Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Անօգնական վիճակում հայտնված կնոջն ապօրինի զրկել են որդուց, թե՞ երեխայի առք ու վաճառքի դասական օրինակ 03/01/2015   12:14  |  ԼՐԱՀՈՍ

Երկար տարիներ երեխա ունենալու փափագով ապրած կինը մայր դառնալուց անմիջապես հետո ապօրինաբար զրկվում է որդուց:

36-ամյա Նարինեն 2013թ. հունիսի 12-ին Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է բերել տղա երեխա և անմիջապես զրկվել որդուց: Կնոջ հղիության մասին տեղյակ չեն եղել ոչ իր հարազատները և ոչ էլ երեխայի կենսաբանական հայրը, որին նա խուսափել է հանդիպել, քանի որ վերջինս ուներ այլ ընտանիք:

Կնոջ հղիության ամբողջ ընթացքում նրա «կողքին» է եղել իրեն ծանոթ մի բժիշկ՝ Կալուստյանը,  ում մոտ մինչև հղիությունը նա 2 տարի շարունակ բուժվել է:

Նարինեի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բժիշկը, քաջատեղյակ լինելով, որ Նարինեն օգնող չունի և գտնվում է նյութական ծանր վիճակում, խոստացել է իր գործընկեր բժիշկների միջոցով օգնել նրան, այդ թվում ֆինանսական հարցերում:  Ավելին,  բժիշկը հուսադրել է կնոջը, թե երեխան ծննդաբերելուց հետո եւս կկարողանա օգտակար լինել, եթե հնարավորություն չունենա պայմաններ ստեղծել երեխային խնամելու համար` նշելով, որ մի շարք անձինք իրեն են դիմել`  երեխա վերցնելու խնդրանքով: Ըստ մեր զրուցակցի` կնոջ համար առաջնայինը եղել է երեխային չկորցնելն  ու առողջ ծննդաբերել, կինը բժշկի օգնությունը շատ կարևորել և գնահատել է:

Հղիության 7-րդ ամսում բժիշկը զանգահարել է Նարինեին և ասել,  որ իր ծանոթներից մեկը Աբովյանում առանց վարձավճարի բնակարան կտրամադրի իրեն: Հղի կինը բժշկի հետ գնացել է այդ տուն, որտեղ Նարինեն ծանոթացել է բնակարանի սեփականատիրոջ բարեկամի՝ ոմն Էդոյի հետ: Այդ բնակարանում գտնվելու ընթացքում բժիշկը նրան գումարներ է տվել գոյատևելու համար և ասել, որ այդ գումարը փոխանցել է Էդոն, իսկ կնոջ զարմացած հարցադրումներին պատասխանել է, թե «մեծահարուստ մարդ է, դուրը եկել ես, ոչինչ, վերցրու»:

2013թ. հունիսի 12-ին Նարինեն ծննդաբերել է տղա երեխա, ծննդաբերելուց հետո բժիշկը նրան ասել է, որ Էդոն երեխայի հայր թող ճանաչվի, որպեսզի երեխայի ծննդականի հարցը լուծվի, քանի որ առանց դրա կնոջը հիվանդանոցից դուրս չեն գրի, իսկ 1 կամ 2 օր անց Էդոն Նարինեին ներկայացրել է 2-3 փաստաթուղթ, որոնց տակ նա ստորագրել է: Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր վստահորդին՝ Նարինեին,  բժիշկն ասել է, որ երեխայի դիմաց 6000 դոլար են առաջարկել, սակայն Նարինեն հրաժարվել է` ասելով, որ իր երեխային ոչ ոքի չի տա:

Պարզվում է, որ երեխայի ծննդյան վկայականը Նարինեին չեն տվել, ծննդատնից դուրս գրվելու օրը նա որդու, Էդոյի ու նրա բարեկամուհու հետ մեքենայով գնացել են բժիշկ Կալուստյանի մոտ: Հասնելով տեղ` Էդոն  ասել է, որ Նարինեն  մեքենայից դուրս գա ու հանդիպի բժշկին, եւ հենց կինը մեքենայից դուրս է եկել՝ Էդոն իր երեխայի հետ գնացել  է:  Բժիշկն էլ Նարինեին  փորձել է հանգստացնել, թե առողջական և ֆինանսական խնդիրների պատճառով  այս պահին նա չի կարող խնամել երեխային, եւ մինչեւ խնդրների կարգավորումը փոքրիկին կխնամի Էդոյի բարեկամուհին:

Բժիշկը Նարինեի հետ գնացել է նոտարական գրասենյակ՝ երեխայի ժամանակավորապես խնամքը Էդոյին հանձնելու փաստաթուղթ ստորագրելու համար: Ըստ փաստաբանի՝ կինը, գտնվելով անօգնական վիճակում, չի գիտակցել, թե իրականում ինչ է կատարվում և, վստահելով բժշկին ու Էդոյին, ենթադրել է, որ այդ ամենն անհրաժեշտ գործողություններ են և ստորագրել է երեխայի խնամքի հետ կապված համաձայնագիրը:

Այս ամենից հետո որդուց զրկված մայրը փորձել է բժիշկից ճշտել, թե որտեղ է որդին, իսկ վերջինս էլ կնոջ հայտնել է, որ երեխան Հայաստանում չէ և ավելի լավ կլինի երեխայով չհետաքրքրվի, քանի որ երեխան ազդեցիկ մարդկանց մոտ է և կինը  նրանց դեմ չի կարող պայքարել: Հետագայում կինը պարզել է, որ որդին Արցախում է գտնվում: Վերջապես Նարինեին  տվել են մի ծննդյան վկայականի պատճեն` «Արթուր Էդոյի Նիկողոսյան» գրառմամբ, իսկ Էդոյի մասին որևէ տվյալներ կամ տեղեկություններ կինը չի ունեցել:

Նարինեն դիմել է դատարան և միայն այդ ժամանակ է պարզվել, որ Էդոյի իրական անունը Էդիսոն Ադյան է և որ իրեն տրված ծննդականի պատճենը կեղծված է եղել, իրականում որդու ծննդյան վկայականում գրված է «Արթուր Էդիսոնի Ադյան»:

Փաստաբանը նշեց, որ դիմել են վարչական դատարան պահանջով՝ անվավեր ճանաչել ՔԿԱԳ Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի կողմից  «Արթուր Էդիսոնի Ադյանի» հայրության ճանաչման գրանցումը որպես կեղծ գրանցում։ Գործի շրջանակներում դատաձեռագրաբանական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքում պարզվել է, որ 2 ծննդյան վկայականները գրվել է ՔԿԱԳ-ի նույն աշխատակցի կողմից:

Գործը դիտարկվել է նաեւ քրեաիրավական հարթությունում: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, թե արդյո՞ք Նարինեն նշված ժամանակահատվածում ի վիճակի է եղել ղեկավարել իր գործողությունները, թե ոչ, սակայն, ըստ փաստաբանի, ստացված փորձաքննության եզրակացությունը իրենց չի տրամադրվել, անգամ կատարված առերեսումների ժամանակ իր վստահորդին թույլ չեն տվել հարցեր հնչեցնել: Քրեական գործը կարճվել է՝ Էդիսոնի և բժշկի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Քննիչի այս որոշումը կինը բողոքարկել է և դիմել Գլխավոր դատախազին պահանջով՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնել և շարունակել գործի քննությունը, իրեն ճանաչել տուժող, իրականացնել դատագենետիկական փորձաքննություն, օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Կալուստյանի փաստացի գտնվելու վայրն՝ ապահովելով վերջինիս հարցաքննթյունը: Միևնույն ժամանակ նա պահանջել է կատարել այն բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն բացահայտելու համար սույն քրեական գործով տեղի ունեցած հանցագործությունը, մեղավոր անձանց առաջադրել մեղադրանք և ենթարկել քրեական պատասխանատվության:

Կնոջ այս բողոքը ևս մերժվում է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Նշենք, որ բողոքարկվող որոշումը քննիչը հիմնավորել է նրանով, որ Կալուստյանի կողմից երեխաների առք ու վաճառքով զբաղվելու տեղեկություններ չեն ստացվել, որ նա չի հարցաքննվել ՀՀ-ից բացակայելու պատճառով, որ Նարինեն ընդունել է, որ որոշ փաստաթղթեր է ստորագրել:

Ըստ փաստաբանի՝  քննիչը չի իրականացրել անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց իրականացման դեպքում միանշանակ մեղադրանք կառաջադրվեր և՛ Էդիսոն Ադյանին, և՛ Կալուստյանին, և՛ այլ անձաց: Նարինեն խնդրել է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ Առաքելյանի որոշումը՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին, շարունակել գործի քննությունը, ճանաչել իրեն տուժող, իրականացնել դատագենետիկական փորձաքննություն, անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզել Կալուստյանի գտնվելու վայրը, հարցաքննել նրան: Այս պահանջով կինը բողոք է բերել Երևանի Արակիր և Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Փաստաբանը նշում է, որ այս գործում 2 անվիճելի փաստ կա. այն, որ երեխան Նարինեինն է և որ նրա մոտ չի գտնվում, ապօրինի բաժանել են մորից: Նշենք, որ Էդիսոն  Ադյանը ևս հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Նարինեին ծնողական իրավունքից զրկելու պահանջով:

«Փաստինֆո»-ն պատրաստակամ է ներկայացնել գործի բոլոր կողմերի տեսակետները:

 

 

 

 


Հարակից հրապարակումներ`

12:02 21/11/2014  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը և երեխային գնած անձին
18:16 15/11/2014  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում նորածնին վաճառած մորը մեղադրանք է առաջադրվել
09:43 15/11/2014  |  ՄամուլԵրեխային վաճառած մորը մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
16:49 22/10/2014  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ
10:45 01/03/2014  |  ՄամուլԿինը պնդում է, որ իր երեխային Հանրապետական հիվանդանոցում վաճառել են. կբացահայտվի՞ արդյոք մանկավաճառությունը
12:18 15/11/2013  |  Միջազգային լրահոսՈստիկանությունը քննում է երեխայի վաճառքի օնլայն գովազդը
20:22 06/08/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎանաձորում մանկավաճառ մայրը դատապարտվեց պայմանական ազատազրկման
11:25 08/06/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆոր մանրամասներ մանկան առուվաճառքի գործից
21:31 07/06/2013  |  Քրեական խրոնիկոնԼոռու մարզի բնակչուհին մեղադրվում է իր երեխային վաճառելու մեջ

Արխիվ

[]