Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Միսակ Մարտիրոսյանին առաջարկվել է ցուցմունք տալ Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ. առաջարկը չի ընդունվել 02/16/2015   17:01  |  Քրեական խրոնիկոն

 
Դատարանն այսօր որոշեց ընթացք տալ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար, ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանի կողմից հանցագործության մասին արված հաղորդմանը:
 
Միջնորդությամբ դատարանը կդիմի ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի ստուգվեն Միսակ Մարտիրոսյանի մեղադրանքի ծավալում կաշառք ստանալու դրվագներով ցուցմունքներ տված անձանց նկատմամբ ենթադրյալ չարաշահումների փաստերը ու այդ պատճառով այդ անձանց ցուցմունքների արժանահավատությունը:
 
Միսակ Մարտիրոսյանը պահանջում է քրեական գործ հարուցել նախաքննական մարմնի կողմից թույլ տրված չարաշահումների փաստերով: Մասնավորապես, նա նշել էր, որ կաշառքի դրվագներով իր դեմ ցուցմունքներ տված անձինք հարցաքննությունների արձանագրություններում նշված ժամանակից ավելի են պահվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում և նրանց նկատմամբ հոգեբանական ճնշման արդյունքում նրանք տվել են նախաքննական մարմնի կողմից ուղղորդված ցուցմունքներ, որոնք չպետք է արժանահավատ համարվեն:
 
Դատարանում տված իր այսօրվա ցուցմունքում Միսակ Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնատար անձանց կողմից պետբյուջեի գումարների յուրացման գործը սովորական հանցագործություն է, որը շոուի վերածվեց, որպեսզի իրեն ամեն գնով ներքաշեն գործի մեջ:
 
Մարտիրոսյանը միտում է տեսնում նաև այն բանում, որ 3 անձինք «պատահականորեն հայտնվեցին 6-րդ վարչությունում», այն է՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, և ցուցմունքներ տվեցին 3 տարվա վաղեմության դեպքերի վերաբերյալ: Ըստ նրա՝ պատահական չէ, որ սկզբնապես նրա նկատմամբ ընտվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը, մինչև որ արդյունքներ է տվել «ամբողջ ճակատով գրոհը» Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի նկատմամբ, ով ի պաշտոնե իր տեղակալն էր:
 
Մարտիրոսյանը հայտարարեց, որ իր դեմ մեղադրանքը «կեղծ է ու շինծու», պատահական չէ, որ իր մեղադրանքի ծավալը 4 անգամ փոփոխվել է: Ամբաստանյալը մասնավորապես հայտարարեց, որ կաշառք ստանալու դրվագներից մեկով իրեն մեղադրանք էր առաջադրված այն դեպքում, որ ինքն այդ ժամանակ գտնվել է արձակուրդում և անձին աշխատանքի ընդունելու հրամանը ստորագրել է իրեն փոխարինող անձը: Ի վերջո, իրեն առաջադրվել է կաշառք ստանալուն նպաստելու մեղադրանք, ինչը, ըստ նրա, նույնպես անհիմն է:
 
Ամբաստանյալը հայտարարեց՝ ցանկալի ցուցմունքներ ստանալու համար նախաքննական մարմնի կողմից կատարված կեղծիքների մասին. ըստ նրա, գործի նյութերում առկա է ջնջում-ուղղում, էջերի փոփոխություններ, ավելորդ էջ և այլն:
 
Միսակ Մարտիրոսյանը հայտնեց, որ իր տեղակալ Արմեն Մովսիսյանի եղբայրն ու ընկերը դիմել են միջոցներ ձեռնարկելու խնդրանքով, որպեսզի իր տեղակալի կնոջն ու դստերը չանհանգստացնեն՝ «եթե միջոցներ չձեռնարկեք, մեզ լուրջ մարդիկ լուրջ երաշխիքներ են տալիս», մասնավորապես, որ դատարանում Ա.Մովսիսյանի նկատմամբ կկիրառվեն 64-րդ և 70-րդ հոդվածները, այսինքն՝ կկիրառվի նախատեսվածից ավելի մեղմ պատիժ կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվի:
 
Միսակ Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ ՀՀ «Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանն աշխատանքի ընդունվելու համար դիմած անձի հետ անթույլատրելի շփումներ է ունեցել, դրա համար էլ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:
 
Միսակ Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ ճիշտ չէ Անգին Ղուկասյանի պնդումը, թե վերջինս «կաշառքի սուբյեկտ չէ»՝ Անգին Ղուկասյանը եղել է մրցութային հանձնաժողովի նախագահը: «Եթե Անգին Ղուկասյանը գումար է վերցրել, թող պատասխան տա, իմ հետ ի՞նչ կապ ունի»,- ասաց Մ. Մարտիրոսյանը:
 
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը որպես զրպարտություն գնահատեց՝ վկաներից մեկի հայտարարությունն իրեն կոնյակ և ոսկե մետաղադրամ նվիրելու մասին՝ ասելով, որ այդ մասին ցուցմունքը նախաքննական մարմնի ուղղորդման արդյունք է:
 
Միսակ Մարտիրոսյանը հայտնեց, որ ՀԿԳ քննիչ Դավիթ Գրիգորյանը գնացել է իր մոտ քրեակատարողական հիմնարկ և հայտարարել, որ ինքը լիազորված է Հրաչիկ Բադալյանի կողմից առաջարկել ցուցմունք տալ Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ: Ինքը չի ընդունել առաջարկը, ի պատասխան կատակել է՝ լիազորագիրը ցույց տվեք, որից հետո քննիչը հեռացել է:
 
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարն ու Դատական կարգադրիչների ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են «կազմակերպված խմբի կողմից ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումարի հափշտակության» մեջ: 
 
Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում է նաև կաշառք ստանալու երկու դրվագով:
 
 

Հարակից հրապարակումներ`

17:49 09/02/2015  |  Քրեական խրոնիկոն«Միսակ Մարտիրոսյանը նման գործարքների գնում էր». ամբաստանյալ
19:09 02/02/2015  |  Քրեական խրոնիկոնԴատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալը հերքում է
18:18 19/01/2015  |  Քրեական խրոնիկոնԴատական դեպարտամենտի ղեկավարի ու մյուսների գործով սկսվեց ամբաստանյալների հարցաքննությունը
16:48 08/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով վկաներին արդեն ճրագով են փնտրում
13:55 01/12/2014  |  Քրեական խրոնիկոնՄիսակ Մարտիրոսյանի գործով դատական նիստը չկայացավ. մահացել էր ամբաստանյալներից մեկի եղբայրը
21:31 24/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄիսակ Մարտիրոսյանի կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժվեց
19:16 10/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Պայմանագրային աշխատանքի ընդունվելու համար հազար դոլար է տվել», իսկ հաստիքի հարցը դեռ պետք է լուծվեր
16:20 13/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎկան ճանաչում էր ամբաստանյալներից շատերին, իսկ նրանցից մեկն իր որդին է
21:14 06/10/2014  |  Քրեական խրոնիկոնՎկան կաշառքի մասին հայտարարություն արել է՝ վախենալով, որ կենթարկվի քրեական պատասխանատվության
23:59 11/09/2014  |  Քրեական խրոնիկոնՆախկին բարձրաստիճան պաշտոնյաները կհարցաքննվեն վերջում

Արխիվ

[]