ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 20:41
Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
01/19/2025 20:20
Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով
01/19/2025 20:00
Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
01/19/2025 19:46
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
01/19/2025 19:36
Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ)
01/19/2025 19:24
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/19/2025 18:50
Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
01/19/2025 18:36
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է
01/19/2025 18:19
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
01/19/2025 17:59
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
01/19/2025 17:35
Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
01/19/2025 17:17
Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/19/2025 16:53
Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել
01/19/2025 16:35
Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների
01/19/2025 16:16
Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 15:51
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
01/19/2025 15:31
Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ)
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
Բացակայում է որևէ ապացույց, նույնիսկ՝ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն. Դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ 02/12/2015 16:14 | Արդարացման դատավճիռներ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հ.Սարգսյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է 53-ամյա Գագիկ Հարությունյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 269 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով թմրամիջոցներ հափշտակելը կամ շորթելը:
Գագիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ու նա արդարացվել է` արարքներում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։
Գագիկ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, ու նա անհապաղ ազատվել է դատական նիստի դահլիճում. նա կալանավորված էր դեռևս 2013թ. սեպտեմբերի 6-ից:
Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Հարությունյանը, աշխատելով Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող Քևօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն, միաժամանակ՝ օնկոլոգիական կաբինետի բժիշկ, իրականացրել է առողջության կենտրոնում հաշվառված օնկոլոգիական հիվանդներին թմրամիջոց դուրս գրելու և բաշխելու աշխատանքները։
Ամբաստանյալ Գագիկ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, 2013թ. օգոստոսի 24-ից 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի երկու բնակիչների հետ ունեցած հեռախոսային քողարկված խոսակցությունների ընթացքում տեղեկանալով վերջիններիս կողմից «Օմնոպոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին, առողջության կենտրոնում` 2013թ. փետրվարի 27-ից հաշվառված օնկոլոգիական հիվանդ կնոջ հասանելիք «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցի հերթական չափաբաժինը 2013թ. օգոստոսի 31-ին նրան հատկացնելուց հետո, վերջինիս մոտ առաջացած սրտխառնոցները պայմանավորելով ստացած թմրամիջոցի օգտագործմամբ, առաջարկել է կնոջը մի քանի օրով դադարեցնել թմրամիջոցի գործածումը։
«Վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, օգտագործելով պատեհ առիթը՝ ամբաստանյալ Գագիկ Հարությունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ. սեպտեմբերի 2-ին կնոջ անվամբ թմրամիջոց դուրս գրելով և այն վերջինիս չհատկացնելով, իրացնելու նպատակով հափշտակել է առողջության կենտրոնի օնկոլոգիական հիվանդների համար «Արֆարմացիա» ՓԲԸ-ից ստացված և իր տիրապետության տակ գտնվող զգալի չափերով` «Օմնոպոն 2% 1.0» տեսակի թմրամիջոցի թվով 8 սրվակները», որոնք 2013թ. սեպտեմբերի 3-ին Արմավիր քաղաքում իրացրել է Երևանի երկու հիշյալ բնակիչներին:
Նույն օրը վերջիններս ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ավտոմեքենայով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։
Դատարանը, սակայն, գտել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար։
Դատարանը, մասնավորապես, հանգել է եզրակացության, որ մեղադրանքը չի կարող հիմնավորված համարվել միայն օնկոլոգիական հիվանդ կնոջ, ով գործով վկա է, նախաքննական ցուցմունքով, ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի հեռախոսահամարից 2013թվ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները պարունակող կրիչի զննության արձանագրությունով և լազերային սկավառակով, հեռախոսային մուտքային և ելքային զանգերի վերծանումներն ամրագրող էլեկտրոնային կրիչներով, նյութագիտական և հետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ։
Մեղադրանքի հիմքում դրված օնկոլոգիական հիվանդ կնոջ՝ 04.09.2013թ. նախաքննական ցուցմունքն առ այն, որ թվով 8 սրվակ «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցն ստացել է ոչ թե 02.09.2013թվ., այլ՝ 31.08.2013թվ., ամբողջությամբ հերքվել է վերջինիս հետագա նախաքննական բոլոր ցուցմունքներով ու դիմումներով, ինչպես նաև՝ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքով: Դրանց համաձայն՝ վկան պնդել է, որ իրեն հասանելիք 8 սրվակ «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցի ամբողջ չափաբաժինն ամբաստանյալ Գագիկ Հարությունյանից ստացել է 02.09.2013թվ. և օգտագործելուց հետո դրանց դատարկ սրվակները վերադարձրել է հիվանդանոցին։
Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ վարույթն իրականացնող մարմինն ինքնին անարժանահավատ է համարել այդ վկայի առաջին ցուցմունքը, ավելին` նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հերքել է այն, այնուամենայնիվ արժանահավատ է համարել ցուցմունքի ընդամենը մեկ նախադասությունը, որով վերջինս հայտնել է, որ 2013թ. օգոստոսի 31-ից հետո թմրադեղ չի ստացել։
Անտեսվել է այն հանգամանքը, որ հիվանդանոցի մատյանում կնոջ անվամբ առկա է 02.09.2013թ. թվով 8 սրվակ «Օմնոպոն» տեսակի թմրադեղ դուրս գրելու մասին գրառումը, իսկ 2013թ. օգոստոսի 31-ը եղել է շաբաթ օր, որը ինչը ոչ աշխատանքային է։
Վկան, ով 4-րդ աստիճանի տարածվածությամբ քաղցկեղով հիվանդ կին է և 04.09.2013թ. հարցաքննվել է զարկերակային գերճնշման պայմաններում, ինչպես նաև՝ թվով չորս սրվակ «Օմնոպոն» տեսակի թմրադեղ օգտագործած վիճակում, հետևաբար հիպերտոնիկ կրիզներ ունեցող անձը նման վիճակում կարող էր նաև չընկալել հարցերը և շփոթվեր։
Կինը խիստ հաշվառման ենթակա դեղերը չէր կարող որևէ այլ տեղից ձեռք բերել, հետևաբար չէր կարող նաև դրանց թվով ութ դատարկ սրվակները վերադարձնել։ Դա, ըստ դատարանի, ուղղակիորեն վկայում է այն մասին, որ կնոջ՝ 04.09.2013թ. ցուցմունքն արձանագրվել է քննիչի կողմից և այն ճշմարտացի դիտել չի կարելի, քանի որ վկայի՝ թմրամիջոցի վերջին անգամ ստանալու օրվա և քանակի վերաբերյալ դատողությունները թյուրընկալման կամ շփոթության արդյունք են, որի կապակցությամբ վերջինս այնուհետև բազմիցս հայտնել է այդ մասին իր բոլոր ցուցմունքներում ու դիմումներում։
Նախաքննական մարմինը չի վերլուծել և հիմնավորել, թե ինչու է անարժանահավատ համարել կնոջ մյուս ցուցմունքները, հաշվի չի առնվել նրա 04.09.2013թ. ցուցմունք տալու ժամանակ հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը, ստացված տեղեկություններն իրենց ամբողջության մեջ չեն վերլուծվել, դրանք չեն համադրվել այլ ապացույցների հետ, հետևաբար չեն պարզվել դրանց համապատասխանությունն ու հակասությունները, դրանց պատճառները։
11.07.2014թ. վկան իր 09.07.2014թ. դիմումի հիման վրա և ամբաստանյալ Գագիկ Հարությունյանն իր շահերի պաշտպան Հ.Հարությունյանի՝ 09.07.2014թ. միջնորդության հիման վրա լրացուցիչ հարցաքննվել են, սակայն չնայած նրան, որ ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի շահերի պաշտպան Հ.Հարությունյանը միաժամանակ միջնորդել է հակասություններ լինելու դեպքում առերես հարցաքննել ամբաստանյալ Գագիկ Հարությունյանին և վկա կնոջը, նախաքննական մարմինը բավարարվել է միայն վերջիններիս առանձին հարցաքննելով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ վկայի և ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի ցուցմունքների միջև էական հակասությունները բացակայել են։
Եթե հիմք ընդունվի, որ Գագիկ Հարությունյանի և վկայի ցուցմունքներում եղել են հակասություններ, ապա նրանց առերես հարցաքննությունը եղել է անհրաժեշտություն։
Հետագա թե՛ նախաքննական և թե՛ դատաքննական բոլոր ցուցմունքներում, որոնք տրվել են կնոջ կողմից, վերջինս հերքել է Գագիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները։
Նյութագիտական և հետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ հնարավոր չէ ասել, թե ավտոմեքենայի խուզարկությամբ (որում գտնվել են Երևանի երկու բնակիչները) հայտնաբերված ապակու կտորը կոնկրետ ի՞նչ տարողության տարայի կամ սրվակի մաս է կազմել, քանի որ ներկայացված բեկորը բավականին փոքր է և չի պարունակել բավարար քանակությամբ մասնավորեցնող հատկանիշներ: Հետևաբար հնարավոր չէ պնդել, որ այդ ավտոմեքենայի մեջ հայտնաբերված ապակու կտորը հանդիսանում է «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցի սրվակի կտոր։
Ուստի՝ զուտ ենթադրաբար այն դիտել որպես վերը նշված թմրադեղի սրվակի կտոր, դատարանի գնահատմամբ, «խելամտության սահմաններից դուրս է»։
Ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի հեռախոսի գաղտնալսումը և դրա հիման վրա ձեռք բերված ապացույցը ևս հնարավոր չէ դնել մեղադրանքի հիմքում և ապացուցել, որ ամբաստանյալ Գագիկ Հարությունյանը կատարել է թմրամիջոցների հափշտակություն ու իրացում, քանի որ գաղտնալսումների արձանագրության համաձայն՝ հեռախոսային խոսակցություններում որևէ խոսք չկա թմրամիջոցի, դրա տեսակի, իրացման համար գումարների, ինչպես նաև՝ թմրամիջոցի կոնկրետ քանակի վերաբերյալ։
Նշված խոսակցությունների «քողարկված» լինելու վերաբերյալ դատողությունները հիմնազուրկ են, գտել է դատարանը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ նախաքննական մարմնի հետևությունները կատարվել են միայն ենթադրությունների և հավանականության հիման վրա։
Ավելին, Երևանի բնակիչների անձնական ու մեքենայի խուզարկությամբ հետաքրքրություն ներկայացնող թմրամիջոցներ, թմրադեղեր և այլ առարկաներ չեն հայտնաբերվել, «փաստորեն՝ օպերատիվ-հետախուզակաանն աշխատանքներն օրինական և հիմնավորված չեն եղել։ Դա վկայում է առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի այլուրեքության մասին»։
Դատարանը փաստում է, որ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ, այնպես էլ նշված միջնորդությունը բավարարելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 15.08.2013թ. որոշմամբ՝ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձ է նշվել նախկինում մի քանի անգամ դատապարտված ոմն մեկը, որի հեռախոսահամարների շարքում նշված երկու հեռախոսահամարներից մեկն իրականում պատկանել է ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի կնոջը` Լիլիթ Գասպարյանին և մշտապես օգտագործվել է ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի կողմից։
Փաստորեն օպերատիվ հետախուզական մարմինը օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելիս ձեռք է բերել բոլորովին այլ անձի` Գագիկ Հարությունյանի վերաբերյալ տեղեկություններ։
Գագիկ Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ վերահսկում իրականացնելու նպատակով քրեական հետապնդման մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, իսկ վերջինս էլ թյուրիմացաբար թույլատրել է սահմանափակել բոլորովին այլ մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները։ Փաստորեն՝ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, քանի որ դատարանն իրական տվյալներն ու պատկերն ունենալու դեպքում հնարավոր է մերժեր «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն տալու միջնորդությունը, առավել ևս, որ տեղեկությունների ստացման առիթն ու այդ տեղեկությունների բովանդակությունը խեղաթյուրված են եղել»։
Ավելին, քննիչի 31.01.2014թ. որոշմամբ հիմնավորված է համարվել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումը` հեռախոսային խոսակցությունների վերահսկումն իրականացվել է դատավարական գործողության կատարման կարգի էական խախտումներով, ուստի և քննիչը եզրահանգել է, որ դրանք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում և օգտագործվել որպես ապացույց։ Քննիչի քրեական հետապնդում չիրականացնելու մասին 29.01.2014թ. որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում ևս ամրագրվել է վերը նշված հանգամանքը և նշվել, որ չի հիմնավորվել Գագիկ Հարությունյանից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հանգամանքը։ Նույն որոշմամբ Երևանի երկու բնակիչների նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել վերջիններիս արարքներում /թմրամիջոցի ձեռք բերում/ հանցակազմի բացակայության պատճառով։ Նշված որոշումները չեն բողոքարկվել և չեն վերացվել:
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Գագիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն չի ճշտվել վերջինս հանդիսանու՞մ է պաշտոնատար անձ, թե՝ ոչ և արդյոք հանդիսանու՞մ է նշված հանցանք կատարելու համար հատուկ սուբյեկտ, երբ նա թմրամիջոցների հետ առնչվել է միայն որպես բժիշկ-օնկոլոգ։
«Գագիկ Հարությունյանը չի կարող մեղադրվել՝ թմրամիջոցի իրացում կատարելու համար, երբ չի պարզվել թմրամիջոցի ձեռքբերման կամ հափշտակության հանգամանքը»,- գտել է դատարանը։
Այսպիսով, եզրահանգել է դատարանը, վերը հիշատակված փաստական հանգամանքների և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ճնշման պայմաններում ակներև է, որ բացակայում է որևէ ապացույց, նույնիսկ՝ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն այն մասին, որ սույն գործով առկա է թմրամիջոցի հափշտակություն, իրացում կամ իրացման նպատակ։
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքներում ապացուցված չէ և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի Հարությունյանի վերաբերյալ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ու նա պետք է արդարացվի։
Նշենք, որ Գագիկ Հարությունյանի պաշտպանությունն իրականացրել են փաստաբաններ Հ.Անանյանն ու Հ.Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
[]