Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Լրագրողները գործել են օրենքի շրջանակում, նրանց կողմից չեն խախտվել լրագրողական վարքագծի նորմերը. Դատարանը վճռել է 02/07/2015   17:06  |  Քաղաքացիական իրավունք

 
Օրինական ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որով մերժվել էր Նարինե Իսմաիլի Նատալիի հայցն ընդդեմ «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերության, լրագրող Ռուզան Մինասյանի, «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության, լրագրող Սոնա Մաշուրյանի: 
 
Հայցվոր կողմը պահանջում էր պարտավորեցնել «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությանը հայցվորից հրապարակային ներողություն խնդրել, պարտավորեցնել «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությանը և Ռուզան Մինասյանին համապարտության կարգով 400.000 ՀՀ դրամ գումար որպես բարոյական վնաս փոխհատուցում վճարել, պարտավորեցնել «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը հայցվորից հրապարակային ներողություն խնդրել, պարտավորեցնել «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի  հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը և լրագրող Սոնա Մաշուրյանին համապարտության կարգով 400.000 ՀՀ դրամ գումար որպես բարոյական վնաս փոխհատուցում վճարել, պատասխանողներից դատական ծախսերը բռնագանձել:
 
Դատական վեճի առարկա էին 2013թ. մարտի 29-ին www.aravot.am կայքում և «Առավոտ»  թերթում հրապարակված Ռուզան Մինասյանի հարցազրույցը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանի հետ՝ «ԿԸՀ են ուղարկվել անձնական բնույթի տեսագրություններ»   վերտառությամբ  հողվածը և 04.2013թ. www.pastinfo.am էլեկտրոնային կայքում հրապարակված Սոնա Մաշուրյանի «Ռուզան Մինասյան. ես պատասխան չպետք է տամ զրուցակցի ասածների համար» հոդվածը։
 
Հայցվորի ներկայացուցիչները գտել էին, որ Ռուզան Մինասյանի հարցազրույցի մի հատվածում Արմեն Նադիրյանը հայտնել է տեղեկություններ իրենց վստահորդի մասին, որոնք եղել են բացառապես անձնական բնույթի և որոնց հրապարակումը խախտել է իրենց վստահորդի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։
 
Սոնա Մաշուրյանն իր հոդվածում ներկայացրել է հայցվորի ներկայացուցիչների կողմից դիտորդ մարմնին ներկայացված դիմումի էությունը և բառացի մեջբերել նրանց իսկ դիմումից մի հատվածը, որն հայցվորի ներկայացուցիչների գնահատմամբ, «իրենց վստահորդի և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը խախտող խնդրո առարկա հատված» է։
 
Դատարանը փաստել է, որ  տվյալ դեպքում մասնավոր անձնական կյանքի իրավունքը խախտելու դեպքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը օրենքով սահմանված չէ: Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) անալոգիայով կիրառելու հայցվորի պահանջը իրավաչափ չէ և չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջից: 
 
Ռուզան Մինասյանի հարցազրույցի վերաբերյալ դատարանի եզրահանգման համաձայն,  հոդվածը, որը Նարինե Իսմաիլի մասով նաև հրապարակային ելույթ է, քանի որ վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տվյալները հրապարակվել են մեկ այլ երրորդ անձի կողմից՝ պատասխանող Ռուզան Մինասյանի ներկայությամբ, հրապարակային ելույթի բարեխիղճ վերարտադրությունն է /հակառակը ապացուցող փաստեր գործում առկա չեն/, միևնույն ժամանակ դատարանը հաստատված է համարել, որ վերջինիս կողմից հղում է կատարվել աղբյուրին:
 
Դատարանը հարկ է համարել արձանագրել, որ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական եզրակացության կողմից նույնպես փաստվել է, որ լրագրողն հրապարակել է երրորդ անձի կողմից տրված տեղեկատվությունը:
 
Մասնավորապես՝ վերը նշված եզրակացության 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ գնահատելով լրագրողի և խմբագրության աշխատանքը՝ Դիտորդ մարմինը արձանագրում է, որ տվյալ դեպքում, հակասության մեջ են մտնում հարցազրույց տվող ՀՀ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի նյութի համահեղինակի, իր խոսքերի ամբողջական և համարժեք վերարտադրման հնարավորությունից օգտվելու իրավունքը՝ մի կողմից, և Նարինե Իսմաիլի անձնական կյանքի նկատմամբ հարգանքը՝ մյուս կողմից։
 
Ելնելով լրագրողական էթիկայի ընդհանուր կանոններից և ԶԼՄ–ների ներկայացուցիչների վարքականոնի ընդհանուր էությունից՝ ցանկալի կլիներ, որ լրագրողը խուսափեր վերոհիշյալ արտահայտության տպագրումից, մանավանդ, որ տեղեկատվության արժեքը դրանից չէր նվազի։ Հաշվի առնելով հարցազրույց տվողի մասնագիտական իրազեկվածությունը, նրա հաղորդած ինֆորմացիայի նշանակությունը, և փաստերի մասնակի վերարտադրման դեպքում դրանց ոչ համարժեք ներկայացնելու վտանգը, լրագրողից պետք էր ակնկալել վիճարկվող արտահայտության հեռացումը՝ Արմեն Նադիրյանի համաձայնությամբ։
 
Դիտորդ մարմինը գտել  է, որ լրագրողն իր հոդվածում ամբողջությամբ հրապարակել է երրորդ անձի կողմից տրված տեղեկատվություն, հետևաբար նրա կողմից ուղղակիորեն չի խախտվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոնի որևէ կոնկրետ դրույթ, այդ թվում՝ բողոքարկող կողմի մատնանշած 4.1. դրույթը, որը կոչ է անում «հարգել և պաշտպանել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հասարակական անհրաժեշտությամբ կարող է արդարացվել միայն պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքի միջամտությունը» և 4.2 դրույթը, համաձայն որի՝ «այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, լրատվամիջոցն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը և պատասխանատվություն է կրում իր վճռի համար»։
 
Սոնա Մաշուրյանի պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ դատարանը գտել է, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից, կամ պատասխանից, կամ նրանցից ելնող փաստաթղթից:
 
Տվյալ դեպքում 19.04.2013թ. www.pastinfo.am կայքում հրապարակվել է «Ռուզան Մինասյան. ես պատասխան չպետք է տամ զրուցակցի ասածների համար» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես ներկայացվել է սույն գործով խնդրո առարկա հանդիսացող հատվածը, որն ուղղակիորեն մեջ է բերված հայցվորի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին ներկայացված դիմումից:
 
Դատարանը փաստել է, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով պատասխանող Սոնա Մաշուրյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել:
 
Սույն գործով պատասխանող է նաև ներգրավվել «Փաստինֆո» տեղեկատվական կայքի պատասխանատու «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, սակայն հայցվորը որևիցե ապացույց չի ներկայացրել առ այն, որ վերը նշված հասարակական կազմակերպությունը «Փաստինֆո» տեղեկատվական կայքի նկատմամբ ունի իրավունք և հանդիսանում է կայքի պատասխանատուն:
 
Դատարանը փաստել է, որ պատասխանողները գործել են օրենքի շրջանակներում, և վերջիններիս կողմից չեն խախտվել լրագրողական վարքագծի նորմերը:
 
Պատասխանողների՝ «Առավոտ»-ի, «Փաստինֆո»-ի, Ռուզան Մինասյանի ու Սոնա Մաշուրյանի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Դավիթ Դանիելյանը: 
 
 

 


Արխիվ

[]