ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանյալս իր ոտքով ներկայացել է քննիչին՝ դիմում գրելու, նա ասել է՝ «հարգելիս, մենք քեզ ձերբակալում ենք». փաստաբան 02/19/2015 21:37 | Քրեական խրոնիկոն
Վերջերս դատարանի որոշմամբ կալանավորված Միքայել Կիտեսովը ընդհանրապես հետախուզման մեջ չի եղել, դա նախաքննության տվյալ է, դատարանում նրան կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ընթացքում ընդհանրապես նման տվյալ չի շոշափվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կիտեսովի պաշտպան, փաստաբան Արմինե Ֆանյանը՝ նկատելով, որ եթե նա հետախուզման մեջ գտնվեր, քննիչի համար ամենահեշտը փախուստի հիմքով կալանավորման հիմնավորումն է:
Մինչդեռ կալանավորման միջնորդության հիմքում նախաքննական մարմինը դրել է ընդամենը քննությանը խոչընդոտելու, դատավարության մասնակիցների վրա ազդեցություն ունենալու հիմքը: Սակայն դատարանն իր նախաձեռնությամբ, ըստ պաշտպանի, փախուստի դիմելու հավանականություն է ավելացրել իր որոշման մեջ: «Դատարանը փաստորեն նախաքննության մարմնի դեր է ստանձնել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ դատարանը դա փաստարկել է բացառապես սպառնացող սանկցիայով և եզրակացրել՝ «բավարար հիմքեր կա ենթադրելու, որ կարող է և փախուստի դիմել»: «Բայց մենք հստակ նախադեպային պրակտիկա ունենք, որ միայն սպառնացող պատժի խստությամբ անձին կալանավորելը՝ առանց փաստական հիմնավորումների, փախուստի դիմելու հավանականությունը գնահատելու, արգելված է»,- ասաց Արմինե Ֆանյանը:
Փաստաբանը անդրադարձավ նաև Միքայել Կիտեսովի ձերբակալության հանգամանքներին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման առաջին իսկ վայրկյանից ինքն է իրակացրել նրա պաշտպանությունը: Կիտեսովը մեկ անգամ հարցաքննվել է որպես վկա, հաջորդ անգամ պետք է տեղի ունենար առերեսում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պաշտպանը խնդրել է քննիչին մեկ այլ գործով զբաղված լինելու հիմքով հետաձգել առերես հարցաքննությունը, քննիչը համաձայնել է, սակայն ասել է՝ «գոնե պաշտպանյալիդ ասա թող գա բաժին, դիմում գրի՝ խնդրում եմ, քանի որ պաշտպանս չի կարող ներկայանալ, հետաձգել առերեսումը մեկ այլ օր»: Պաշտպանյալն իր ոտքով գնացել է և նրան ցույց են տվել դատախազի ցուցումն, ասելով՝ «հարգելիս, մենք քեզ ձերբակալում ենք»:
Ա.Ֆանյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալին ձերբակալել են մեկ անձի ցուցմունքի հիման վրա: «Հիմնավոր կասկածը, բնականաբար, իսպառ բացակայում է, սա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ գնահատական է: Այս ո՞ր դարն է, որ մեկ անձի ցուցմունքով մարդուն կալանավորեն»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ մեղադրյալի ու այլ անձի ցուցմունքների միջև էական հակասությունների առկայության պայմաններում քննիչը պարտավոր էր նրանց առերես հարցաքննել: «Այդ անձն իբրև թե վախեցել է իր անվտանգության համար, խնդրել է, որ իրեն չառերեսեն, բայց մեզ մոտ լրիվ այլ է տպավորություն է՝ նա պարզապես ակնհայտ խուսափում է առերեսումից, ճշմարտությունը պնդել մեկ բան է, մտացածին բան պնդելը՝ այլ բան»,- ասաց Ա.Ֆանյանը: Պաշտպանական կողմը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ նախաքննության մարմինը առերեսում չի կազմակերպել տակտիկական նկատառումներից ելնելով՝ եղել է մտավախություն, որ անձը առերես հարցաքննվելով՝ չի պնդի իր ցուցմունքը և Կիտեսովի կալանավորումն էլ կձախողվի: Մինչև այսօր էլ առերեսման մասին անգամ խոսք չկա, նշեց պաշտպանն, այն դեպքում, որ պաշտպանյալն ասում է՝ «առերեսեք ինձ, տեսնեմ այդ դրվագներում ես ո՞նց եմ հայտնվել, կամ ինչո՞ւ եք տարիուկես լռել»: Մեկուկես տարի անց անձն ասում է՝ «ինձ հետ մեկն էլ է եղել»:
Պաշտպանն ընդգծեց նաև, որ իր պաշտպանյալին որևէ տուժող չի ճանաչում, բայց, ըստ այդ անձի ցուցմունքի, ինքը բոլոր գործարքներին ներկա է եղել: «Եթե ներկա է եղել, բոլորը պետք է ճանաչեն իրեն, որևէ մեկը չի ճանաչում»,- ասաց պաշտպանը, նշելով, որ այս ամենի մասին դատարանում ասվել է, բայց դատարանը հիմնավոր է համարել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Փաստաբանը նշեց, որ դատարանում կալանավորման միջնորդության քննությունը սկսելու պահին լրացել էր իր պաշտպանյալի ձերբակալության թույլատրելի ժամկետը: Ի պատասխան այդ մասին պաշտպանական կողմի հայտարարության, դատարանն ասել է՝ «ուզում եք բողոքարկեք գործողություններս, ես թույլ չեմ տա, որ նա ազատ դատարանում շրջի»: Պաշտպանը նկատեց, որ քրեական դատավարությունը ձերբակալման ժամկետի կասեցում, ընդհատում չի նախատեսում, 72 ժամը լրացավ՝ անձը պետք է ազատ արձակվի կամ նրա նկատմամբ պետք է ընտրվի նոր խափանման միջոց: Կիտեսովի դեպքում նա երկուսուկեսից երեք ժամ, ըստ պաշտպանի, ապօրինի գտնվել է արգելանքի տակ՝ նրա ազատ տեղաշարժը սահմանափակված էր:
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը կտրականապես հերքում է իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության խոշոր չափերով խարդախության մեղադրանքը: Մեղադրյալն ասում է՝ ստուգեք հեռախոսահամարների ելքային ու մուտքային զանգերի վերծանումները, դրանց տեղակայումը ալեհավաքներով: Դատարանում ներկայացրած նյութերի, մասնավորապես, տուժողի ցուցմունքները հետազոտելու արդյունքում պաշտպանն էլ այն համոզման է եկել, որ իր պաշտպանյալն որևէ առնչություն չունի այդ հանցագործությանը: Նշենք, Կիտեսովի դեմ գործը մայր գործից անջատված մաս է, մայր գործը գտնվում է դատաքննության փուլում:
Պաշտպանական կողմն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել Կիտեսովին կալանավորելու դատարանի որոշման դեմ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/15/2024 23:44 Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
- 11/15/2024 23:27 Հրդեհ ՝ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում
- 11/15/2024 22:25 Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
- 11/15/2024 21:44 Այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները