, հետո համոզեցին, թե բան չկա, խնդիր չկա, դու իջի բժիշկը հեսա գալիս է, ուղակի պիտի մի բան ասի ու գաս:

Իջա… մի 2 քայլ էի գնացել, մեքենան անմիջապես տեղից շարժվեց ու դուրս եկավ հիվանդանոցից: Էնքան արագ կատարվեց այդ ամենը, շոկային վիճակում էի, չէի հասկանում ինչ է կատարվում, բառեր չեմ գտնում նկարագրելու համար իմ ապրումները, ծնկներս թուլացան, ես ոտքի վրա կանգնած էի, բայց չէի զգում գետինը չգիտեի գոռամ, վազեմ մեքենայի հետևից, ինչ անեմ….

Չգիտեմ որտեղից բժիշկը հայտնվեց, թևիցս բռնեց, ասեցի, երեխայիս տարան, ո՞ւր տարան, ասեց՝ ամեն ինչ նորմալ է, արի բան կա խոսալու, ու նայում եմ՝ ժպտում է, այդ ժամանակ իմ վիճակը աննկարագրելի էր: Դրանից հետո տարավ ինձ նստացրեց իր մեքենան, ասաց, թե տեղ ունենք գնալու: Ես մտածեցի, որ ինքը ինձ մեքենա նստեցրեց, որ սթափվեմ, որովհետև չէի կարողանում քայլել, չգիտեմ  ոնց եմ ես գնացել հասել այդ մեքենայի մոտ: Ասաց, թե տեղ ունենք գնալու, ճանապարհին կբացատրեմ, ինքը նստեց ղեկին ու մեքենան քշեց, ասացի բա երեխաս, ասաց, Նարինե ջան խնդիր չկա, մեկ է այդ մարդիկ գիտես քեզ էլ են տիրություն արել, երեխայիդ էլ տիրություն կանեն: Ինձ հանգստացնում էր:

Երբ կրկին հանդիպեցի այդ մարդուն, ով տարել էր երեխայիս, նա ինձ ասաց՝ ես արդեն հայրություն եմ ճանաչել, երեխեն ապահով ձեռքերում է: Ես այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչը ինչոց է …

Չէի պատկերացնում, որ չեն տա երեխուս, բժիշկի մոտ էի գնում, ամեն օր, ասում էր ոչինչ, խնդիր չկա, փափուկ բարձ էր գլխիս տակ դնում, ասում էր հանգիստ եղիր, իրենց կասեմ, երեխուն կբերեն, խոմ երեխուն չկերա՞ն…

Դեպքից հետո ես դիմել եմ պատկան մարմիններին, հավատում եմ, որ ճշմարտությունը պիտի բացահայտվի, բայց այդ հավատը քիչ է: Դիմել եմ նաև երեխայիս իրական հորը օգնության համար, բայց լավ եմ հասկացել, որ իրեն ո՛չ ես եմ պետք, ո՛չ երեխան: Եվ նա շատ ուրախ կլիներ, որ մենք չլինեինք․․․

Երեխայիս գողացողները վստահեցնում էին, որ որտեղ էլ, որ գնամ, ում էլ որ դիմեմ, մեկ է, ոչինչ չեմ կարող անել, ասում էին՝ դու արդեն մեզ ես տվել երեխային, էլ քեզ չենք տա: Ես անպաշտպան էի, հասկանում էի, որ ինձ անհրաժեշտ է փաստաբան: Եվ ես սկսեցի դիմել փաստաբանական գրասենյակներ: Որոշ ժամանակ անցավ մինչև գտա մի փաստաբան, որ համաձայնվեց ինձ օգնել:

Չնայած, որ իմ հարազատների հետ եմ հիմա բնակվում, իմ կողքին են, ես մենակ եմ:

Չգիտեմ ինչ միջոցներով հակառակ կողմը կարողանում է լռեցնել արդարությունը, չեմ պատկերացնում ինչպես կարող են մորը զրկել մայրությունից, երեխային իր մորից ու մանկությունից:

Շատ եմ ցավում, որ կարողանում են քողարկել ճշմարտությունը, կարողանում են լռեցնել մոր ձայնը: Ես վախեցած եմ այս դեպքից հետո, փաստորեն հնարավոր է քո իսկ ձեռքերից գողանան քո երեխային, և դու չկարողանաս ոչինչ անել:

Ես սպասում եմ իմ երեխային ամեն օր, ամեն վարկյան: Չեմ ցանկանա, որ որևէ մայր ապրի այն ամենը ինչ ես եմ ապրել, չեմ ուզենա, որ որևէ երեխա մեծանա առանց իր մոր: Սարսափելի է մոր սպասումը, ով ամեն օր արթնանալով սպասում է այն օրվան, որ կտեսնի իր երեխային, կլինի նրա հետ:

Ամեն օր աղոթում եմ, մտքումս միշտ խոսում եմ երեխայիս հետ, ասում եմ նրան, որ կգա մի օր, որ միասին կլինենք, էլ չեմ թողնի ոչ մեկ մեզ բաժանի, որ ես թեև հեռու, բայց իր հետ եմ: Ուզում եմ նրան ամուր գրկել…

Այս դժվարություններին դիմակայելու համար ինձ ուժ է տալիս իմ երեխան, նա իմ ուժն է, իմ ամեն ինչը: Խնդրում եմ, օգնեք ինձ, օգնեք իմ երեխային, որպեսզի նրա մանկությունը չանցնի առանց մայրական սիրո եւ հոգատարության․․․ Ես վստահ եմ, որ երեխաս էլ է տառապում, քանի որ հեռու է իր մայրիկից։

Ես հույսով եմ և սպասում եմ, որ արդար ձևով ամեն ինչ կընթանա, ճշմարտությունը բացահայտվի, կլուսաբանվի: Ուզում եմ, որ ճշմարտությունը լույսի պես սփռվի, որ մարդիկ տեսնեն և իմանան իմ պատմության մասին, որ նման դեպքերը կանխվեն հետագայում: Շատ կուզենամ, որ մայրերը, ովքեր հնարավոր է, որ նման իրավիճակում հայտնվեն, չկրկնեն իմ նույն սխալները:

Ակնկալում եմ, որմեր արդարադատության համակարգը կլինի անաչառ,ճիշտ և արդար որոշում կկայացնի՝ վերականգնելով իմ և երեխայիս խախտված իրավունքները:

Գիտեմ, որ ժամանակը կգա և ես երեխայիս հետ կլինեմ, բայց որպես մայր ես չեմ կարող այդքան սպասել,ինձ համար յուրաքանչյուր վայրկյան առանց երեխայիս մի ամբողջ հավերժություն է թվում:

Ես երբեք չեմ դադարի պայքարել իմ երեխային հասնելու համար: Իմ երեխան է ինձ ուժ տալիս և այդ ուժը երբեք ինձ չի լքի»:

 

Նարինե Նիկողոսյան

Մայր, ով զրկված է մայր լինելու բերկրանքից»

 

 

 

 


Արխիվ

[]