ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալն ու տուժողը շարունակում են սիրային փոխադարձ զգացմունքներ տածել միմյանց հանդեպ 02/19/2015 22:55 | Քրեական խրոնիկոն
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվող 24-ամյա Արթուրը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:
Մինչ դատավճռի հրապարակումն այսօր մեղադրող դատախազն մեղադրական ճառում հիմնավորված և ապացուցված համարեց ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը և միջնորդեց նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման: Ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող, ինչպես նաև ծանրացնող հանգամանքեր մեղադրողը չարձանագրեց:
Ամբաստանյալի պաշտպանն էլ իր հերթին նշեց, որ իր պաշտպանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է այն, որ նա նախաքննության սկզբում, որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ, անկեղծորեն խոստովանել և զղջացել է կատարածի համար և աջակցել քննությանը բացահայտել հանցագործությունը: Մասնավորապես, իր ցուցմունքներում նա հայտնել է այն փաստական հանգամանքները, որոնք, ըստ պաշտպանի, քննության մարմնին հայտնի չեն եղել:
Պաշտպանն ընդգծեց, որ իր պատպանյալը թմրամոլությունից, հարբեցողությունից, խաղամոլությունից կամ այլ արատավոր երևույթներից հեռու անձ է, մինչև անգամ՝ չի ծխում: Ավելին, տուժողի և իր պաշտպանյալի միջև ներկայումս էլ առկա են փոխադարձ սիրային զգացմունքներ, և նրանք պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները:
Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ և սահմանել փորձաշրջան:
Ամբաստանյալը ևս իր ճառում նշեց, որ անկեղծորեն զղջում է, ներողություն խնդրում անչափահաս աղջկանից և նրա ծնողներից:
Ամբաստանյալը դատարանին հավաստիացրեց, որ այն, ինչ կատարվել է, իր կողմից օրենքի չիմացության հետևանք է: Նրա խոսքով, ներկայիս իր վիճակի հետ կապված իր ստացած «դասը» բավական կլինի ամբողջ կյանքում այս վիճակում այլևս չհայտնվելու համար:
Ամբաստանյալը հայտարարեց, որ գիտակցում է՝ ինչ է կատարել և պատրաստ է կրել դատարանի կողմից սահմանված ցանկացած պատիժ: Նա հավելեց, որ իր և տուժողի միջև կատարվածը փոխադարձ զգացմունքների հետևանք է, և ինքը պատրաստ է տուժողի 16 տարին լրանալուն պես օրինականացնել իրենց հարաբերությունները:
Օգտվելով իր վերջին խոսքի իրավունքից, ամբաստանյալը երդվեց, որ նման բան այլևս չի կրկնվի և դատարանին խնդրեց հնարավորինս մեղմ պատիժ նշանակել և ազատել պատժի կրումից՝ իրեն թույլ տալով կյանքով և գործով ապացուցել ասածների ճշմարտացիությունը:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Արթուրը՝ նախապես իմանալով, որ Արմինեի (աղջկա անունը փոխված է) 16 տարին չի լրացել, պարբերաբար, 2013թ. նոյեմբերի վերջերին, ինչպես նաև 2014թ. մարտի վերջերին և հուլիսի սկգբներին, լինելով 23- 24 տարեկան, «Հոթել Լյուքս» հյուրանոցային համալիրում և Աբովյան քաղաքի մերձակայքում, իրեն պատկանող ավտոմեքենայի սրահում, սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ ոչ ավանդական եղանակով, վերջինիս նկատմամբ կատարել է նաև սեքսուալ բնույթի գործողություններ:
Ամբաստանյալի միջնորդությամբ գործով դատաքննությունն անց է կացվել արագացված կարգով: Ամբաստանյալը հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/27/2024 08:24 Հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ են եղել 3 անձ․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:21 Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:09 Բուհեր կփակվեն․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:05 Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:00 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն է գրանցվել երկրում. հետհեղափոխական Հայաստանում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ»
- 09/27/2024 07:57 ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. կարծես նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվել. «Ժողովուրդ»
- 09/26/2024 08:30 Կամովին կտա՝ լավ, չի տա՝ կվերցնեն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/27/2024 17:01 Ստացվում է, որ Գրիգոր Մինասյանի նկատի ունեցած չափազանց անարդար մանրախնդիր հարձակում իրականացրած առանձին անհատները հենց Անդրանիկ Քոչարյանն է ու ՔՊ այլ պատգամավորներ. Բաբայան
- 09/27/2024 15:32 Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները. Սամվել Մարտիրոսյան
- 09/27/2024 13:52 Հայ ժողովուրդը մնացել է միայնակ իր պետությունը գրաված օտար շահեր սպասարկող ռեժիմի դեմ. Ավետիսյան
- 09/27/2024 12:39 1988-ի փետրվարից հետո հայ ազգը երբեք այնքան համախմբված չէր պաշտպանելու իր հայրենիքը՝ Արցախը, որքան 2020-ի սեպտեմբերի 27-ին, այդ ոգին դեռ կա. Խաչատրյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել