ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անօգնական վիճակում հայտնված կնոջն ապօրինի զրկել են որդուց, թե՞ երեխայի առք ու վաճառքի դասական օրինակ 03/01/2015 12:14 | ԼՐԱՀՈՍ
Երկար տարիներ երեխա ունենալու փափագով ապրած կինը մայր դառնալուց անմիջապես հետո ապօրինաբար զրկվում է որդուց:
36-ամյա Նարինեն 2013թ. հունիսի 12-ին Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է բերել տղա երեխա և անմիջապես զրկվել որդուց: Կնոջ հղիության մասին տեղյակ չեն եղել ոչ իր հարազատները և ոչ էլ երեխայի կենսաբանական հայրը, որին նա խուսափել է հանդիպել, քանի որ վերջինս ուներ այլ ընտանիք:
Կնոջ հղիության ամբողջ ընթացքում նրա «կողքին» է եղել իրեն ծանոթ մի բժիշկ՝ Կալուստյանը, ում մոտ մինչև հղիությունը նա 2 տարի շարունակ բուժվել է:
Նարինեի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բժիշկը, քաջատեղյակ լինելով, որ Նարինեն օգնող չունի և գտնվում է նյութական ծանր վիճակում, խոստացել է իր գործընկեր բժիշկների միջոցով օգնել նրան, այդ թվում ֆինանսական հարցերում: Ավելին, բժիշկը հուսադրել է կնոջը, թե երեխան ծննդաբերելուց հետո եւս կկարողանա օգտակար լինել, եթե հնարավորություն չունենա պայմաններ ստեղծել երեխային խնամելու համար` նշելով, որ մի շարք անձինք իրեն են դիմել` երեխա վերցնելու խնդրանքով: Ըստ մեր զրուցակցի` կնոջ համար առաջնայինը եղել է երեխային չկորցնելն ու առողջ ծննդաբերել, կինը բժշկի օգնությունը շատ կարևորել և գնահատել է:
Հղիության 7-րդ ամսում բժիշկը զանգահարել է Նարինեին և ասել, որ իր ծանոթներից մեկը Աբովյանում առանց վարձավճարի բնակարան կտրամադրի իրեն: Հղի կինը բժշկի հետ գնացել է այդ տուն, որտեղ Նարինեն ծանոթացել է բնակարանի սեփականատիրոջ բարեկամի՝ ոմն Էդոյի հետ: Այդ բնակարանում գտնվելու ընթացքում բժիշկը նրան գումարներ է տվել գոյատևելու համար և ասել, որ այդ գումարը փոխանցել է Էդոն, իսկ կնոջ զարմացած հարցադրումներին պատասխանել է, թե «մեծահարուստ մարդ է, դուրը եկել ես, ոչինչ, վերցրու»:
2013թ. հունիսի 12-ին Նարինեն ծննդաբերել է տղա երեխա, ծննդաբերելուց հետո բժիշկը նրան ասել է, որ Էդոն երեխայի հայր թող ճանաչվի, որպեսզի երեխայի ծննդականի հարցը լուծվի, քանի որ առանց դրա կնոջը հիվանդանոցից դուրս չեն գրի, իսկ 1 կամ 2 օր անց Էդոն Նարինեին ներկայացրել է 2-3 փաստաթուղթ, որոնց տակ նա ստորագրել է: Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր վստահորդին՝ Նարինեին, բժիշկն ասել է, որ երեխայի դիմաց 6000 դոլար են առաջարկել, սակայն Նարինեն հրաժարվել է` ասելով, որ իր երեխային ոչ ոքի չի տա:
Պարզվում է, որ երեխայի ծննդյան վկայականը Նարինեին չեն տվել, ծննդատնից դուրս գրվելու օրը նա որդու, Էդոյի ու նրա բարեկամուհու հետ մեքենայով գնացել են բժիշկ Կալուստյանի մոտ: Հասնելով տեղ` Էդոն ասել է, որ Նարինեն մեքենայից դուրս գա ու հանդիպի բժշկին, եւ հենց կինը մեքենայից դուրս է եկել՝ Էդոն իր երեխայի հետ գնացել է: Բժիշկն էլ Նարինեին փորձել է հանգստացնել, թե առողջական և ֆինանսական խնդիրների պատճառով այս պահին նա չի կարող խնամել երեխային, եւ մինչեւ խնդրների կարգավորումը փոքրիկին կխնամի Էդոյի բարեկամուհին:
Բժիշկը Նարինեի հետ գնացել է նոտարական գրասենյակ՝ երեխայի ժամանակավորապես խնամքը Էդոյին հանձնելու փաստաթուղթ ստորագրելու համար: Ըստ փաստաբանի՝ կինը, գտնվելով անօգնական վիճակում, չի գիտակցել, թե իրականում ինչ է կատարվում և, վստահելով բժշկին ու Էդոյին, ենթադրել է, որ այդ ամենն անհրաժեշտ գործողություններ են և ստորագրել է երեխայի խնամքի հետ կապված համաձայնագիրը:
Այս ամենից հետո որդուց զրկված մայրը փորձել է բժիշկից ճշտել, թե որտեղ է որդին, իսկ վերջինս էլ կնոջ հայտնել է, որ երեխան Հայաստանում չէ և ավելի լավ կլինի երեխայով չհետաքրքրվի, քանի որ երեխան ազդեցիկ մարդկանց մոտ է և կինը նրանց դեմ չի կարող պայքարել: Հետագայում կինը պարզել է, որ որդին Արցախում է գտնվում: Վերջապես Նարինեին տվել են մի ծննդյան վկայականի պատճեն` «Արթուր Էդոյի Նիկողոսյան» գրառմամբ, իսկ Էդոյի մասին որևէ տվյալներ կամ տեղեկություններ կինը չի ունեցել:
Նարինեն դիմել է դատարան և միայն այդ ժամանակ է պարզվել, որ Էդոյի իրական անունը Էդիսոն Ադյան է և որ իրեն տրված ծննդականի պատճենը կեղծված է եղել, իրականում որդու ծննդյան վկայականում գրված է «Արթուր Էդիսոնի Ադյան»:
Փաստաբանը նշեց, որ դիմել են վարչական դատարան պահանջով՝ անվավեր ճանաչել ՔԿԱԳ Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի կողմից «Արթուր Էդիսոնի Ադյանի» հայրության ճանաչման գրանցումը որպես կեղծ գրանցում։ Գործի շրջանակներում դատաձեռագրաբանական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքում պարզվել է, որ 2 ծննդյան վկայականները գրվել է ՔԿԱԳ-ի նույն աշխատակցի կողմից:
Գործը դիտարկվել է նաեւ քրեաիրավական հարթությունում: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, թե արդյո՞ք Նարինեն նշված ժամանակահատվածում ի վիճակի է եղել ղեկավարել իր գործողությունները, թե ոչ, սակայն, ըստ փաստաբանի, ստացված փորձաքննության եզրակացությունը իրենց չի տրամադրվել, անգամ կատարված առերեսումների ժամանակ իր վստահորդին թույլ չեն տվել հարցեր հնչեցնել: Քրեական գործը կարճվել է՝ Էդիսոնի և բժշկի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:
Քննիչի այս որոշումը կինը բողոքարկել է և դիմել Գլխավոր դատախազին պահանջով՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնել և շարունակել գործի քննությունը, իրեն ճանաչել տուժող, իրականացնել դատագենետիկական փորձաքննություն, օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Կալուստյանի փաստացի գտնվելու վայրն՝ ապահովելով վերջինիս հարցաքննթյունը: Միևնույն ժամանակ նա պահանջել է կատարել այն բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն բացահայտելու համար սույն քրեական գործով տեղի ունեցած հանցագործությունը, մեղավոր անձանց առաջադրել մեղադրանք և ենթարկել քրեական պատասխանատվության:
Կնոջ այս բողոքը ևս մերժվում է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նշենք, որ բողոքարկվող որոշումը քննիչը հիմնավորել է նրանով, որ Կալուստյանի կողմից երեխաների առք ու վաճառքով զբաղվելու տեղեկություններ չեն ստացվել, որ նա չի հարցաքննվել ՀՀ-ից բացակայելու պատճառով, որ Նարինեն ընդունել է, որ որոշ փաստաթղթեր է ստորագրել:
Ըստ փաստաբանի՝ քննիչը չի իրականացրել անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց իրականացման դեպքում միանշանակ մեղադրանք կառաջադրվեր և՛ Էդիսոն Ադյանին, և՛ Կալուստյանին, և՛ այլ անձաց: Նարինեն խնդրել է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ Առաքելյանի որոշումը՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին, շարունակել գործի քննությունը, ճանաչել իրեն տուժող, իրականացնել դատագենետիկական փորձաքննություն, անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզել Կալուստյանի գտնվելու վայրը, հարցաքննել նրան: Այս պահանջով կինը բողոք է բերել Երևանի Արակիր և Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Փաստաբանը նշում է, որ այս գործում 2 անվիճելի փաստ կա. այն, որ երեխան Նարինեինն է և որ նրա մոտ չի գտնվում, ապօրինի բաժանել են մորից: Նշենք, որ Էդիսոն Ադյանը ևս հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Նարինեին ծնողական իրավունքից զրկելու պահանջով:
«Փաստինֆո»-ն պատրաստակամ է ներկայացնել գործի բոլոր կողմերի տեսակետները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան