Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Ոստիկանության մայորի ու փոխգնդապետի «լավության տակից դուրս էր եկել» 02/21/2015   12:47  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Դատարանը  ոստիկաններից մեկին մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ մյուսին՝ կաշառքի միջնորդության ու պաշտոնեական կեղծիքին դրդելու մեջ ու դատապարտել համապատասխանաբար՝ ազատազրկման և տուգանքի:   
 
Այսպես, ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին ավագ տեսուչ, 54-ամյա Ալեքսան Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, և երեք դրվագներով 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը:
 
Դատավճռով Ալեքսան Հարությունյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 տարի 9 ամիս ժամկետով՝ 2 տարի ժամկետով  զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: 
 
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի նախկին ավագ տեսուչ, 48-ամյա Հասմիկ  Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  այն է՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը, և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքին դրդելը:
 
Ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է տուգանք 700 000 դրամի չափով՝ 1 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: 
 
Խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է,  և Հասմիկ  Խաչատրյանն անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճից:
 
Ըստ մեղադրական եզրակացության,  2014թ. հոկտեմբերի վերջին Արթուրը հաշվառվելու նպատակով ներկայացել է Մաշտոցի ոստիկանության բաժին, այնտեղ  հանդիպելով պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին, նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որևէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու հարցը:
 
Հասմիկ Խաչատրյանն էլ, իր աշխատասենյակ հրավիրելով նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանին, նրան ծանոթացրել է քաղաքացու հետ, ապա նյութապես շահագրգռելու եղանակով Ալեքսան Հարությունյանին դրդել է Արթուրի օգտին կազմել ակնհայտ կեղծ արձանագրություն, ապա՝ նպաստել վերջիններիս միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն:
 
Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո Ալեքսան Հարությունյանը, քաղաքացու օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով, ուղղորդել է, գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, և վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար պահանջել է 80.000  ՀՀ դրամ կաշառք: 
 
2014թ. նոյեմբերի 7-ին Հասմիկ Խաչատրյանն Ալեքսան Հարությունյանի խնդրանքով որպես միջնորդ նպաստելով կայացած համաձայնության իրականացմանը, զանգահարել է Արթուրին, պահանջել 80.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո վերջինս նույն օրը ներկայացել է Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակ, ապա՝ նրա ներկայությամբ Ալեքսան Հարությունյանին հանձնել նախապես խոստացված 80.000 ՀՀ դրամ կաշառքը:
 
Այն ստանալուց հետո Ալեքսան Հարությունյանը, տեղյակ լինելով Արթուրի կողմից վերոհիշյալ հասցեում երբևէ չբնակվելու մասին, քաղաքացու օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, իբր պարբերաբար կատարած այցելությունների արդյունքում պարզել է, որ վերջինս շուրջ մեկ ամիս է բնակվում է Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում: Արձանագրությունը կազմելուց հետո Ալեքսան Հարությունյանը և Հասմիկ Խաչատրյանը ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են: 
 
Բացի այդ, 2014թ. մարտ ամսին Էլմիրան ներկայացել է ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին, պատահական հանդիպել Ալեքսան Հարությունյանին և նրան պատմելով իր կենսագրությունը և ցույց տալով իր զոհվածի այրի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը՝ խնդրել է լուծել որևէ հասցեում իր և ընտանիքի անդամների փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:
 
Ալեքսան Հարությունյանը, տեղեկանալով, որ փաստացի գրանցման վայր չունենալու պայմաններում Էլմիրան և նրա ընտանիքի անդամները զրկվելու են պետության կողմից տրվող սոցիալական օգնությունից, անձնական այլ դրդումներով, Էլմիրայի  և վերջինիս որդու Արայիկի օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություններ այն մասին, թե իբր պարբերաբար կատարված այցելությունների ընթացքում պարզել է, որ վերջիններս բնակվում են Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում: 
 
Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն են մեղադրանքի հետ
 
Դատարանը բավարարել է միջնորդությունը:
 
 

Արխիվ

[]