ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Ղազարյանը կմասնակցի ՄԻԵԴ դատավորի ընտրության երկրորդ մրցույթին 01/31/2015 18:45 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար օրերս հայտարարված նոր մրցույթին ևս միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը մասնակցության հայտ ներկայացնելու է:
Այս մասին նա հայտնեց «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում՝ ընդգծելով, որ նոր մրցույթին մասնակցելու համար պարտավորեցնում է այն հանգամանքը, որ առաջին մրցույթը գնահատած Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը իր և ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի թեկնածությունները գնահատել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող: («Փաստինֆո»՝ այդ դրույթի համաձայն, Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:)
Պարտավորեցնող է նաև այն, որ առաջին մրցույթի վերաբերյալ՝ ընթացակարգային մասով, նույնպես որևէ առարկություն չի ներկայացվել: «Այսինքն՝ ես ուղղակի երկրորդ անգամ եմ գնահատվելու: Լավ է, որ, որքան հասկացա մրցույթի կանոնակարգից, ես այլևս պարտավորված չեմ լինի կրկին փաստաթղթեր ներկայացնել: Երևի իմ ինքնակենսագրականում որոշ փոփոխություններ կկատարեմ՝ հոկտեմբերից հետո որոշ հետազոտություններ եմ կատարել, ձեռնարկներ են հրատարակվել»,- ասաց Արա Ղազարյանը՝ հույս հայտնելով, որ այս անգամ եւս կընդգրկվի թեկնածուների եռյակում:
Արա Ղազարյանը նշեց, որ ներկայումս անցկացվող մրցույթները տարբերվում են նախկին մրցույթներից՝ նախկինում մրցույթ որպես այդպիսին չկար, կառավարությունն իր հայեցողությամբ ընտրում էր երեք թեկնածուների և առաջադրում Եվրոպայի խորհրդում: Ներկայումս կիրառվող հասարակական հիմունքներով բաց մրցույթն, իհարկե, բխում է ժողովրդավարության պահանջներից:
Առաջին մրցույթի դիտորդական առաքելություն իրականացրած՝ «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության հնչեցրած գնահատականների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Արա Ղազարյանը նկատեց, որ «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության գնահատականները չհաստատվեցին, ավելին՝ հերքվեցին ԵԽ խորհրդատվական մարմնի հայտնած դիրքորոշմամբ: Հասարակական կազմակերպությունը գտնում էր, որ էական կոպիտ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել, երեք թեկնածություններն էլ մերժվել են, որակազրկվել և նրանք այլևս չեն կարող մասնակցել մրցույթին, մինչդեռ պաշտոնական հաղորդագրությամբ, որում վկայակոչվում էր ԵԽ իրավասու մարմնի դիրքորոշումը, այդ ամբողջը հերքվեց:
Ա.Ղազարյանն ընդգծեց, որ կազմակերպությունը հանրային գործառույթ էր իրականացնում՝ ստանալով մոնիթորինգ իրականացնելու մանդատ, սակայն առայսօր կազմակերպությունը որևէ բացատրություն չի հնչեցրել այդ գնահատականների մասին, որոնք հերքվեցին: «Սակայն ինձ դա չի մտահոգում, այլ մտահոգում է տոնայնությունը, որով նրանք թեկնածուների անձի մասին են խոսում: Չէ՞ որ որպես դիտորդ նրանք պետք է կարողանան լինել անաչառ, իսկ երբ որ կազմակերպության ներկայացուցիչը թեկնածուի մասին «սրանց», «դրանց» դերանուններով է խոսում, դա արդեն ցույց է տալիս, որ նրանք ամենայն հավանականությամբ անաչառ չեն, ուստի ես չէի ցանկանա, որ նման բան կրկնվեր»:
Արա Ղազարյանը նշեց, որ լրագրողների պարագայում ևս այդպես է՝ եթե լրագրողը կարծիք է արտահայտում, նա պետք է կարողանա իր անձի և գնահատականի միջև որոշակի դիստանցիա ապահովել, որպեսզի իր անձնական վերաբերմունքը չարտահայտվի գնահատականներում ու իրեն չմեղադրեն սուբյեկտիվիզմի մեջ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից