ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրահավաքն ավարտված է. ՀԱԿ-ը առնվազն մինչև ապրիլի 24-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից 03/01/2015 17:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Հայ ազգային կոնգրես»-ի և Հայաստանի ժողովրդական կուսակցության նախաձեռնությամբ հրավիրված հանրահավաքը:
Մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ, ավանդույթի համաձայն, 2008թ.-ից ի վեր տեղի է մամավառություն՝ ի հիշատակ մարտիմեկյան տասը զոհերի:
Հանրահավաքում ելույթ ունեցան ՀԱԿ փոխնախագահներ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ինչպես նաև ՀԺԿ առաջնորդ, նույն խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը, 2008 թ. մարտի մեկին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաև արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության և միջազգային հանրության ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել»,-մասնավորապես ասաց ՀՀ առաջին նախագահը:
Նա հանդես եկավ առաջարկով` հանրահավաքի մասնակիցների անունից մարտի 1-ը հռչակել «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր», ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ` այդ օրը ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար։ Հանրահավաքի մասնակիցների քվեարկության արդյունքում նա արձանագրեց` որոշումն ընդունված է 2015թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի կողմից։
Լ.Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև ներքաղաքական վերջին զարգացումներին.
«Հասկանում եմ, որ օրվա խորհրդից բացի, ձեզ ամենահետաքրքրող հարցերն այսօր կապված են Հայաստանի վերջին շրջանի բուռն քաղաքական իրադարձությունների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ գործադրված վայրագ հաշվեհարդարի, ընդդիմության հետագա ծրագրերի և, ընդհանրապես, ներքաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումների հետ։
Ձեր բնական սպասումը հասկանալով հանդերձ, առայժմ ես զերծ կմնամ այդ հարցերի լուսաբանումից, որովհետև իրադարձությունները դեռ այնքան թարմ են, որ երկար մտորումների և հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում։
Հուսով եմ, դուք էլ, ձեր հերթին, ըմբռնումով կմոտենաք իմ քայլին, քաջ գիտենալով, որ ես հապշտապ դատողություններ անելու և ոտքի վրա որոշումներ կայացնելու սովորություն չունեմ։ Նույն նկատառումով՝ ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։ Ըստ այդմ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով՝ Կոնգրեսի ղեկավարությունը որոշել է միառժամանակ, առնվազն մինչև ապրիլի 24-ը, զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ