Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ դիվանագիտությունը որակապես նոր մակարդակի վրա են. Հերմինե Նաղդալյան 02/12/2015   14:11  |  ԼՐԱՀՈՍ

 
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Իրատես դե ֆակտո կայքում անդրադարձել է Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած՝ իրենց նախագահի՝ Մյունխենի Անվտանգության 51-րդ համաժողովում հարց ու պատասխանի էական դրվագներին՝ մասնավորապես Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի հայ զինվորն Աղդամում ու Ֆիզուլիում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի աշխատակազմը:
 
Փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մասնավորապես ասել է.
 
«Ադրբեջանի նախագահը առնվազն 21 տարի ուշացել է այդ հարցը տալու համար, կամ չգիտի ոչ միայն իր երկրի պատմությունը, այլև իր հոր կենսագրությունը: Չգիտի, որ Հեյդար Ալիևը, այո, իմաստուն ղեկավար էր, որ կարողացավ իր կործանվող պետության համար խաղաղություն ապահովել՝ եռակողմ զինադադար կնքելով: Չգիտի կամ ձևացնում է, թե չգիտի զինադադարի պայմանները, այդ պատճառով էլ նրա համար իսկապես հարց է, թե ինչ գործ ունի հայ զինվորն Աղդամում, Ֆիզուլիում ու ընդհանրապես հայերն ի՞նչ գործ ունեն իրենց հայրենիքում:
 
Բայց Իլհամ Ալիևի «չիմացությունը» այդքանով չի սահմանափակվում, նա «չգիտի» նաև, թե որքան են ի վերջո ադրբեջանցի փախստականները՝ նույն հարց ու պատասխանի ժամանակ նա նախ նշում է 700 000 թիվը, հետո արդեն անցնում է իր համար անգիր արած 1 միլիոնին ու 20 տոկոսին: Ի՞նչ ցույց տվեցին նրա պատասխանները՝ Ադրբեջանը վաղուց արդեն ասելիք չունի ու ադրբեջանական դիվանագիտությունը հարկադրված է կառչել այդ միֆական 1 միլիոնին ու 20 տոկոսին, որովհետև հոդաբաշխ որևէ բացատրություն չունի, թե ինչու է խախտում հրադադարը:
 
Իսկ որ հենց Ադրբեջանն է խախտում՝ խոստովանեց ինքը՝ Իլհամ Ալիևը, երբ պատասխանում էր նախագահ Բորուտ Պահորի հարցին, թե ի՞նչ է պետք վստահությունը վերականգնելու համար: Կրկնելով «օկուպացված տարածքների» վերադարձի երգը, նա պարզապես չնկատեց, որ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, ասելով.
 
«Հաշվի առնելով, որ մենք կշարունակենք բանակցային գործընթացը, տարածքների վերադարձի սկիզբը անմիջապես կփոխի պատկերը, ռազմական գործողությունները անհապաղ կդադարեցվեն, ամբողջությամբ կպահպանվի հրադադարի ռեժիմը»:
 
Ուրեմն, այսքանից հետո ի՞նչ իմաստ ունի հարցնել, թե հայ զինվորն ինչ է անում Աղդամում ու Ֆիզուլիում: Հայրենիքն է պաշտպանում: Եթե Ադրբեջանի նախագահը իսկապես ուզում է վստահությունը վերականգնել, պիտի տեսնի ու ընդունի այն, ինչ տեսնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ ավելի քան պարզ կրակը դադարեցնելու պահանջ են դնում Բաքվի առաջ:
 
Աշխարհը հոգնել է ադրբեջանական ռեֆրեններից, որոնց հիմքում միջազգային իրավունքի նորմերի խեղաթյուրումն է՝ հարմարեցումը ադրբեջանական տրամաբանությանը, բայց միջազգային իրավունքը միջազգային է հենց այնքանով, որ առանձին ազգերն իրավունք չունեն սեփական հայեցողությամբ մեկնաբանել: Ադրբեջանի նախագահը այդպես էլ չպատասխանեց՝ ընդունո՞ւմ է հակամարտության հաղթահարման երեք սկզբունքները, թե՞ ոչ, նա գերադասեց վերաշարադրել տարածքային ամբողջականության սկզբունքը, նորից ու մեկ երեկոյի ընթացքում որերորդ անգամ կրկնելով տարածքների ու փախստականների վերադարձի, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի չկատարման իր բողոքը:
 
«Մենք դեմ չենք ինքնորոշման իրավունքին, բայց այդ սկզբունքը չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը»՝ սա էլ Ադրբեջանի նախագահի իրավագիտակցության վերին սահմանը: ՄԱԿ-ը, որին այդքան սիրում է ապավինել Իլհամ Ալիևը, իր Հռչակագրում սահմանել է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների հարաբերակցությունը և նշել, որ երկրները, որոնք ուզում են իրենց ինքնիշխանությունը հարգվի, պետք է հարգեն այդ երկրներում ապրող ազգերի իրավունքը և թույլ չտան ինքնորոշման իրավունքի կանխումը՝ բիրտ ուժի օգտագործման ճանապարհով:
 
Ի՞նչ, եթե ոչ բիրտ ուժի կիրառում էր Ադրբեջանի սկսած պատերազմը, որի արդյունքների հետ Իլհամ Ալիևը չի կարողանում հաշտվել: Վստահության հաստատման նրա պատկերացրած մեխանիզմները՝ ռազմական հռետորաբանությունն ու հարձակողական սպառազինությունների ձեռքբերումը, հաստատում են՝ Ադրբեջանը խնդիր ունի ներսում ճշտելու իր դիվանագիտական, ռազմական, քաղաքական հայտարարությունները, հետո՝ դուրս գա միջազգային ասպարեզ:
 
Այլապես՝ իր դիվանագիտական «փայլուն» հաղթանակներով իսկապես նպաստում է հայ դիվանագիտության հաջողությանը՝ բացահայտ ասելով՝ ո՞վ է ագրեսորը ու ինչպես է ձախողում բանակցությունները: ՈՒ եթե փայլուն հաղթանակի մասին խոսք կարող է լինել, այդ հաղթանակը ամենևին էլ Բաքվինը չէ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ դիվանագիտությունը, ակնհայտորեն, որակապես նոր մակարդակի վրա են, որը արձանագրվել ու ընդունվում է միջազգային ասպարեզում, իսկ Բաքուն դոփում է նույն տեղում»:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:12 10/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյանը Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի հետ
15:17 09/02/2015  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ. Հերմինե Նաղդալյանը՝ Ալիևի ելույթի մասին
09:01 04/10/2014  |  ՄամուլԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը կփոխվի՞. «Հայկական Ժամանակ»
00:32 26/06/2014  |  ԼՐԱՀՈՍԼրագրողն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի. Լրագրողի դիմումը կքննարկվի Էթիկայի հանձնաժողովում
14:23 16/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահը հուսով է, որ հայ լրագրողներն էլ Մոսկվայում «կասեն այն ամենը, ինչ մտածում են»
20:58 14/05/2014  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյան. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացումը շտկում է արհեստական իրավիճակը շուկայում
13:10 08/05/2014  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ պատվավոր անդամը՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար
13:15 24/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ Էթիկայի հանձնաժողովը մերժեց ընդդեմ Հերմինե Նաղդալյանի ԹԻՀԿ-ի դիմումի քննությունը
15:50 23/09/2013  |  ԼՐԱՀՈՍԷթիկայի հանձնաժողովը ձեռքերը լվաց
18:39 10/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷթիկայի հանձնաժողովները կուսումնասիրեն Հ.Նաղդալյանի եկամուտներն ու գույքը

Արխիվ

[]