ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2014 թվականին արձանագրվել է կարմրուկի 13 դեպք. այս տարի կարմրուկով հիվանդացման դեպքեր առայժմ չեն արձանագրվել 02/25/2015 10:54 | Առողջություն
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին արձանագրվել է կարմրուկի 13 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են եղել Ռուսաստանից ժամանած հիվանդ անձի հետ: Արձանագրված 13 դեպքից 12-ը հաստատվել է լաբորատոր հետազոտությամբ, իսկ 1-ը` համաճարակաբանական կապով: Ժամանակին իրականացված հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ` կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ 2015թ. հունվար-փետրվարին Հայաստանում կարմրուկով հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել:
Վերջերս աշխարհի մի շարք երկրներում նկատվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում: 2014 թվականին գրանցվեց կարմրուկի դեպքերի աննախադեպ աճ` ԱՄՆ-ի 27 նահանգում արձանագրվեց կարմրուկի 644 դեպք: Հիվանդությունը սկսվեց Կալիֆոռնիա նահանգի Դիսնեյլենդից, որտեղ միաժամանակ վարակվել են 2 տասնյակից ավելի անձ` 8 ամսականից մինչև 21 տարեկան: Հետագայում հիվանդությունը լայնորեն տարածվեց երկրում, որին նպաստեցին պատվաստումներից մեծ թվով հրաժարումները: Հիվանդների քանակով Կալիֆոռնիայից հետո Արիզոնան էր, դեպքեր արձանագրվեցին նաև Յուտայի, Վաշինգտոնի, Կոլորադոյի, Օրեգոնի և Նեբրաքսի նահանգներում:
ԱՄՆ-ում կարմրուկն առաջին անգամ ախտորոշվել է 1912 թվականին: Հետագա տասնամյակների ընթացքում կարմրուկից յուրաքանչյուր տարի մոտ 6000 մարդ էր մահանում: 1960-ականներին ԱՄՆ-ում սկսեցին օգտագործել կարմրուկի դեմ առաջին լիցենզավորված պատվաստանյութը, իսկ 1971 թվականից՝ կարմրուկի համակցված պատվաստանյութը (խոզուկի, կարմրախտի և ջրծաղկի դեմ), որը կտրուկ նվազեցրեց կարմրուկի հիվանդացությունը մինչև 99%, իսկ 2000 թվականին՝ ԱՄՆ հայտարարեց կարմրուկի տեղական դեպքերի վերացման մասին: 2000-2007 թվականներին ԱՄՆ-ում արձանագրվեց կարմրուկի ընդամենը 37 դեպք: Սակայն վերջին տարիներին նկատվում է կարմրուկի հիվանդացության ակտիվացում: 2008 թվականին արձանագրվել է կարմրուկի 100 դեպք, իսկ 2011 թվականին` 200 դեպք, որոնք հիմնականում բերովի դեպքեր էին Ֆիլիպիններից: ԱՄՆ-ում կարմրուկի դեմ պատվաստումներում մեկ դեղաչափի ընդգրկվածությունը կազմում է 93%, իսկ երկու դեղաչափով ընդգրկվածությունը` 97%: Վերջին տարիների բռնկումներն ավելի դժվար է կառավարել, քանի որ տարեցտարի աճում է պատվաստում չստացած անձանց թիվը:
Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել Կանադայում: Տորոնտոյում սույն թվականի հունվարի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կարմրուկի 4 դեպք (2 մեծահասակ և 2 երեխա), որոնք միմյանց հետ կապ չունեն: Յուրաքանչյուր տարի Տորոնտոյում արձանագրվում է կարմրուկի 5 դեպք, որոնք անմիջապես կապված են ճամփորդությունների հետ, իսկ այս վերջին դեպքերը վարակվել են Տորոնտոյում:
Կարմրուկի բռնկում է արձանագրվել նաև Պեկինում: Համաձայն Պեկինի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» հայտարարության սույն թվականի հունվարի 1-ց 23-ը պաշտոնապես արձանագրվել է կարմրուկի 68 դեպք, որը 1.5 անգամ բարձր է 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Պեկինի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» մասնագետները նշում են, որ կարմրուկով հիվանդների թիվն աճում է սովորաբար հունվարից և գագաթնակետին հասնում է ապրիլ-մայիս ամիսներին: Պեկինի Դոնչենե թաղամասում հունվարի 22-ից 26-ն արձանագրվել է կարմրուկի 23 դեպք և մի շարք գրասենյակներ փակվել են:
Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել նաև ԱՊՀ մի շարք երկրներում: Ղրղզստանում 2014 թվականին արձանագրվել է 318 դեպք, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից՝ արձանագրվել է կարմրուկի 151 դեպք: 2014 թվականի դեպքերի համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Ղրղզստանում կարմրուկի դեպքերը նույն գենոտիպի են, ինչ՝ Ղազախստանում և Ռուսաստանում: Ուկրաինայում նույնպես արձանագրվել են կարմրուկի դեպքեր:
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Մորբիլի վիրուսն է (Morbillivirus): Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով, կոկորդի ցավով, հետո միանում է ցանը: Կարմրուկի բարդություններից է թոքաբորբը, ուղեղի այտուցը, էնցեֆալիտը, որը կարող է առաջացնել ցնցումներ, խլություն և ուղեղի ախտահարում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստանյութը միակ անվտանգ և արդյունավետ միջոցն է կարմրուկի կանխարգելման համար: Ուստի, բոլոր զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում շրջագայություններից առաջ պատվաստվել կարմրուկի դեմ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից