Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Նախագահի քայլը շատ հստակ ազդանշան էր ոչ միայն Թուրքիայի իշխանություններին, այլ նաև՝ միջազգային հանրությանը. Շավարշ Քոչարյան 02/18/2015   13:48  |  ԼՐԱՀՈՍ

 
-Հանրապետության Նախագահի որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ, հայտնվել է հրապարակային, բավականին լայն քննարկումների տիրույթում: Այստեղ Հայաստանի և Սփյուռքի գնահատականները, անշուշտ, կարևոր են և էական, բայց պակաս կարևոր չէ նաև այն կողմերի արձագանքը, որոնք ուղղակիորեն շահագրգռված էին՝ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու: Այսօր ես կզրուցեմ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Բարև Ձեզ, պարոն Քոչարյան:
Հիմա պատկերավոր ասած՝ գնդակը որտե՞ղ է այս գործում:
 
- Նույն տեղում՝ Թուրքիայի դաշտում:
 
- Ենթադրելի էր, որ հիմա երրորդ կողմում պետք է գտնվի: Շատ էական է այստեղ երրորդ կողմի արձագանքը, այսինքն՝ նրանց, ովքեր պակաս շահագրգռված չէին հարաբերությունների բարելավմամբ:
 
- Այո, Նախագահի այդ քայլը շատ հստակ ազդանշան էր ոչ միայն Թուրքիայի իշխանություններին, այլ նաև՝ միջազգային հանրությանը, բոլոր այն պետություններին, որոնք շահագրգիռ են, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որ այն գործողությունները, որ վերջին ժամանակահատվածում ավելի ցցուն իրականացնում են Թուրքիայի իշխանությունները, այսինքն՝ ժխտողականության ալիքը, որը բարձրացել է հենց 100-րդ տարելիցին ընդառաջ, որ այդ բոլորը հայկական կողմի համար անընդունելի է և, միևնույն ժամանակ, որ հայկական կողմը մնում է հավատարիմ նրան, որպեսզի առանց նախապայմանների շարժվենք առաջ:
 
- Պարոն Քոչարյան, նույն հարցը առաջացել էր ավելի վաղ, որ այն, ինչ Դուք թվարկեցիք իսկապես անընդունելի էր ոչ թե վեց տարի հետո, այլ՝ հինգ տարի հետո, չորս տարի հետո: Ավելի վաղ հնարավոր չէ՞ր գնալ, կատարել այս գործողությունները, կամ այն, ինչ կատարում էր թուրքական կողմը, դա արդեն մեզ չէ՞ր հուշում դիմել այս քայլին:
 
- Գիտե՞ք, խնդիրը հետևյալն է. այնուամենայնիվ դիտարկենք նպատակը՝ ինչ նպատակ էին հետապնդում Հայաստանի իշխանությունները, Հայաստանի Հանրապետության նախագահը, երբ նախաձեռնեց այդ գործընթացը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դա արվում էր հենց հայկական կողմի նախաձեռնությամբ: Նպատակը շատ պարզ և հասկանալի էր երկու հարևան պետությունների համար` չնայած այդպիսի անցյալին` անհրաժեշտ է գնալ հարաբերությունների կարգավորմանը:
 
Անընդունելի է, երբ 21-րդ դարում կա փակ սահման, չկան դիվանագիտական հարաբերություններ, և չի երևում որևէ հեռանկար՝ քայլ առ քայլ այդ ամենը կարգավորելու: Նպատակը դա էր, շատ պարզ նպատակ էր դրված:
 
Եվ որպեսզի այդ նպատակին հասնել՝ հաշվի առնելով այն բարդությունները, որոնք առկա են, դրվել էր շատ պարզ մի սկզբունք՝ շարժվել առաջ՝ առանց նախապայմանների:
 
Հայկական կողմն ուներ շատ արդարացի նախապայմաններ, որոնք կարող էր միշտ ներկայացնել: Առաջին. «Թուրքիա, որպեսզի մենք խոսենք հարաբերությունների կարգավորման մասին, դու պարտավո՛ր ես, դա քո՛ բարոյական պարտքն է, դու պե՛տք է ընդունես և ճանաչես Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է քո՛ նախորդների կողմից՝ Օսմանյան կայսրությունում»:
 
Երկրորդը շատ արդարացի՝ միջազգային իրավունքին լիովին համապատասխան պահանջ կլիներ. «Բացի՛ր միակողմանի փակված սահմանը: 21-րդ դարում չի կարող Եվրոպայի տարածքում, իսկ մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, լինել փակ սահման», որից հետո շարժվենք:
 
Հայկական կողմը, գիտակցելով այն բարդությունները, որոնք կան այդ կարգավորման գործընթացում, այդպիսի նախապայմաններ չդրեց, և նույնը ակնկալում էինք Թուրքիայի կողմից: Ամբողջ բանակցային գործընթացը հենց դրա վրա էր հիմնված, սակայն արդեն ստորագրման պահին, ստորագրելուց հետո սկսեց թափ առնել այդ նախապայմանների առաջադրումը: Եվ Ձեր ուղղած հարցը շատ հստակ է՝ արդյոք դա չէ՞ր երևում հենց ստորագրման ժամանակ, երբ ամբողջ արարողությունը այդքան հետաձգվեց, քանի որ Թուրքիայի արտգործնախարարը, ով այսօր վարչապետն է, փորձում էր նախապայմաններ ներկայացնել, իհարկե, երևում էր:
 
Ավելի ուշ կրկին երևում էր: Բայց խնդիրը կայանում է հետևյալում՝ վերջիվերջո ի՞նչ տվեցին այդ արձանագրությունները: Մի կողմից բացահայտվեց Թուրքիայի իրական դիմակը, Թուրքիայի իրական մոտեցումները, Թուրքիայի ոչ պատրաստ լինելը՝ առերեսվելու իր պատմության հետ, և երկրորդը, որը երևի որևէ դեպքում չի կարելի թերագնահատել, դա այն ալիքն էր, որը բարձրացավ բուն Թուրքիայում: Հենց Թուրքիայում սկսվեց ժխտողականության դեմ հասարակական շարժումը...
 
- Ձեր նշածներից ո՞ր նպատակն էինք մենք հետապնդում:
 
- Մեզ համար առաջնային նպատակն էր անկեղծորեն գնալ հարաբերությունների կարգավորմանը: Բայց մենք ստացանք առաջինը հենց Թուրքիայի հասարակության կողմից լուրջ արձագանք, լուրջ ալիք, որտեղ արդեն բացեիբաց խոսում են՝ «այո՛, ինչի՞ մասին է խոսքը, եղել է ցեղասպանություն, և պետք է իշխանությունը ճանաչի»: Ու դա փոքր բան չէ, որովհետև մեր ժողովուրդները աշխարհագրորեն պետք է կողք կողքի ապրեն:
 
- Արձանագրությունների հետ կանչելը շատ հավանական էր, և գրեթե բոլորը այդ մասին էին խոսում Հանրապետության Նախագահի՝ ՄԱԿ-ում ելույթից հետո...
 
-Այո:
 
- Բայց կրկին հապաղում տեղի ունեցավ, կրկին որոշակի ժամանակ անցավ, կարծես նույն սպասողական...
 
- Գիտե՞ք, իրականում, եթե խոսքը գնար ընդհանուր առմամբ չեղյալ հայտարարելու այդ ստորագրությունը և ասելու՝ գոյություն չունեն, դա մի քայլ կլիներ: Տվյալ պարագայում կատարվել է այլ քայլ: Քայլը կայանում է նրանում, որ մենք ազդանշան ենք տվել, որ թույլ չենք տա այդ բոլոր աղավաղումները, ժխտողականությունը, այդ փորձերը՝ կապել կարգավորումը Ղարաբաղի հետ: Ասել՝ «դե մեկ-երկու տարածք տվեք», հետո՝ «մեկ տարածք տվեք»... Այնպիսի տպավորություն է, որ մեր ազգային լրջագույն խնդիրը, թուրքական կողմը կարծում է՝ կարող է դառնալ սակարկության առարկա:
 
- Պարոն Քոչարյան, հենց այս օրերին, միգուցե չգիտեմ՝ ինչու աննկատ մնաց դա, բայց թուրքական կողմից և իշխանության առաջին դեմքերի մակարդակով հնչում են՝ «գոնե մեկ շրջան հետ տվեք»...
 
- Արդեն գոնե մեկ:
 
- Դուք հետևու՞մ եք...
 
- Այո:
 
- Մենք դրան չարձագանքեցինք: Կարիքը չկա՞ արդյոք:
 
- Որովհետև անլուրջ է: Նախ առաջինը. ի սկզբանե ամբողջ այս գործընթացը հիմնված էր նրա վրա, որ ղարաբաղյան խնդիրը չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Հենց սա վառ ապացույցն է այն հանգամանքի, որ Թուրքիան նախապայմաններով է առաջնորդվում, իսկ նախապայմանների դեպքում, մենք չպետք է անգամ արձագանքենք, մենք ընդամենը արձանագրում ենք, որ մենք շարժվում ենք առանց նախապայմանների: Մեր նմանատիպ արձագանքը կարող էր լինել՝ «բացի՛ր սահմանը, հետո խոսենք, ճանաչի՛ր ցեղասպանությունը, հետո խոսենք»: Դուք ուշադրություն դարձրեք, որ այդ տեսակետից հայկական կողմը եղել է շատ պարկեշտ խաղի կանոնները պահպանող և դա կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չի փակված կարգավորման գործընթացն իրականացնելու հեռանկարը:
 
- Պարոն Քոչարյան, մի պահ վերադառնանք այն դժգոհություններին, առավելապես՝ հայաստանյան դժգոհություններին, որոնք առկա են անմիջապես արձանագրությունները ստորոգրելուց հետո, երբ շատ էր հղում արվում, որ այս արձանագրությունները՝ այս տեսքով, միակողմանի են և ավելի շատ բխում են Թուրքիայի շահերից: Հիմա Թուրքիային պատկերացնենք այստեղ, եթե Թուրքիայի շահերից էր բխում, ապա ի՞նչն էր նրանց հետ պահում այս արձանագրությունները ստորագրելուց:
 
- Ակնհայտ է, որ եթե իրենց շահերից բխեր, իրենք արդեն վաղուց կվավերացնեին և կփորձեին կյանքի կոչել: Այսինքն սա այն դեպքը չէր:
 
- Դրա համար եմ ես Ձեզ հիշեցնում հայաստանյան դժգոհությունները:
 
- Այո, կային: Արձանագրությունների չստորագրման, լիարժեք այդ գործընթացից հրաժարվելու կողմնակիցները նշում էին, որ դրանով ճանաչվում է սահմանը: Մյուս կողմից հիշենք այն քննարկումները, որոնք եղան Թուրքիայի Ազգային ժողովում, երբ Դենիզ Բայկալը՝ իրենց կուսակցություններից մեկի ղեկավարը, բացեիբաց ասաց՝ «այս ի՞նչ եք անում, ինչու՞ չեք ֆիքսել ներկա սահմանը, ինչու՞ չեք հղում կատարել Կարսի պայմանագրի վրա», որը թուրքական կողմի երազանքն էր ամբողջ բանակցային գործընթացում: Այսինքն սա այն դեպքն է, երբ առաջ շարժվելու համար շատ անգամ հարցեր կան, որոնք ուղղակի պետք էլ չի հստակեցնել, կողմերը կարող են մնալ իրենց դիրքորոշումներին, բայց, այնուամենայնիվ, նպաստեն, որ լինի առաջընթաց հարաբերությունների կարգավորման հարցում:
 
- Բերեք ուշադրություն դարձնենք նաև այն պահի վրա, երբ արձանագրությունները հետ կանչեց Նախագահը: Ինչու՞ ընտրվեց այս պահը:
 
- Իհարկե, դա Նախագահի որոշելիք հարցն է, բայց դրա մասին նա ահազանգեց դեռ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, որ՝ այն վարքագիծը, որը դրսևորում են թուրքական իշխանությունները, պարտադրում են դրա մասին մտածել: Մյուս կողմից այս ժամանակահատվածում տեղի ունեցան բավականաչափ բուռն զարգացումներ և՛ տարածաշրջանում, և՛ մեզ մոտակա հատվածում, և՛, ընդհանուր առմամբ, աշխարհում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ Թուրքիան նույն իր ժխտողական քաղաքականությունը արդեն նոր կերպարանքով շարունակում է իրականացնել: Մասնավորապես, իհարկե, շատ անպարկեշտ քայլ էր, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ի արարողությանը մասնակից լինելու ուղղված հրավերին ի պատասխան՝ Թուրքիայի Նախագահը հենց ապրիլի 24-ին տեղափոխեց Գալիպոլիի ճակատամարտը նշելու օրը և առանց պատասխանելու հրավերին՝ վերջինս հրավիրեց հրավիրողին այդ նույն օրը Թուրքիա: Իհարկե, դա արդեն բոլոր, նույնիսկ բարոյական կանոններից դուրս քայլ էր: Այս մոտեցումը ևս ցույց է տալիս, որ, ցավոք սրտի, Թուրքիայի իշխանությունները արդեն իրականությունից բավականին կտրված են իրենց ժխտողականության մոտեցումներում:
 
- Նեղ հայաստանյան մի քանի դիտարկումների վրա ուշադրություն դարձնենք: Շատ է ասվում, որ արձանագրությունների հետ կանչը ուղիղ կապ ունի 100-ամյա տարելիցի հռչակագրի հետ: Անգամ բխում է հռչակագրի տրամաբանությունից:
 
- Գիտեք, նախ հռչակագիրը բացառիկ երևույթ էր մեր իրականության մեջ, երբ որ մի տեքստ է ընդունվում, և այդ տեքստը ընդունելիս մասնակից են այդ տեքստի մշակմանը, խմբագրմանը, վերջնական տեքստին բերելուն ըստ էության բոլոր հայկական կառույցները՝ լինեն դա պետական, կրոնական, հասարակական, քաղաքական: Բնական է, որ այդ տեքստը իր մեջ պետք է պարունակեր բոլոր առկա մոտեցումների արտահայտումը: Հռչակագիրը փորձել է արտահայտել, թե ինչպիսի՞ն է մոտեցումը հայերի բոլոր շերտերի, բոլոր հատվածների այս կարևորագույն հարցի վերաբերյալ: Մյուս կողմից ես չէի կապի ուղղակի այդ հռչակագիրը և նախագահի քայլը:
 
- Հայաստանի ներքին տրամադրությունները կապ ունե՞ն այս քայլի հետ:
 
- Ներքին տրամադրությունները շատ արդարացի դժգոհություններն են: Երբ հնչում են Էրդողանի կամ Դավութողլուի այս կամ այն անպարկեշտ արտահայտությունները՝ մեկ վիրավորում են մեր Սփյուռքին, մեկ փորձում են ներկայացնել ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած հայկական սփյուռքը՝ որպես թուրքական համայնք: Դա շատ ավելի վիրավորական է սփյուռքի համար, և չի կարող վրդովմունք չառաջացնել նույնիսկ Թուրքիայում: Առանձին և՛ քաղաքական գործիչներ, և՛ մտավորականներ, և՛ գիտնականներ ուղղակի մատնանշում են այդ կոպիտ անպարկեշտ քայլերը, սխալները, որոնք իրականացնում են Թուրքիայի իշխանությունները:
 
- Թուրքիայի իշխանությունների առաջին արձագանքները կան արդեն: Վստահ եմ՝ դուք էլ եք ծանոթ: Արտգործնախարարության կողմից արդեն մեզ ոչ անկեղծ լինելու մեջ են մեղադրում: Ուղղակի չի ասում, սակայն «ոչ անկեղծը» ի՞նչ է ենթադրում այստեղ:
 
- Շատ երկչոտ արձագանք է, նույնիսկ չկա դրա հեղինակը` մամուլի խոսնա՞կն է, ո՞վ է: Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնում են, որ այդ քայլը սխալ էր և անկեղծ չէր: Այ քեզ բան: Այդ ո՞ր անկեղծության մասին են խոսում Թուրքիայի իշխանությունները, որի վարքագիծը դեմ է նույնիսկ տարրական մարդկային նորմերին:
 
- Այլ է պատկերը զանգվածային լրատվամիջոցներում` շատ մեծ կարևորություն են տալիս և առաջին էջերին է հայտնվել մեր քայլը թուրքական լրատվամիջոցներում, բայց այդ մասին առանձին հետո առիթ կլինի խոսել, հիմա պրոցեդուրալ, ի՞նչ է սպասվում այստեղ: Մենք, երբ ասում ենք արձանագրությունները հետ ենք կանչում, ստորագրություններին ինչքանո՞վ է սա առնչվում:
 
- Չի առնչվում: Խնդիրը հետևյալում է կայանում: Մեզանում ստորագրելուց հետո գործընթացը գնաց՝ ըստ բոլոր ներպետական ընթացակարգերի: Այսինքն եղավ սահմանադրական դատարանի որոշումը, մտավ Ազգային Ժողով, և պետք է արդեն Ազգային ժողովում սկսվեին քննարկումներ՝ հանձնաժողովներում, լիագումար նիստում, բայց այդ բոլորը կանգնեցվեց հենց այն պատճառով, որ թուրքական կողմը սկսեց խոսել նախապայմաններով: Թուրքիայում էլ, ըստ էության, ֆորմալ առումով, Ազգային ժողովում է: Բայց, հիշեցնեմ, որ իրենց Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը՝ Մերջանը, հրապարակային հայտարարություն արեց՝ ասելով, «թե ի՞նչ տարբերություն, այս արձանագրությունները լինեն կառավարության դարակում, թե՞ իր դարակում` միևնույն է, քայլեր չեն իրականացվելու»: Իսկ հայկական կողմի համար տրամաբանական չէր քայլեր չիրականացնելու պայմաններում անվերջ պահել արձանագրությունները Ազգային Ժողովի դարակում:
 
- Նա հայտարարել է սառեցնելու մասին, նա քայլեր չի ձեռնարկում, բայց սառեցրել է արձանագրությունները: Դիվանագիտական վերաբերմունքը այդպիսին է:
 
- Մեր նախագահը հայտարարել էր, որ գործընթացը առկախում է, բայց առկախել նշանակում է, որ արձանագրությունները գտնվում են այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին, այսինքն` Ազգային ժողովում: Այժմ այնտեղից հետ են կանչվել:
 
- Իսկ մենք ունե՞նք նաև երկրորդ քայլը անելու: Ուզում եմ հասկանալ, մեր հաջորդ քայլը:
 
- Մենք ունենք տարբեր քայլեր իրականացնելու հնարավորություն: Մենք կարող ենք ընդհանրապես ստորագրությունները չեղյալ հայտարարել, մենք կարող ենք և վավերացնել, այսինքն, ամեն ինչ կախված է ապագա զարգացումներից: Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պահվածքը` արդյո՞ք կփոխվի և եթե, այո, ապա դեպի ո՞ր կողմ կփոխվի: Այնպես որ մենք քայլեր ունենք, տարբեր ուղղություններով: Բայց ամենակարևորը կայանում է նրանում, որ տվյալ պարագայում, կրկին այդ ֆուտբոլային տերմինաբանությամբ` գնդակը իրենց դաշտում է, և ակնհայտ է, որ շահագրգիռ պետությունները, միջազգային հանրությունը սպասելու են քայլեր Թուրքիայի կողմից:
 
- Դե նրանք չարտահայտվել էլ չեն կարող, պետք է ասեն ` հետագան ինչպիսին է լինելու: Հիմա հետագայի մասին, մեր այս քայլը ենթադրու՞մ է, որ մենք հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի հետ վերջակետ ենք դնում, թե՞ նոր փաստաթղթի հավանականություն կա:
 
- Եթե նախագահը ստորագրությունը չեղյալ հայտարարեր, ապա միայն տեսականորեն կարող էր նոր գործընթաց սկսվել:
 
- Որպես եզրակացություն այս վեց տարիներն ո՞ւմ օգտին աշխատեցին:
 
- Ես մատնանշեցի թուրքական հասարակությունում այն ալիքը, որը բարձրացել է և արդեն դժվար է կասեցնել: Պետք է հիշել նաև, որ այս ժաամանակահատվածում երկու պետություն՝ Հունաստանը և Շվեցարիան, քրեականացրին ժխտողականությունը: Ամենաէականը երևաց Հայաստանի իշխանությունների անկեղծ ձգտումը՝ կարգավորելու հարաբերությունները, և մենք պայմանավորվածությանը հակառակ որևէ քայլ չենք կատարել՝ ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, որոնք անընդհատ առաջնորդվում են նախապայմաններով: Թուրքիայի իշխանությունների այսպիսի վարքագծի արդյունքում այս 6 տարիները աշխատեցին ի վնաս կարգավորման գործընթացի:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:53 17/02/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴՀԿ. Այս որոշումով նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հետագա հարաբերությունները դրեց առողջ հիմքի վրա
19:54 16/02/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴՀԿ-ն ողջունում է Նախագահ Սարգսյանի քայլը՝ ակնկալելով, որ Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունն այդ արձանագրությունների տակից
19:43 16/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Նման որոշումը շատ ողջունելի է». Էդմոն Մարուքյանը` արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին
18:39 16/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրձանագրությունները ԱԺ օրակարգից դուրս բերելը կեցվածքի արտահայտություն է` ճիշտ ուղղությամբ.Կիրո Մանոյան
17:03 16/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության Նախագահը Ազգային ժողովից հետ է կանչել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները
15:00 02/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ-թուրքական արձանագրությունները պետք է անվավեր ճանաչվեն. Արա Պապյան
15:51 25/08/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴՀԿ-ն դեմ է, որ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը Հայաստանը մասնակցի ԱԳ նախարարի մակարդակով
16:42 24/08/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը եւ կհիշեցնի Հայոց ցեղասպանության տարելիցին մասնակցելու հրավերի մասին
13:01 24/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքագետը դրական է գնահատում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ՀՀ նախագահի մոտեցումը
16:02 17/04/2014  |  ԼՐԱՀՈՍԴաշնակցությունը պահանջում է ետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից

Արխիվ

[]