Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

«Պրոբացիոն ծառայությունը գալիս է այս երկրի քրեական քաղաքականությունը բարելավելու» 02/14/2015   11:22  |  Հարցազրույց

 
ՀՀ-ում Պրոբացիոն ծառայության ներդրման, դրա հետ կապված խնդիրների ու սպասվող արդյունքների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
 
-Այս տարվա կեսից Հայաստանում նախատեսվում է գործարկել պրոբացիոն ծառայության պիլոտային տեղամասեր: Սակայն պրոբացիոն ծառայության հայեցակարգը դեռ չի ներկայացվել ո'չ ՀՀ Կառավարության, ո'չ էլ ԱԺ հաստատմանը: Բարեփոխումների ներկայիս ընթացքից դատելով, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարի մենք ի վերջո կանենք առաջին գործնական քայլն այս ծրագրի իրագործման Ճանապարհին:
 
-Բարեփոխումների 2012-16 թթ ծրագրում հստակ գրված է. «ստեղծել քրեակատարողական համակարգից անկախ պրոբացիոն ծառայություն»: Ուզի թե չուզի կառավարությունը պետք է այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկի: Եվ դրա համար կան նպաստավոր պայմաններ` մենք ունենք ԵԽ գործուն աջակցությունը, մեզ տրամադրվել են միջազգային փորձագետներ այս ծրագրի իրականացման համար, ինչպես նաև կա լոկալ խումբ, որն աշխատում է այս իրավական ակտերի նախագծերի մշակման ուղղությամբ:
 
Այսօր շրջանառության մեջ կա դրված «Պրոբացիայի ծառայության հայեցակարգը»: Շահագրգիռ մարմինների կողմից արդեն ստացվել են կարծիքներ, և առաջիկայում երևի արդեն կունենանք կառավարության համապատասխան որոշումը: Բայց միևնույն ժամանակ, դրան զուգահեռ կա օրենքների նախագծերի փաթեթ: Դա Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունն է, Պաշտոնատար անձանց վարձատրության վերաբերյալ օրենքի փոփոխությունն է, որը պետք է կարգավորի պրոբացիոն ծառայության համակարգի վարձատրության հարցերը, դա առանձին օրենքի նախագիծ է, որը կկոչվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենք, Քրեակատարողական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններն են: Հետագայում մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց համապատասխան դրույթներ կնախատեսվեն նաև  նոր Քրեական օրենսգրքի նախագծում: Այս առումով կարող ենք ասել պրոբացիայի ծառայության որոշակի ելևէջներ արդեն կան: Օրինակ` նոր խափանման միջոցների ձևով: Դրանք կլինեն նոր ՔԴՕ նախագծում: Այս նախագիծը, գիտեք, ԱԺ-ից հետ կանչվեց: Այն արդեն իսկ իր մեջ պարունակում էր 2 նոր այլընտրանքային խափանման միջոց` դա վարչական վերահսկողությունն է և տնային կալանքը, որը ևս հետագայում կկատարի Պրոբացիոն ծառայությունը:
 
Բայց ավելի մանրամասն ֆունկցիաները, որ պիտի իրականացնի Պրոբացիոն ծառայությունը ՔԴՕ նախագծում չկա: Օրինակ` զեկույց տալ դատարանին կամ վարույթն իրականացնող մարմնին` կոնկրետ ամբաստանյալի կամ կասկածյալի վերաբերյալ նրա խափանման միջոցի ընտրության համար կամ հետագա պատժատեսակի ընտրության վերաբերյալ: Սրանք պրոբացիոն ծառայողի կարևոր ֆունկցիաներից են, որոնք առայժմ նախագծված փաթեթում չկան: Ո’չ ՔԴՕ, ո’չ մեր կողմից մշակված նախագծերում սրա մասին դեռևս չի խոսվում:
 
-Չկա ՞արդյոք մտավախություն, որ այս զեկույցներում չի արտացոլվի օբյեկտիվ իրականությունը: Եվ այս պարագայում Պրոբացիոն ծառայությունը չի դառնա մեղադրանքի կողմին ծառայող լրացուցիչ մարմին, որի օգնությամբ քննիչները կհիմնավորեն անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Կա՞ արդյոք գործուն միջոց, որով կբացառվի նման հնարավորությունը:
 
-Տեսեք, այսօր ո՞վ է ներկայացնում զեկույցը դատարանին` քննիչը, ոստիկանությունը: Դա  զեկույց չէ, ավելի շուտ կարծիք է, որի մեջ գրվում է` մարդը ամուսնացած է, 2 երեխա ունի և այլն: Այս ինֆորմացիան ավելի մասնագիտական տեսանկյունից կհավաքագրի Պրոբացիոն ծառայությունը, որի մեջ կլինի հոգեբան, սոցիալական աշխատող, որը կգնա այդ անձի շրջապատը կնայի, աշխատանքի մասին ինֆորմացիա կհավաքի, կհասկանա այս մարդը որքանով է վտանգավոր, կամ որքանով կվատանա իրավիճակը, եթե նա աշխատանքից զրկվի և այլն: Այս ամենը արդեն պրոֆեսիոնալ կերպով կկատարի Պրոբացիոն ծառայությունը:
Հիմա արվում է ձեռքի հետ: Ձեռքի հետ ինֆորմացիա են հավաքում, ձեռքի հետ ներկայացնում դատարան, դատարանն էլ ձեռքի հետ նայում է:
 
-Հաշվի առնելով ՀՀ դատարանների կողմից կիրառվող կալանքի ու ազատազրկման հետ կապված պատիժների մեծ քանակը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ Պրոբացիոն ծառայության ներդրմամբ ՀՀ դատավորներն ու դատախազները կսկսեն իրենց գործելակերպը համապատասխանեցնել մինչդատական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին ու ԵԽ հանձնարարականներին:
 
-Ցանկացած նորը իր մեջ ռիսկեր է պարունակում, այդ թվում նաև` կոռուպցիոն ռիսկ: Բայց այսօր ասել, որ մենք ստեղծում ենք Պրոբացիոն ծառայություն, որը կլինի երրորդ օգնող օղակը վարույթ իրականացնող մարմնի համար, որ մարդուն կալանավորեն, բնավ ոչ: Նպատակը դա չէ: Միջոցառումները, օրենսդրական կարգավորումները, որ մենք մշակում ենք, ուղղված են նրան, որ Պրոբացիոն ծառայությունը գալիս է այս երկրի քրեական քաղաքականությունը բարելավելու համար: Պատժողական քրեական արդարադատությունից դեպի վերականգնողական քրեական արդարադատություն անցում կատարելու համար: Հիմա եթե այս սուբյեկտների վրա կհիմնվի մի ինչ-որ կոռուպցիոն բուրգ, այդ ռիսկից որևէ մեկս ապահովագրված չենք: Ասել, որ կստեղծվի մի ինչ-որ նոր կառույց, որը լրացուցիչ կհիմնավորի կալանավորումը, այսօր պետության համար սկզբունքային մեծ խնդիր չէ: Միևնույն է այսօր էլ այդ վիճակը կա` վարույթ իրականացնող մարմնի դատարան ներկայացրած դիմումների մոտավորապես 80-90%-ը բավարարվում է` առանց որևէ լրացուցիչ հիմնավորումների: Այսինքն, եթե պետությունը ուզում է շարունակել այս տեմպերով, բնավ էլ անհրաժեշտություն չունի ստեղծելու իրեն արդարացնող ինչ-որ նոր կառույց:
 
Մանավանդ, մենք դեռ չենք ակնկալում, որ ստեղծվելիք պրոբացիոն ծառայության ծառայողը հենց առաջին օրվանից սկսելու է զեկույցներ ներկայացնել: Դեռևս քննարկվում է` ինչ զեկույց է տալու, տալու է թե ոչ, օրինակ, խափանման միջոցի համար, պատժի նշանակման համար: Այս մասին դեռ վաղ է խոսել, քանի որ դա կլինի միայն նոր ՔԴՕ ունենալուց հետո: 
 
-Ի՞նչ հիմնական խնդիրներ կան այսօր և ի՞նչը կարող է խոչընդոտել Պրոբացիոն ծառայության ներդրմանը Հայաստանում:
 
- Պրոբացիոն ծառայության ներդրման համար անհրաժեշտ են լինելու մեծ ֆինանսական միջոցներ: Իհարկե, դրանք հետագայում կտնտեսվեն քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց քանակի նվազման հաշվին: Բայց, եթե պետությունն ի սկզբանե չներդնի այդ ֆինանսական միջոցները, ապա սա կարող է լուջ խնդիր հանդիսանալ պրոբացիայի ներդրման համար: Բացի այդ անհրաժեշտ է քաղաքական կամք հետագայում պրոբացիոն ծառայության համակարգից օգտվելու համար:
 
Այսինքն`անհրաժեշտ է, որ դատավորները, դատախազները, քննիչները չշարունակեն նախկին պես վերաբերվել և վստահեն պրոբացիոն ծառայողին, ձևավորվի մի նոր համակարգ, որը թույլ կտա անձին իր պատիժը կրել հասարակության մեջ: Այլապես ոչ մի բանի չենք հասնի, ուղղակի կլինի մի նոր ծառայություն, որը ոչ մի բանով օգուտ չի տա: Պարզապես պետք է գիտակցել, որ այս ծառայությունից առաջին հերթին օգտվում է վարույթ իրականացնող մարմինը, դատարանը, երբ որ մարդուն ուղարկեն ոչ թե ՔԿՀ, այլ Պրոբացիոն ծառայություն, օրինակ ` հասարակական աշխատանքներ կատարելու, կամ պատիժը պայմանական չկիրառվի, այլ անձը թողնվի պրոբացիոն ծառայողի վերահսկողությանը:  
 
Եթե դատարանները չհավատան այս նոր համակարգին, ոնց որ հիմա ասում են անչափահասների համար համապատասխան հիմնարկ չկա: ՔՕ-ում կա «բժշկադաստիարակչական հիմնարկ» հասկացությունը, բայց նման մարմին իրականում գոյություն չունի, դրա համար էլ չի կիրառվում: Հիմա եթե կունենանք պրոբացիա, բայց դա չի կիրառվի, կստացվի, որ պրոբացիան ոչ մի բան էլ չի տա:
 
Իսկ Պրոբացիոն ծառայության ստեղծման համար, ինչպես ասացի, անհրաժեշտ են ընդամենը որոշակի իրավական ակտերի փոփոխություններ, ստեղծվի նախարարությունում համապատասխան առանձին ստորաբաժանում, ապահովվի ծառայության ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսավորումը և լինի քաղաքական կամք` լիարժեք օգտվելու այդ ծառայությունից:

 
 

Արխիվ

[]