Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

«Պրոբացիոն ծառայությունը գալիս է այս երկրի քրեական քաղաքականությունը բարելավելու» 02/14/2015   11:22  |  Հարցազրույց

 
ՀՀ-ում Պրոբացիոն ծառայության ներդրման, դրա հետ կապված խնդիրների ու սպասվող արդյունքների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
 
-Այս տարվա կեսից Հայաստանում նախատեսվում է գործարկել պրոբացիոն ծառայության պիլոտային տեղամասեր: Սակայն պրոբացիոն ծառայության հայեցակարգը դեռ չի ներկայացվել ո'չ ՀՀ Կառավարության, ո'չ էլ ԱԺ հաստատմանը: Բարեփոխումների ներկայիս ընթացքից դատելով, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարի մենք ի վերջո կանենք առաջին գործնական քայլն այս ծրագրի իրագործման Ճանապարհին:
 
-Բարեփոխումների 2012-16 թթ ծրագրում հստակ գրված է. «ստեղծել քրեակատարողական համակարգից անկախ պրոբացիոն ծառայություն»: Ուզի թե չուզի կառավարությունը պետք է այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկի: Եվ դրա համար կան նպաստավոր պայմաններ` մենք ունենք ԵԽ գործուն աջակցությունը, մեզ տրամադրվել են միջազգային փորձագետներ այս ծրագրի իրականացման համար, ինչպես նաև կա լոկալ խումբ, որն աշխատում է այս իրավական ակտերի նախագծերի մշակման ուղղությամբ:
 
Այսօր շրջանառության մեջ կա դրված «Պրոբացիայի ծառայության հայեցակարգը»: Շահագրգիռ մարմինների կողմից արդեն ստացվել են կարծիքներ, և առաջիկայում երևի արդեն կունենանք կառավարության համապատասխան որոշումը: Բայց միևնույն ժամանակ, դրան զուգահեռ կա օրենքների նախագծերի փաթեթ: Դա Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունն է, Պաշտոնատար անձանց վարձատրության վերաբերյալ օրենքի փոփոխությունն է, որը պետք է կարգավորի պրոբացիոն ծառայության համակարգի վարձատրության հարցերը, դա առանձին օրենքի նախագիծ է, որը կկոչվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենք, Քրեակատարողական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններն են: Հետագայում մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց համապատասխան դրույթներ կնախատեսվեն նաև  նոր Քրեական օրենսգրքի նախագծում: Այս առումով կարող ենք ասել պրոբացիայի ծառայության որոշակի ելևէջներ արդեն կան: Օրինակ` նոր խափանման միջոցների ձևով: Դրանք կլինեն նոր ՔԴՕ նախագծում: Այս նախագիծը, գիտեք, ԱԺ-ից հետ կանչվեց: Այն արդեն իսկ իր մեջ պարունակում էր 2 նոր այլընտրանքային խափանման միջոց` դա վարչական վերահսկողությունն է և տնային կալանքը, որը ևս հետագայում կկատարի Պրոբացիոն ծառայությունը:
 
Բայց ավելի մանրամասն ֆունկցիաները, որ պիտի իրականացնի Պրոբացիոն ծառայությունը ՔԴՕ նախագծում չկա: Օրինակ` զեկույց տալ դատարանին կամ վարույթն իրականացնող մարմնին` կոնկրետ ամբաստանյալի կամ կասկածյալի վերաբերյալ նրա խափանման միջոցի ընտրության համար կամ հետագա պատժատեսակի ընտրության վերաբերյալ: Սրանք պրոբացիոն ծառայողի կարևոր ֆունկցիաներից են, որոնք առայժմ նախագծված փաթեթում չկան: Ո’չ ՔԴՕ, ո’չ մեր կողմից մշակված նախագծերում սրա մասին դեռևս չի խոսվում:
 
-Չկա ՞արդյոք մտավախություն, որ այս զեկույցներում չի արտացոլվի օբյեկտիվ իրականությունը: Եվ այս պարագայում Պրոբացիոն ծառայությունը չի դառնա մեղադրանքի կողմին ծառայող լրացուցիչ մարմին, որի օգնությամբ քննիչները կհիմնավորեն անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Կա՞ արդյոք գործուն միջոց, որով կբացառվի նման հնարավորությունը:
 
-Տեսեք, այսօր ո՞վ է ներկայացնում զեկույցը դատարանին` քննիչը, ոստիկանությունը: Դա  զեկույց չէ, ավելի շուտ կարծիք է, որի մեջ գրվում է` մարդը ամուսնացած է, 2 երեխա ունի և այլն: Այս ինֆորմացիան ավելի մասնագիտական տեսանկյունից կհավաքագրի Պրոբացիոն ծառայությունը, որի մեջ կլինի հոգեբան, սոցիալական աշխատող, որը կգնա այդ անձի շրջապատը կնայի, աշխատանքի մասին ինֆորմացիա կհավաքի, կհասկանա այս մարդը որքանով է վտանգավոր, կամ որքանով կվատանա իրավիճակը, եթե նա աշխատանքից զրկվի և այլն: Այս ամենը արդեն պրոֆեսիոնալ կերպով կկատարի Պրոբացիոն ծառայությունը:
Հիմա արվում է ձեռքի հետ: Ձեռքի հետ ինֆորմացիա են հավաքում, ձեռքի հետ ներկայացնում դատարան, դատարանն էլ ձեռքի հետ նայում է:
 
-Հաշվի առնելով ՀՀ դատարանների կողմից կիրառվող կալանքի ու ազատազրկման հետ կապված պատիժների մեծ քանակը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ Պրոբացիոն ծառայության ներդրմամբ ՀՀ դատավորներն ու դատախազները կսկսեն իրենց գործելակերպը համապատասխանեցնել մինչդատական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին ու ԵԽ հանձնարարականներին:
 
-Ցանկացած նորը իր մեջ ռիսկեր է պարունակում, այդ թվում նաև` կոռուպցիոն ռիսկ: Բայց այսօր ասել, որ մենք ստեղծում ենք Պրոբացիոն ծառայություն, որը կլինի երրորդ օգնող օղակը վարույթ իրականացնող մարմնի համար, որ մարդուն կալանավորեն, բնավ ոչ: Նպատակը դա չէ: Միջոցառումները, օրենսդրական կարգավորումները, որ մենք մշակում ենք, ուղղված են նրան, որ Պրոբացիոն ծառայությունը գալիս է այս երկրի քրեական քաղաքականությունը բարելավելու համար: Պատժողական քրեական արդարադատությունից դեպի վերականգնողական քրեական արդարադատություն անցում կատարելու համար: Հիմա եթե այս սուբյեկտների վրա կհիմնվի մի ինչ-որ կոռուպցիոն բուրգ, այդ ռիսկից որևէ մեկս ապահովագրված չենք: Ասել, որ կստեղծվի մի ինչ-որ նոր կառույց, որը լրացուցիչ կհիմնավորի կալանավորումը, այսօր պետության համար սկզբունքային մեծ խնդիր չէ: Միևնույն է այսօր էլ այդ վիճակը կա` վարույթ իրականացնող մարմնի դատարան ներկայացրած դիմումների մոտավորապես 80-90%-ը բավարարվում է` առանց որևէ լրացուցիչ հիմնավորումների: Այսինքն, եթե պետությունը ուզում է շարունակել այս տեմպերով, բնավ էլ անհրաժեշտություն չունի ստեղծելու իրեն արդարացնող ինչ-որ նոր կառույց:
 
Մանավանդ, մենք դեռ չենք ակնկալում, որ ստեղծվելիք պրոբացիոն ծառայության ծառայողը հենց առաջին օրվանից սկսելու է զեկույցներ ներկայացնել: Դեռևս քննարկվում է` ինչ զեկույց է տալու, տալու է թե ոչ, օրինակ, խափանման միջոցի համար, պատժի նշանակման համար: Այս մասին դեռ վաղ է խոսել, քանի որ դա կլինի միայն նոր ՔԴՕ ունենալուց հետո: 
 
-Ի՞նչ հիմնական խնդիրներ կան այսօր և ի՞նչը կարող է խոչընդոտել Պրոբացիոն ծառայության ներդրմանը Հայաստանում:
 
- Պրոբացիոն ծառայության ներդրման համար անհրաժեշտ են լինելու մեծ ֆինանսական միջոցներ: Իհարկե, դրանք հետագայում կտնտեսվեն քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց քանակի նվազման հաշվին: Բայց, եթե պետությունն ի սկզբանե չներդնի այդ ֆինանսական միջոցները, ապա սա կարող է լուջ խնդիր հանդիսանալ պրոբացիայի ներդրման համար: Բացի այդ անհրաժեշտ է քաղաքական կամք հետագայում պրոբացիոն ծառայության համակարգից օգտվելու համար:
 
Այսինքն`անհրաժեշտ է, որ դատավորները, դատախազները, քննիչները չշարունակեն նախկին պես վերաբերվել և վստահեն պրոբացիոն ծառայողին, ձևավորվի մի նոր համակարգ, որը թույլ կտա անձին իր պատիժը կրել հասարակության մեջ: Այլապես ոչ մի բանի չենք հասնի, ուղղակի կլինի մի նոր ծառայություն, որը ոչ մի բանով օգուտ չի տա: Պարզապես պետք է գիտակցել, որ այս ծառայությունից առաջին հերթին օգտվում է վարույթ իրականացնող մարմինը, դատարանը, երբ որ մարդուն ուղարկեն ոչ թե ՔԿՀ, այլ Պրոբացիոն ծառայություն, օրինակ ` հասարակական աշխատանքներ կատարելու, կամ պատիժը պայմանական չկիրառվի, այլ անձը թողնվի պրոբացիոն ծառայողի վերահսկողությանը:  
 
Եթե դատարանները չհավատան այս նոր համակարգին, ոնց որ հիմա ասում են անչափահասների համար համապատասխան հիմնարկ չկա: ՔՕ-ում կա «բժշկադաստիարակչական հիմնարկ» հասկացությունը, բայց նման մարմին իրականում գոյություն չունի, դրա համար էլ չի կիրառվում: Հիմա եթե կունենանք պրոբացիա, բայց դա չի կիրառվի, կստացվի, որ պրոբացիան ոչ մի բան էլ չի տա:
 
Իսկ Պրոբացիոն ծառայության ստեղծման համար, ինչպես ասացի, անհրաժեշտ են ընդամենը որոշակի իրավական ակտերի փոփոխություններ, ստեղծվի նախարարությունում համապատասխան առանձին ստորաբաժանում, ապահովվի ծառայության ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսավորումը և լինի քաղաքական կամք` լիարժեք օգտվելու այդ ծառայությունից:

 
 

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]