Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Միսակ Մարտիրոսյանը նման գործարքների գնում էր». ամբաստանյալ 02/09/2015   17:49  |  Քրեական խրոնիկոն

 
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօրվա նիստում Դատական դեպարտամենտի ղեկավարի նախկին տեղակալ և Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման՝ Դատական կարգադրիչների ծառայության նախկին ղեկավար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ ընդունում է իրեն առաջադրված առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքը, իսկ պաշտոնեական կեղծիքի մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց: Նա հայտարարեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները: 
 
Նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս նա հայտարարել էր, որ որևէ հանցավոր արարք, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում չի կատարել, նախաքննական մարմնի այդ մասին կասկածանքները գնահատել էր որպես «անհասկանալի», «թյուրիմացություն», «զրպարտություն» ու «երևակայության արդյունք»: Նա ապօրինի է համարել նաև իր ձերբակալությունը: Որպես մեղադրյալ հարցաքննվելիս նույնպես նա սկզբնապես հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որ իր տեղակալ Գագիկ Խաչատրյանն իրեն զրպարտել է, տվել կեղծ ցուցմունքներ՝ «կաշին փրկելու համար»:   
 
Հետագայում, սակայն, որպես մեղադրյալ հարցաքննվելիս Մովսիսյանը հայտնել էր, որ դատական կարգադրիչների աշխատավարձերը շատ ցածր էին, բազմիցս այդ հարցը բարձրացվել է, այդ թվում՝ կառավարական մակարդակով, սակայն խնդիրը լուծում չի ստացել: Ուստի՝ ինքը Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առաջարկել է, որպեսզի ծառայությունում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող դատական կարգադրիչներ լինեն, որոնց աշխատավարձերը տնօրինվեն իրենց կողմից, Միսակ Մարտիրոսյանը չի առարկել դրա դեմ: Դրանից հետո ինքն իր տեղակալներին հայտնել է, որ ղեկավարությունը տեղյակ է, «յուրաքանչյուրը կարող է ունենալ երկու անձանց  բանկային պլաստիկ քարտ ու օգտագործել սեփական կարիքների համար»: Յուրաքանչուր քարտից կանխիկացված գումարից 15  հազար ՀՀ դրամն ուղղվել է  ծառայության ներքին ծախսերի ու խնդիրների լուծմանը:
 
Ըստ նախաքննական ցուցմունքների՝ իր առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը կանխիկացնում էր իրենց գումարը, ամսվա կտրվածքով դա կազմում էր 1-2 մլն ՀՀ դրամ: Գումարն Արմեն Մովսիսյանը բաժանում էր երեք մասի ու բաժանում իր՝ Արմեն Մովսիսյանի, Գեղամ Գրիգորյանի և Միսակ Մարտիրոսյանի միջև: Չորս տարվա կտրվածքով, ըստ Արմեն Մովսիսյանի նախաքննական ցուցմունքի, ընդհանուր առմամբ Միսակ Մարտիրոսյանին տրված գումարը կազմել է մոտ 20 մլն. ՀՀ դրամ՝ ամսվա կտրվածքով նրան տալիս էր գումար 300 հազարից-500 հազար դրամի չափով: 
 
Միսակ Մարտիրոսյանը հայտարարեց, որ այս խոստովանական ցուցմունքի արձանագրության մեջ նշված օրը քննիչը մուտք չի գործել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ինչպես նշված է արձանագրության մեջ: Արմեն Մովսիսյանը, սակայն, հայտարարեց, որ արձանագրությունն ինքն է ստորագրել, և հարցաքննությունը  տեղի է ունեցել «Վարդաշեն» ՔԿՀ- ում: 
 
Ամբաստանյալ, ՀՀ «Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանը հայտարարեց, որ չի վիճարկում աշխատանքի տեղավորվելու համար կաշառք ստանալու երկու դրվագով փաստական տվյալները, դրանք համապատասխանում են իրականությանը:
 
Ամբաստանյալը հայտարարեց, որ իր արարքին սխալ քրեաիրավական գնահատական է տրվել՝ ինքը «կաշառքի սուբյեկտ չէ», խոսք կարող է գնալ միայն կաշառքի միջնորդության մասին է: Ամբաստանյալը չի ընդունում նաև իր իսկ նախաքննական ցուցմունքներում առկա ձևակերպումն առ այն, որ կաշառքի ստանալու շուրջ Միսակ Մարտիրոսյանի հետ «նախնական համաձայնության է եկել»: Ըստ նրա՝ նախնական համաձայնություն չկար, Միսակ Մարտիրոսյանի անմիջական ենթակայության ներքո աշխատող անձանց, այդ թվում՝ իր համար որևէ դժվարություն չէր ներկայացնում մտնել Դեպարտամենտի ղեկավարի մոտ ու միջնորդություն անել: Նախնական համաձայնության մասին ինքը նախաքննության ընթացքում ասել է, որպեսզի չերևա Դեպարտամենտում տիրող վիճակը: 
 
Անգին Ղուկասյանը հայտնեց, որ կաշառքի երկու դրվագով էլ ինքը հազար դոլարից 800 դոլարը տվել է Միսակ Մարտիրոսյանին, իսկ 200 դոլարը պահել է իրեն: Ամբաստանյալը հայտարարեց, որ կաշառատուներից մեկը համակարգի աշխատող էր և գիտեր, որ «Միսակ Մարտիրոսյանը նման գործարքների գնում է»: Մեկ այլ դեպքում Միսակ Մարտիրոսյանին կոնյակ ու ոսկե մետաղադրամ նվիրելը, Անգին Ղուկասյանի ընկալմամբ, շնորհակալություն էր՝ աշխատանքի ընդունվելու դիմաց: Ամբաստանյալը կարծիք հայտնեց, որ նվիրատուն չգիտեր, որ նվեր փոխանցելու օրը Միսակ Մարտիրոսյանի ծննդյան օրն է: 
 
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարն ու Դատական կարգադրիչների ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են «կազմակերպված խմբի կողմից ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումարի հափշտակության» մեջ:
 
Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում է նաև կաշառք ստանալու երկու դրվագով:
 
 

Հարակից հրապարակումներ`

19:09 02/02/2015  |  Քրեական խրոնիկոնԴատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալը հերքում է
18:18 19/01/2015  |  Քրեական խրոնիկոնԴատական դեպարտամենտի ղեկավարի ու մյուսների գործով սկսվեց ամբաստանյալների հարցաքննությունը
16:48 08/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով վկաներին արդեն ճրագով են փնտրում
13:55 01/12/2014  |  Քրեական խրոնիկոնՄիսակ Մարտիրոսյանի գործով դատական նիստը չկայացավ. մահացել էր ամբաստանյալներից մեկի եղբայրը
21:31 24/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄիսակ Մարտիրոսյանի կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժվեց
19:16 10/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Պայմանագրային աշխատանքի ընդունվելու համար հազար դոլար է տվել», իսկ հաստիքի հարցը դեռ պետք է լուծվեր
16:20 13/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎկան ճանաչում էր ամբաստանյալներից շատերին, իսկ նրանցից մեկն իր որդին է
21:14 06/10/2014  |  Քրեական խրոնիկոնՎկան կաշառքի մասին հայտարարություն արել է՝ վախենալով, որ կենթարկվի քրեական պատասխանատվության
23:59 11/09/2014  |  Քրեական խրոնիկոնՆախկին բարձրաստիճան պաշտոնյաները կհարցաքննվեն վերջում
21:22 09/07/2014  |  Քրեական խրոնիկոնՄիսակ Մարտիրոսյանը չի վստահում նախաքննական մարմնին, դրա համար միջնորդությունները կանի դատարանում

Արխիվ

[]