Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել 01/23/2025   15:48 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   15:15 Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ) 01/23/2025   15:08 Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ 01/23/2025   14:46 Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   14:36 Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ 01/23/2025   14:33 Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/23/2025   14:23 Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:21 Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»

Պաշտպանը պահանջում է վերաորակել զորացրելու համար կաշառք պահանջած բժշկին առաջադրված մեղադրանքը 02/18/2015   21:02  |  Քրեական խրոնիկոն

Զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու և տալու գործով այսօրվա դատական նիստում  պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառերով:

Մասնավորապես,  ամբաստանյալ Հակոբ Մելիքյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը միջնորդեց իր պաշտպանյալին՝ Հակոբ Մելիքյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակել նվազագույն պատիժ, ապա համաներում կիրառել և ազատել պատժի կրումից:

Պաշտպանը նաև միջնորդեց քննարկման առարկա դարձնել Հակոբ Մելիքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 64-րդ հոդվածների կիրառման հնարավորության հարցը:

Ըստ փաստաբանի, որպեսզի  մեղադրողը կարողանար փաստել մեղսագրվող հանցագործության առկայության հանգամանքը, նախ և առաջ պետք է հիմնավորեր, թե արդյո՞ք առկա է հանցագործության սուբյեկտը։ Այսինքն՝ Հակոբ Մելիքյանը հանդիսանում է պաշտոնատար անձ, թե՝ ոչ: Փաստաբանի գնահատմամբ՝ այս հանգամանքն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը պատշաճ ուսումնասիրության չի արժանացրել, քանզի  պատշաճ ուսումնասիրելու դեպքում  կփաստեր մեղսագրվող հանցագործության սուբյեկտի բացակայության հանգամանքը:

Պաշտպանն ընդգծեց, որ անձը կարող է պատասխանատվության ենթարկվել կաշառք ստանալու համար, եթե նա հանդիսանում է պաշտոնատար անձ, այսինքն` բավարարում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասում նշված չափանիշներին:

Փաստաբանի ներկայացմամբ՝ Հակոբ Մելիքյանն անգամ կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ օժտված չի եղել և, ի հիմնավորումն, նշեց, որ դա  ոչ միայն Մելիքյանի լիազորությունները սահմանող փաստաթղթով է հիմնավորվում,  այլ վկաների ցուցմունքներով, որ Հ. Մելիքյանն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներ չունի, հետևաբար չի կարող ղեկավարել նրանց գործունեությունը:

Ըստ պաշտպանի՝ Հակոբ Մելիքյանն իրականացրել է ընդամենը մասնագիտական գործառույթներ և օժտված չի եղել կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական լիազորություններով, ինչն ուղղակիորեն բացառում է պաշտոնատար անձ լինելու հանգամանքը: Ավելին, իր պաշտպանյալին մեղսագրվող հանցագործության օբյեկտիվ կողմը ևս բացակայում է:

Նախաքննության ընթացքում ստացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Դավիթ  Գալեչյանը տառապում է այն նույն հիվանդությամբ, ինչն ախտորոշվել է Հակոբ Մելիքյանի կողմից և հանդիսացել Դավիթ Գալեչյանին զինվորական ծառայությունից ազատման հիմք:

Պաշտպանն ընդգծեց, որ քրեական գործի նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորված է, որ Հակոբ Մելիքյանն իր լիազորությունների շրջանակներում Դավիթ Գալեչյանի օգտին որևէ գործողություն չի կատարել կամ կատարելուց ձեռնպահ չի մնացել կամ էլ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն չի նպաստել, ծառայության գծով հովանավորություն չի դրսևորել:

Նշենք նաև, որ Մելիքյանն ինքնախոստովանական ցուցմունքներում  նշել է, որ Դավիթ Գալեչյանին հետազոտելիս հասկացել է, որ նրա մոտ առկա է զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ և, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է ընդունել Դավիթ Գալեչյանի առաջարկը, նրանից խարդախությամբ գումար վերցնելով ձևացնել, թե իբրև Դ. Գալեչյանը չունի զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ, սակայն ինքն այդ գումարի դիմաց կկատարի այնպիսի գործողություններ, ինչի արդյունքում նա կազատվի զինվորական ծառայությունից:

Հակոբ Մելիքյանը հաստատապես իմանալով, որ Դ. Գալեչյանն առկա հիվանդությամբ միանշանակ ազատվելու է զինվորական ծառայությունից, որոշել է ընդունել նրա առաջարկը՝ վերջինիս առջև ձևացնելով, թե իբրև կաշառքի դիմաց իրեն ազատում է զինվորական ծառայությունից և այդ կերպ խարդախությամբ գումար աշխատել:

Ըստ պաշտպանական կողմի՝  ակնհայտ է դառնում, որ Հակոբ Մելիքյանի կատարած արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ոչ միայն այն պատճառաբանությամբ, որ նա պաշտոնատար անձ չի հանդիսանում, այսինքն՝ բացակայում է հանցագործության հատուկ սուբյեկտը, այլ նաև այն պատճառաբանությամբ, որ Հակոբ Մելիքյանն իր լիազորությունների շրջանակներում Դավիթ Գալեչյանի օգտին այդ 6000 ԱՄՆ դոլարի դիմաց որևէ գործողություն չի կատարել:

 Ավելին,  նա այդ գումարը  Գալեչյանից վերցրել է միայն ՄՌՏ  հետազոտությունից հետո, որով էլ վերջնականապես համոզվել է, որ Դավիթ Գալեչյանն իրոք տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն անհամատեղելի է զինվորական ծառայության հետ: Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է մեղսագրվող հանցագործության բացակայության մասին:

Թեև վերոհիշյալ հիմնավորումներով կաշառք ստանալու հանցագործության սուբյեկտը և օբյեկտիվ կողմը բացակայում է, ինչն էլ ուղղակիորեն վկայում է մեղսագրվող հանցագործության բացակայության մասին, այդուհանդերձ պաշտպանական կողմը գտնում է, որ Հակոբ Մելիքյանի փաստացի կատարած գործողությունները իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին:

Ամբաստանյալ Հակոբ Մելիքյանը, միանալով իր պաշտպանին, հայտարարեց, որ զղջում է, և դատարանին խնդրեց մեղմ պատիժ սահմանել:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև գործով մյուս ամբաստանյալ՝ Դավիթ Գալեչյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, ով ընդգծեց, որ իր պաշտպանյալը ոչ թե զինվորական ծառայությունից է դժգոհել, այլ առողջական խնդիրներից ելնելով է ցանկացել ծառայությունից ազատվել:

Պաշտպանը անդրադարձավ նաև այն փաստին, որ ոչ թե իր պաշտպանյալն է առաջարկել կաշառք տալ, այլ բժիշկն է առաջարկել որոշակի գումարի դիմաց Գալեչյանի համար ներկայացնել այնպիսի հանգամանքներ, որով որ նա կազատվի ծառայությունից:

Մելիքյանը ՌԲՀ ներկայացրել է այն հանգամանքները, որոնք առկա են եղել Դավիթ Գալեչյանի մոտ, մասնավորապես, այն հիվանդությունները, որոնց «ուժով»  ՌԲՀ-ն տվել է եզրակացություն, որի արդյունքում էլ Գալեչյանը ազատվել է ծառայությունից:  Սա ենթադրում է, որ, անկախ Մելիքյանին գումար տալու հանգամանքից, Գալեչյանը ազատվելու էր ծառայությունից:

Պաշտպանը նաև նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ( պաշտոնատար անձին կաշառք տալը), և եթե Մելիքյանը չի հանդիսանում պաշտոնատար անձ, ապա Գալեչյանի կողմից իրականացված գործողությունը չի կարող դիտվել որպես պաշտոնատար անձին կաշառք տալ:

«Բժիշկը Մելիքյանը կատարել է այն, ինչ մտնում է իր ֆունկցիոնալ պարտականությունների մեջ՝ հայտնաբերել է սպայի հիվանդությունը և ներկայացել վերադաս բաժանմունքի պետին»,- ասաց պաշտպանը:

Նա նաև գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում չի ապացուցվել նրա կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու հանգամանքը, ուստիև բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հատկանիշները:

Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և դադարեցնել քրեական հետապնդումը, իսկ եթե այնուամենայնիվ դատարանը գտնի, որ Գալեչյանի գործողություններում առկա է հանցակազմ, ապա նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ չկիրառել:

Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև տեղեկանք, որը փաստում էր Գալեչյանի կնոջ 15-16-շաբաթական հղիության մասին:

Ամբաստանյալն, իր հերթին հանդես գալով պաշտպանական ճառով,  նշեց, թե երբ Մելիքյանին հարցրել է, որ իր հիվանդությամբ կարող է ազատվել ծառայությունից, իսկ վերջինս էլ պատասխանել է, որ ոչ, դրանից հետո են գումարի մասին խոսակցություններ եղել:

Նա նաև հայտարարեց,  որ Հակոբ Մելիքյանից պարտք ու պահանջ չունի:

 

 


Արխիվ

[]