ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոնիթորինգի խմբի անդամները բարձր են գնահատել ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու որոշումը 02/17/2015 18:38 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել քննարկում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների մոնիթորինգի խմբի ներկայացուցիչներ Օլգա Սավրանի, Ռուսուդան Միկելիձեի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկումից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս:
Ւնչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման, ինչպես նաև մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 3-րդ փուլի Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ զեկույցը: Սուրեն Քրմոյանը, բարձր գնահատելով այս կարևոր հարցի քննարկումը ներկաների հետ, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր նշանակություն ունի պատշաճ ձևով մշակված հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա հիման վրա կազմված գործողությունների ծրագիրը: «Մոնիտորինգային հանձնաժողովը կատարել է ռազմավարության իրականացման անկախ գնահատում, վեր է հանել նախորդ ռազմավարության թույլ կողմերը և բացթողումները, որոնք հաշվի են առնվել նոր հայեցակարգի և ռազմավարության մշակման ընթացքում»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Խոսելով էլեկտրոնային կառավարման ինստիտուտի մասին՝ Սուրեն Քրմոյանը նշել է. «Բոլորդ քաջատեղյակ եք էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման գործընթացից, որի շնորհիվ մեր քաղաքացիները բազմաթիվ ծառայություններ ստանում են առանց պետական մարմիններ այցելելու, էլեկտրոնային եղանակով, ինչն էապես նվազեցնում է նշված բնագավառներում կոռուպցիոն ռիսկերը»:
Նրա խոսքով ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» ծրագրերի իրականացման գրասենյակի ջանքերով փոփոխվել կամ ուժը կորցրած է ճանաչվել շուրջ 1100 իրավական ակտ, որոնք խոչընդոտում էին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ, Սուրեն Քրմոյանը կարևորել է դատավորների, դատախազների ու քննիչների մասնագիտական հմտությունների բարձրացման համար կազմակերպվող դասընթացները:
Մոնիթորինգի խմբի ներկայացուցիչների խոսքով՝ ստեղծվել է բավական փոխշահավետ և արդյունավետ համագործակցային միջավայր ՀՀ կառավարության հետ: Եղել են բազմաթիվ քննարկումներ, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես իրականացնել հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ սահմանված սկզբունքները:
Նրանք բարձր են գնահատել Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու որոշումը և առաջարկել շարունակաբար կատարելագործել օրենսդրությունը, որպեսզի նոր ստեղծվող մարմինները կարողանան ճիշտ աշխատել և կարևոր դերակատարում ունենալ: Միջազգային գործընկերները հույս են հայտնել, որ նոր ռազմավարության գործի դրման ընթացքում կպահպանվի թափանցիկությունը՝ ներառելով քաղաքացիական հասարակության ինստիտուտներին: Ներկայացվեցին նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրները՝ առաջարկելով շուտափույթ ընդունել հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, կոռուպցիայի քրեականացման ոլորտում ապահովել իրավապահ մարմինների համագործակցությունը, պետական մարմիններում ապահովել էթիկայի հանձնաժողովների արդյունավետ գործունեությունը և այլն:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերներից մեկն է: Հայաստանը ներգրավված է կազմակերպության` նախկին խորհրդային 8 երկրների համար նախաձեռնված «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրում, որը կոչված է բարելավելու նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը միջազգային փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան