ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը պահանջում է վերաորակել զորացրելու համար կաշառք պահանջած բժշկին առաջադրված մեղադրանքը 02/18/2015 21:02 | Քրեական խրոնիկոն
Զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու և տալու գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառերով:
Մասնավորապես, ամբաստանյալ Հակոբ Մելիքյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը միջնորդեց իր պաշտպանյալին՝ Հակոբ Մելիքյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակել նվազագույն պատիժ, ապա համաներում կիրառել և ազատել պատժի կրումից:
Պաշտպանը նաև միջնորդեց քննարկման առարկա դարձնել Հակոբ Մելիքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 64-րդ հոդվածների կիրառման հնարավորության հարցը:
Ըստ փաստաբանի, որպեսզի մեղադրողը կարողանար փաստել մեղսագրվող հանցագործության առկայության հանգամանքը, նախ և առաջ պետք է հիմնավորեր, թե արդյո՞ք առկա է հանցագործության սուբյեկտը։ Այսինքն՝ Հակոբ Մելիքյանը հանդիսանում է պաշտոնատար անձ, թե՝ ոչ: Փաստաբանի գնահատմամբ՝ այս հանգամանքն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը պատշաճ ուսումնասիրության չի արժանացրել, քանզի պատշաճ ուսումնասիրելու դեպքում կփաստեր մեղսագրվող հանցագործության սուբյեկտի բացակայության հանգամանքը:
Պաշտպանն ընդգծեց, որ անձը կարող է պատասխանատվության ենթարկվել կաշառք ստանալու համար, եթե նա հանդիսանում է պաշտոնատար անձ, այսինքն` բավարարում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասում նշված չափանիշներին:
Փաստաբանի ներկայացմամբ՝ Հակոբ Մելիքյանն անգամ կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ օժտված չի եղել և, ի հիմնավորումն, նշեց, որ դա ոչ միայն Մելիքյանի լիազորությունները սահմանող փաստաթղթով է հիմնավորվում, այլ վկաների ցուցմունքներով, որ Հ. Մելիքյանն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներ չունի, հետևաբար չի կարող ղեկավարել նրանց գործունեությունը:
Ըստ պաշտպանի՝ Հակոբ Մելիքյանն իրականացրել է ընդամենը մասնագիտական գործառույթներ և օժտված չի եղել կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական լիազորություններով, ինչն ուղղակիորեն բացառում է պաշտոնատար անձ լինելու հանգամանքը: Ավելին, իր պաշտպանյալին մեղսագրվող հանցագործության օբյեկտիվ կողմը ևս բացակայում է:
Նախաքննության ընթացքում ստացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Գալեչյանը տառապում է այն նույն հիվանդությամբ, ինչն ախտորոշվել է Հակոբ Մելիքյանի կողմից և հանդիսացել Դավիթ Գալեչյանին զինվորական ծառայությունից ազատման հիմք:
Պաշտպանն ընդգծեց, որ քրեական գործի նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորված է, որ Հակոբ Մելիքյանն իր լիազորությունների շրջանակներում Դավիթ Գալեչյանի օգտին որևէ գործողություն չի կատարել կամ կատարելուց ձեռնպահ չի մնացել կամ էլ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն չի նպաստել, ծառայության գծով հովանավորություն չի դրսևորել:
Նշենք նաև, որ Մելիքյանն ինքնախոստովանական ցուցմունքներում նշել է, որ Դավիթ Գալեչյանին հետազոտելիս հասկացել է, որ նրա մոտ առկա է զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ և, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է ընդունել Դավիթ Գալեչյանի առաջարկը, նրանից խարդախությամբ գումար վերցնելով ձևացնել, թե իբրև Դ. Գալեչյանը չունի զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ, սակայն ինքն այդ գումարի դիմաց կկատարի այնպիսի գործողություններ, ինչի արդյունքում նա կազատվի զինվորական ծառայությունից:
Հակոբ Մելիքյանը հաստատապես իմանալով, որ Դ. Գալեչյանն առկա հիվանդությամբ միանշանակ ազատվելու է զինվորական ծառայությունից, որոշել է ընդունել նրա առաջարկը՝ վերջինիս առջև ձևացնելով, թե իբրև կաշառքի դիմաց իրեն ազատում է զինվորական ծառայությունից և այդ կերպ խարդախությամբ գումար աշխատել:
Ըստ պաշտպանական կողմի՝ ակնհայտ է դառնում, որ Հակոբ Մելիքյանի կատարած արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ոչ միայն այն պատճառաբանությամբ, որ նա պաշտոնատար անձ չի հանդիսանում, այսինքն՝ բացակայում է հանցագործության հատուկ սուբյեկտը, այլ նաև այն պատճառաբանությամբ, որ Հակոբ Մելիքյանն իր լիազորությունների շրջանակներում Դավիթ Գալեչյանի օգտին այդ 6000 ԱՄՆ դոլարի դիմաց որևէ գործողություն չի կատարել:
Ավելին, նա այդ գումարը Գալեչյանից վերցրել է միայն ՄՌՏ հետազոտությունից հետո, որով էլ վերջնականապես համոզվել է, որ Դավիթ Գալեչյանն իրոք տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն անհամատեղելի է զինվորական ծառայության հետ: Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է մեղսագրվող հանցագործության բացակայության մասին:
Թեև վերոհիշյալ հիմնավորումներով կաշառք ստանալու հանցագործության սուբյեկտը և օբյեկտիվ կողմը բացակայում է, ինչն էլ ուղղակիորեն վկայում է մեղսագրվող հանցագործության բացակայության մասին, այդուհանդերձ պաշտպանական կողմը գտնում է, որ Հակոբ Մելիքյանի փաստացի կատարած գործողությունները իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին:
Ամբաստանյալ Հակոբ Մելիքյանը, միանալով իր պաշտպանին, հայտարարեց, որ զղջում է, և դատարանին խնդրեց մեղմ պատիժ սահմանել:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև գործով մյուս ամբաստանյալ՝ Դավիթ Գալեչյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, ով ընդգծեց, որ իր պաշտպանյալը ոչ թե զինվորական ծառայությունից է դժգոհել, այլ առողջական խնդիրներից ելնելով է ցանկացել ծառայությունից ազատվել:
Պաշտպանը անդրադարձավ նաև այն փաստին, որ ոչ թե իր պաշտպանյալն է առաջարկել կաշառք տալ, այլ բժիշկն է առաջարկել որոշակի գումարի դիմաց Գալեչյանի համար ներկայացնել այնպիսի հանգամանքներ, որով որ նա կազատվի ծառայությունից:
Մելիքյանը ՌԲՀ ներկայացրել է այն հանգամանքները, որոնք առկա են եղել Դավիթ Գալեչյանի մոտ, մասնավորապես, այն հիվանդությունները, որոնց «ուժով» ՌԲՀ-ն տվել է եզրակացություն, որի արդյունքում էլ Գալեչյանը ազատվել է ծառայությունից: Սա ենթադրում է, որ, անկախ Մելիքյանին գումար տալու հանգամանքից, Գալեչյանը ազատվելու էր ծառայությունից:
Պաշտպանը նաև նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ( պաշտոնատար անձին կաշառք տալը), և եթե Մելիքյանը չի հանդիսանում պաշտոնատար անձ, ապա Գալեչյանի կողմից իրականացված գործողությունը չի կարող դիտվել որպես պաշտոնատար անձին կաշառք տալ:
«Բժիշկը Մելիքյանը կատարել է այն, ինչ մտնում է իր ֆունկցիոնալ պարտականությունների մեջ՝ հայտնաբերել է սպայի հիվանդությունը և ներկայացել վերադաս բաժանմունքի պետին»,- ասաց պաշտպանը:
Նա նաև գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում չի ապացուցվել նրա կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու հանգամանքը, ուստիև բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հատկանիշները:
Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և դադարեցնել քրեական հետապնդումը, իսկ եթե այնուամենայնիվ դատարանը գտնի, որ Գալեչյանի գործողություններում առկա է հանցակազմ, ապա նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ չկիրառել:
Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև տեղեկանք, որը փաստում էր Գալեչյանի կնոջ 15-16-շաբաթական հղիության մասին:
Ամբաստանյալն, իր հերթին հանդես գալով պաշտպանական ճառով, նշեց, թե երբ Մելիքյանին հարցրել է, որ իր հիվանդությամբ կարող է ազատվել ծառայությունից, իսկ վերջինս էլ պատասխանել է, որ ոչ, դրանից հետո են գումարի մասին խոսակցություններ եղել:
Նա նաև հայտարարեց, որ Հակոբ Մելիքյանից պարտք ու պահանջ չունի:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել