ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրիի գործով փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է 02/14/2015 00:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ Երեմ Սարգսյանից:
Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը փետրվարի 10-ին նախաքննական մարմնին ներկայացրել էր հասարակության շրջանում շրջանառավող մի շարք վարկածները հաստատելուն կամ հերքելուն, ինչպես նաև` սպանության դրդապատճառը պարզելուն ուղղված մի շարք դատավարական ու քննչական գործողություններ կատարելու միջնորդություն:
Փաստաբանը, մասնավորապես, միջնորդել է՝
1. Պարզել Գյումրի քաղաքում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գ ործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
2. Պարզել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանից դեպի Բայանդուր գյուղ և Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
Դրական արդյունքների դեպքում այս գործողությունները, մասնավորապես, հնարավորություն կտան պարզել Վ.Պերմյակովի՝ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն գնալու և այնտեղից հեռանալու իրական երթուղին, ժամերը, նրա հետ հնարավոր այլ անձանց առկայությունը և այլն:
3.Համապատասխան բջջային օպերատորներից ստանալ Վ.Պերմյակովի կողմից նախքան դեպքն օգտագործված բջջային հեռախոսահամարների, ինչպես նաև՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և հատկապես Վ.Պերմյակովի կողմից դեպքից հետո իր հետ վերցված բոլոր բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները դեպքից առնվազն մեկ ամիս առաջվանից մինչև Վ.Պերմյակովի հայտնաբերումը և այդ հեռախոսների առգրավումն ընկած ժամանակահատվածի համար:
4.Վերը նշված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումներն ստանալուց հետո հարցաքննությունների, քննչական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Վ.Պերմյակովի ընկերական, հարազատական և այլ կապերը, ինչպես նաև նրանց հնարավոր մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը: Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրել Վ.Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերը, որոնք կատարվել են 2015 թվականի հունվարի 11-ին և 12-ին, հատկապես դեպքից հետո, քանի որ չի բացառվում, որ Վ.Պերմյակովն օգտագործած լինի դրանք:
5. Զննել Վ.Պերմյակովի, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսները՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում չկան գործի համար նշանակություն ունեցող SMS հաղորդագրություններ: Այդպիսիք չլինելու դեպքում այդ բջջային հեռախոսները տրամադրել փորձագետներին՝ հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված SMS հաղորդագրությունները:
6. Համապատասխան հարցումներ կատարել ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի ղեկավարությանը, պարզելու համար, թե
-Վ.Պերմյակովը որքա՞ն ժամանակը մեկ է նշանակվել մարտական հերթապահության և ե՞րբ, հատկապես, թե մինչև դեպքը ե՞րբ է նախավերջին անգամ հերթապահության եղել,
-նախավերջին և վերջին անգամ ու՞մ հետ է եղել հերթապահության,
-նախկինում նրա կողմից զորամասը լքելու դեպքեր եղե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա՝ ե՞րբ, որքա՞ն ժամանակով, պարզվե՞լ է արդյոք, թե ինչ նպատակով է այն լքել և որտե՞ղ է գտնվել այդ ընթացքում,
-ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում Վ.Պերմյակովը կարճաժամկետ արձակուրդ մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա ինչի՞ կապակցությամբ /ի՞նչ հիմքով/, ե՞րբ, որքա՞ն ժամանակով և որտե՞ղ է այն անցկացրել,
-զորամասում ովքե՞ր են նրան տեսակցության եկել և ե՞րբ:
Այս հանգամանքները պարզել նաև օպերատիվ ճանապարհով:
7.Համապատասխան հարցումներ ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին՝ պարզելու համար.
-արդյոք Վ.Պերմյակովը զինվորական ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերե՞լ է, թե՝ ոչ,
-նախքան Գյումրիում տեղակայված զորամասում ծառայության անցնելը՝ Վ.Պերմյակովը որևէ արտասահմանյան երկիր մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե մեկնել է, ապա ո՞ր երկիր, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, իսկ հնարավորության դեպքում նաև՝ ի՞նչ նպատակով:
8.Համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների միջոցով պարզել՝ Վ.Պերմյակովը նախքան զինվորական ծառայությունը ՀՀ եկե՞լ է, թե՝ ոչ: Եթե՝ այո, ապա՝ ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով և հատկապես ու՞մ հետ, այդ ընթացքում որտե՞ղ է գտնվել և ու՞մ հետ է շփվել:
9. Նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության շրջանակներում փորձագետներին առաջադրել նաև հետևյալ հարցը՝
- դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված 1283689 համարի AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից