Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Դատավորը, բնականաբար, կաշկանդված է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ. փաստաբան 02/03/2015   18:43  |  Քրեական խրոնիկոն

 
Ոստիկանների կողմից մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ գործով այսօր սկսվեց երկրորդ դատաքննությունը:   
 
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:
 
«Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք»:
 
Ամբաստանյալներ Վաղինակ Վարդանյանը, Էդուարդ Զաքարյանն ու  Գևորգ Գևորգյանը հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում, որ իրենք կաշառք չեն շորթել ու նախնական համաձայնություն իրենց միջև չի եղել ու չէր կարող լինել: Մասնավորապես, Վաղինակ Վարդանյանն, ըստ մեղադրական եզրակացության, նախնական համաձայնության գալու ժամին և դրանից հետո Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում մասնակցել է թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ խորհրդակցությանը: 
 
Ոստիկանների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ շորթմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը, առաջին ատյանի դատարանի առաջին դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել էին և գործն ուղարկվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
 
Վճռաբեկ դատարանն այս որոշումն ընդունել է՝ մասնակիորեն բավարարելով մեղադրող Արթուր Երիցյանի բողոքը. մեղադրողը խնդրում էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` Էդ. Զաքարյանին, Վ.Վարդանյանին և Գ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով դատապարտելու համար, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու համար։
 
Ամբաստանյալներ Էդ. Զաքարյանին, Գ.Գևորգյանին և Վ.Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, առաջին ատյանի դատարանը, սակայն, դատավճռում գտել էր, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով պարզվել է, որ գործով տուժող Դավիթ Եդիգարյանի նախաձեռնած խոսակցության ընթացքում ամբաստանյալ, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը նրա հետ սակարկել է թմրանյութ օգտագործելու համար հնարավոր պատասխանատվությունից նրան զերծ պահելու համար անհրաժեշտ կաշառքի գումարի չափը` նշելով, որ, որպես կանոն, նման հարցը կարգավորվում է 5.000 ԱՄՆ դոլար կաշառքով, սակայն տվյալ դեպքում, հաշվի առնելով ընդհանուր ծանոթի` Գևորգ Մարտիրոսյանի առկայությունը՝ կարող է լուծվել 2-3.000 ԱՄՆ դոլարով։
 
Նույն զրույցի ընթացքում տուժող Դ.Եդիգարյանը գումարի առավելագույն չափի հետ չի համաձայնել, առաջարկել է ոչ ավել, քան 2.000 ԱՄՆ դոլար` պատճառաբանելով նման գումարի բացակայությունը։ Դրանից հետո գործով տուժող Դ.Եդիգարյանին ազատ արձակելու, պատասխանատվությունից զերծ պահելու նույն նպատակով ամբաստանյալ Էդ.Զաքարյանը 3.000 ԱՄՆ դոլար գումարի պահանջ է ներկայացրել նրա խնդրով հետաքրքրվող անձի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դ.Եդիգարյանին, ինչպես նաև՝ վերջինիս քրոջ նշանած, գործով վկա Խաչատուր Մանուկյանին։
 
Վերջինս պարտավորվել է 1-2 ժամվա ընթացքում հայթայթել այդ գումարը, սակայն մինչ հաջորդ օրն ընկած ժամանակահատվածում նրան և Դ.Եդիգարյանին հաջողվել է հավաքել միայն 400.000 ՀՀ դրամ գումար, ինչի մասին տեղեկացած ամբաստանյալ Էդ.Զաքարյանը, նախապես իրազեկելով օպերլիազոր Գ.Գևորգյանին և բաժանմունքի պետ Վ.Վարդանյանին, համաձայնել է որպես կաշառք ընդունել նաև այդ գումարը։
 
Դատարանի համոզմամբ՝ ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներում և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատված` սակարկությունների վերաբերյալ փաստական տվյալները չեն արտացոլվել, դրանց մասին փաստական տվյալների հիշատակումը կնպաստեր, ըստ առաջին ատյանի դատարանի, ամբաստանյալներին մեղսագրված արարքի ճիշտ որակմանը:
 
Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մասով ամբաստանյալներ Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և Վաղինակ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, վերջիններս քրեական պատասխանատվության ենթակա են՝ նախնական համաձայնության գալով, շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու համար:
 
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կաշառքի չափի վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը փաստական տվյալները պատշաճ գնահատականի չեն արժանացրել, այլ ապացույցների բավարար համակցությամբ չեն հերքել դրանք և այդ պայմաններում հաստատված են համարել Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի կողմից խոշոր չափերով` 2.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ ներկայացրած պահանջը:   
 
Վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով կաշառքի վերաբերյալ ամբաստանյալների ներկայացրած պահանջն իրական չի եղել, հիմնավորված չեն։ Կաշառքի պահանջը, ըստ Վճռաբեկ դատարանի, եղել է իրական, մասնավորապես՝ արտահայտվել է այնպիսի եղանակով, որ տուժողի մոտ կասկած չի առաջացել, որ պաշտոնատար անձն իր կամ այլ անձի օգտին կարող է համապատասխան գործողությունը (անգործությունը) կատարել միայն ներկայացված պահանջն ի կատար ածելու դեպքում, ներկայացված պահանջը մի քանի անգամ վերահաստատվել է, ինչը վկայում է դրա նպատակաուղղվածության և ինտենսիվության մասին։
 
Հետևաբար, ամբաստանյալներ Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով վերաորակելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները։
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալ Վաղինակ Վարդանյանի պաշտպան Կարեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, ուստի ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո իրենք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 
Պաշտպանը պարզաբանեց, որ պաշտպանական կողմը ևս երկու վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն դատաքննությամբ թույլ տրված էական խախտումներին վերաբերող այդ բողոքները «միակողմանի մոտեցման արդյունքում» վերադարձվել էին և Վճռաբեկ դատարանի կողմից քննվել էր միայն մեղադրող Արթուր Երիցյանի բողոքը, ինչը վկայում է մրցակցության բացակայության մասին: 
 
Կարեն Հակոբյանը նշեց, որ արդարադատության, օբյեկտիվության որևէ ակնկալիք չունի նաև գործով երկրորդ դատաքննությունից, որովհետև դատավորը, բնականաբար, կաշկանդված է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ:
 
«Ես նույնիսկ չեմ կարող ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունում կլինի մի դատավոր, ով կհամարձակվի կայացնել Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը հակասող դատական ակտ»,- ասաց պաշտպանը:   
 

 


Արխիվ

[]