Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Հարութ Սասունյան. Լոս Անջելեսը չեղյալ համարեց Թուրքիայի վարձու լոբբիստական ընկերության հետ պայմանագիրը 02/25/2015   10:33  |  Վերլուծություններ

Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական վարձու ընկերություններից մեկի՝ «Գեբարդ գրուպի» հետ:

Զարմանելիորեն, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդը Կոնգրեսում իր երկարատև գործունեության ընթացքում պայքարել է ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման:  Սակայն պաշտոնաթողությունից շատ չանցած, նա դարձավ հայկական հարցերի մոլի հակառակորդ՝ փող աշխատելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումներից: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են, որ «Գեբարդ գրուպին» վճարվել է տարեկան 1.4 միլիոն դոլար՝ Թուրքիայի շահերը Վաշինգտոնում առաջ մղելու համար:

Ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի՝ Արդարադատության նախարարություն «Գեբարդ գրուպի» ներկայացրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գեբարդը և նրա գործընկերներն անցյալ տարի հանդիպումներ են ունեցել Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամների հետ՝ աշխատանքներ տանելով ընդդեմ. 1) Կոնգրեսի բանաձևերի՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից քրիստոնեկան եկեղեցիները վերադարձնելու վերաբերյալ, և 2) բացահայտումների, որ Թուրքիան աջակցել է իսլամական ջիհադականներին՝ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք նրանց ներխուժման ժամանակ:

Ավելի նողկալի է, որ Արդարադատության նախարարության փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես 2014 թվականի ապրիլի 24-ի հենց նախօրեին Գեբարդի գործընկեր Ջանիս Օ՛Քոնելը կապ է հաստատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան ՄաքՔեոնի և Պետքարտուղարի օրենսդրական հարցերով տեղակալի օգնական Չադ Քրեյկեմիերի հետ, որպեսզի ձևափոխի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի ամենամյա հայտարարությունը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խեղաթյուրված և կեղծավոր ներողությունից հետո, որ նա հայտնել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բոլոր զոհերի համար:

Արդարադատության նախարարության փաստաթղթերը նաև բացահայտում են, որ Գեբարդը և Օ՛Քոնելը  2014 թ. մարտի 3-ին «Թուրքական ավիաուղիներով» մեկնել են Ստամբուլ և Անկարա՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ հանդիպելու նպատակով: Գեբարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ  Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա:

Անցյալ ամիս Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը և Հայ երիտասարդաց դաշնակցությունը (Արևելյան և Արևմտյան ԱՄՆ) ավելի քան 200 նամակ են ուղարկել «Գեբարդ գրուպի» և Թուրքիայի համար աշխատող չորս այլ լոբբիստական ընկերությունների՝ «Դիկշտայն շապիրո» ՍՊԸ-ի, «Գրինբերգ թրորիգ», «Ալփայթակ» և «Միջազգային ԼԲ» հաճախորդ հանդիսացող գործարարներին, համալսարաններին և հասարակական կազմակերպություններին: Նման մի նամակով նրանք  խնդրել են «Յունայթեդ էյրլայնսից» պահանջել լոբբիստական ընկերությունից դադարեցնել իր  պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ, հակառակ դեպքում ավիաընկերությունը պետք է խզի իր պայմանագիրը լոբբիստական ընկերության հետ: Եթե մինչև փետրվարի 28-ը ոչ մի գործողություն չձեռնակվի՝ ամերիկահայերը պետք է բողոքի ակցիա անցկացնեն ինչպես լոբբիստական ընկերության, այնպես էլ «Յունայթեդ էյրլայնսի» դեմ:

Թուրքիայի լոբբիստական ընկերություններին հակազդելու ջանքերը տվեցին իրենց առաջին պտուղները: Փետրվարի 23-ին Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ Լոս Անջելեսի «Միջազգային օդանավակայանները» [LAWA], որն ամբողջությամբ պատկանում է Լոս Անջելես քաղաքին, որոշել է խզել իր 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ, այն բանից հետո, երբ  անցյալ տարվա դեկտեմբերին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել քաղաքապետ Էրիկ Գարսետիին՝ «վերջ դնել Լոս Անջելես քաղաքի և Դիկ Գեբարդի միջև եղած բոլոր կապերին»:

Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունեց «LAWA-ի և Լոս Անջելես քաղաքի պաշտոնատար անձանց՝ զրոյական հադուրժողականության քաղաքականություն ցուցաբերելու սկզբունքային դիրքորոշման համար ընդդեմ ցեղասպանության ժխտողականության: LAWA-ի որոշումն արտացոլում է ճիշտ կառավարման ամենաբարձր չափանիշները և ավելի է ամրապնդում Լոս Անջելեսի՝  պետական և միջազգային առաջնորդ հպարտ դիրքորոշումը ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Որպես ցեղասպանությունը ժխտող անձ՝ Գեբարդն արժանի չէ Լոս Անջելեսի բնակիչների անգամ մեկ դոլարին, և չպետք է որևէ կապ ունենա մեր քաղաքի հետ»:

Ըստ Արեմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ձեռք բերած փաստաթղթերի՝ «Գեբարդ գրուպ» ընկերությունը «845 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է ունեցել LAWA-ի հետ, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2012 թ. Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարագոսայի պաշտոնավարության ժամանակ: LAWA-ի հետ պայմանագրի հաստատումից հետո, «Գեբարդ գրուպը» ստանում էր ամսական ավելի քան 23 հազար դոլար վարձատրություն իր աշխատանքի դիմաց օդանավակայանի համար, միաժամանակ ներկայացնելով Թուրքիայի կառավարության շահերն ընդդեմ ամերիկահայ համայնքի շահերի»:

Այս առաջին խոշոր հաղթանակից հետո ամերիկահայերը պետք է շարունակեն կոչ անել մնացած 200 ընկերություններին՝ «Գեբարդ գրուպի» և Թուրքիայի կողմից վարձու այլ լոբբիստական ընկերությունների հաճախորդներին՝ խզել իրենց պայմանագրերը, քանի որ ցեղասպանության ժխտողներին վարձելը թե անբարոյական է, թե վատ բիզնեսի որոշում…

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 


Հարակից հրապարակումներ`

15:20 11/02/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծը
22:59 05/11/2014  |  ԼՐԱՀՈՍՄևլութ Չավուշօղլու. «Ցեղասպանությունը, որը ցանկանում են վերագրել մեր պապերին ու մեր ժողովրդին, անհնար է, որ ընդունենք»
17:14 25/09/2014  |  ԼՐԱՀՈՍ«Հայերը. ցեղասպանություն և իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողով Իտալիայի սենատում
18:00 24/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊատմության մութ, անավարտ էջը. Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը
13:28 14/09/2014  |  ԼՐԱՀՈՍ107 տարեկան հասակում Ֆրանսիայում կյանքից հեռացել է ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Գալստյանը
12:48 06/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը
11:24 29/08/2014  |  ԼՐԱՀՈՍՆալբանդյանն Էրդողանին է հանձնել ՀՀ Նախագահի պաշտոնական հրավերը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը
14:29 27/08/2014  |  Միջազգային լրահոսԿալիֆորնիայի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին բանաձևը
14:45 27/05/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյան. Անցյալի ծանր բեռից ազատվելու՝ Թուրքիայի իշխանության միակ քայլը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է
17:18 16/05/2014  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում

Արխիվ

[]